Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ 2024-25 ուստարում Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (նվազագույնը՝ B2) տիրապետող եւ անասնաբուժության, կենդանագիտության, կենսաբանության եւ կենսատեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտներում աշխատողները։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ [...] Read More
Ինչպես արդեն տեղեկարցրել ենք, այս տարի մեր համալսարանը գործընկեր է մեկ այլ նոր միջազգային նախագծի, որը համաֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները Կենտրոնական Եւրոպայում։ «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» վերնագրով նախագծի դեմառդեմ առաջին [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում եւ [...] Read More
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.դ. Գայանե Մարմարյանի նախաձեռնությամբ հյուրընկալել էինք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանություն մասնագիտության 4-րդ կուրսեցիներին: Սա օրինակելի համագործակցության առաջին փորձը չէ: Այսօրվա մեր հյուրերը գարնանը մասնակցել էին ուսանողական գիտաժողովին: Դիմելով երիտասարդներին, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը նկատեց. - Որեւէ հնարավորություն պետք է [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը եւ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը սեպտեմբերի 16-19-ը մասնակցեցին «Times Higher Education»-ի (THE) կազմակերպած «Արաբական աշխարհի թվային համալսարաններ» գիտաժողովին, որը տեղի էր ունենում Կահիրեի Ամերիկյան համալսարանում։ Գիտաժողովին մասնակցության հրավերը ՀԱԱՀ աշխատակիցները ստացել էին Համալսարանի՝ THE-ի՝ աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման ազդեցության հեղինակավոր ցանկում (Times Higher [...] Read More
Եւրոպական միությունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ, համատեղ կազմակերպում են «Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքատոն»։ Հեքատոնը, որը նվիրված է ջրային ռեսուրսների հարակայուն կառավարման գործընթացում որոշում կայացնողներին աջակցությանը եւ շահակիր կողմերի ներգրավմանը նպաստող թվային լուծումների համատեղ մշակմանը, տեղի կունենա ս․ թ․ հոկտեմբերի 23-24-ը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է։ [...] Read More
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ողջունում եւ շնորհավորում եմ Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Ագրոպարենային ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության կարեւորագույն հիմնասյուներից մեկն է, որի զարգացման կրթական, մասնագիտական ու գիտական հիմքերը դրվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Սեպտեմբերի 21-ի խորհուրդը Ագրարայինի ուսանողների, դասախոսների եւ աշխատակազմի համար մեր երկրի տնտեսության ամրապնդման եւ հզորացման գործում մեր մեծագույն պատասխանատվության գիտակցումը եւ [...] Read More
Սեպտեմբերի 19-ին ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը շնորհակալագիր հանձնեց ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի քիմիայի ուսուցիչ Զառա Մանասերյանին՝ Հայկական համադպրոցական գիտության փառատոնում վարժարանի սաների մասնակցությունն ապահովելու եւ «Քիմիա» անվանակարգում երկրորդ կարգի մրցանակի արժանանալու համար։ Պարոն Զաքոյանը շնորհակալություն հայտնեց տիկին Մանասերյանին՝ վարժարանի աշակերտներին ոչ միայն ուսումնական գործընթացի, այլեւ մասնագիտական կողմնորոշման, հետագա կարիերայի կառուցման առումով օգտակար աշխատանքների [...] Read More
Մշակութային եւ գիտահետազոտական հետաքրքրությունները սահման չունեն․․․ Միջազգային կապերի դեպարտամենտը Էրազմուս +ՀԳ 1 ծրագրի շրջանակում ընդունել է Մարկո Բայիսին, որը Հռոմի Սապիենցա համալսարանի դասախոսներից է, որ միանգամայն անշահախնդրորեն նվիրվել է հայագիտական հիմնախնդիրների ուսումնասիրությանն ու գիտելիքի սփռմանը: Նրա ուսանողների շարքում շատ են ազգությամբ ոչ հայ երիտասարդները, որոնք հետաքրքրությամբ հայոց պատմությունն ու մշակույթը դիտարկում են Անտիկ աշխարհի, բյուզանդական [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ «ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» և «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ» առարկաների դասախոսական կազմի համալրման նպատակով: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ՝ հիշյալ առարկաները դասավանդվում են մագիստրոսական կրթական ծրագրերում, համալսարանում մագիստրատուրայի դասերը իրականացվում են երեկոյան ժամերին՝ ժամը 18։00-ից 21։00: Համալսարանի նպատակն է ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ և բարենպաստ աշխատանքային միջավայր: Պարտականություններ՝ առարկայական [...] Read More