Category: Բոլոր նորությունները

Շուտով կմեկնարկի ագրոնոմների աշխատանքային կիսամյակը. ֆակուլտետի գիտխորհրդի հերթական նիստը

Այսօր՝ ապրիլի 1-ին, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը հրավիրել էր ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստ, որը բնականաբար խիստ աշխատանքային բնույթ ուներ: Թերեւս առաջնայինը. մոտակա օրերին (ապրիլի 20-27-ը) կմեկնարկի երրորդ կուրսեցիների աշխատանքային կիսամյակը: Ագրոնոմները՝ ե´ւ մասնագիտության առանձնահատկություններից բխող ժամանակացույցով (մյուս բոլոր ֆակուլտետները սկսում են չորրորդ կուրսի սեպտեմբերից), ե´ւ այդ հարցում արձանագրած ակնհայտ հաջողություններով իսկական առաջամարտիկ [...] Read More

Ուսումը Վալյադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): Դիմումների վերջնաժամկետն է 2025 [...] Read More

Ռեկտորատի մարտյան նիստը․ ծրագրային հավատարմագրում, գործատուի պատասխանատվություն, թեզերի որակ

Մարտի 28-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող, նորընտիր ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգի առաջին հարցով քննարկվեցին եւ հաստատվեցին վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերը։ Մասնավորապես, որոշում կայացվեց տարբեր կատեգորիաների 133 ուսանողի տրամադրել 20 տոկոսի զեղչ, որից 99-ին՝ բարձր առաջադիմության համար։ Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվի 50 տոկոսի զեղչ։ Օրակարգային էր ՀԱԱՀ ռազմավարական գործողությունների պլանի [...] Read More

Գյուլբենկյանի անվան դպրոցի աշակերտները հողի անալիզ են անում ՀԱԱՀ օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում

Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի կենսաքիմիայի հոսքի տասներորդ դասարանի մի խումբ աշակերտներ մարտի 26-ին եկել էին Ագրարային համալսարանի Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիա։ Այցելությունը երեխաների գյուղատնտեսական- բնապահպանական նախագծի շրջանակում էր եւ նպատակ էր հետապնդում լաբորատորիայի մասնագետների եւ համապատասխան կենսաքիմիական միջոցների օգնությամբ կատարել դպրոցամերձ հողամասի տարբեր հատվածներից վերցված հողանմուշների, ինչպես նաեւ իրենց պատրաստած կոմպոստների նմուշների [...] Read More

Ռազմավարական զարգացման գործակալությունը մինիավտոբուս է նվիրել ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան քոլեջի ուսանողներին

Երեկ՝ մարտի 26-ին, կայացավ ՀԱԱՀ գործընկեր Ռազմավարական զարգացման գործակալության (ՌԶԳ) կողմից ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջին «Գազել» մակնիշի 16-տեղանոց մինիավտոբուսի նվիրաբերման հանդիսավոր արարողություն։ Նվիրաբերությունը կատարվել է ՌԶԳ-ի «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում։ Արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության [...] Read More

Հանդիպում ՀԱԱՀ-ում․ TUMint-ը եւ ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգը բացահայտում են բուհերի նորարարական ներուժը

Երեկ՝ մարտի 25-ին, Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ստեղծման աշխատանքների շրջանակում ՀԱԱՀ-ում կայացավ աշխատաժողով-քննարկում «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության խորհրդատուների եւ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հյուրերի թվում էին Ագրարայինին արդեն քաջածանոթ Ջորջետա Աուկտորը՝ TUMint-ի ծրագրերի ավագ ղեկավարը եւ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տեխնոլոգիական կլաստերի համակարգող, ՀԱԱՀ շրջանավարտ Արարատ Սահակյանը։ Առանցքային հարցերից էին Հայաստանի համատեքստում բուհերի [...] Read More

Մրցույթ ապագա գինեգործների համար՝ 2025-26 ուստարում Գայզենհայմի համալսարանում սովորելու համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Միջազգային կապերի դեպարտամենտը հայտարարում է մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 2025-26 ուստարում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) 10 ամսով սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի երկրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին [...] Read More

ՀԱԱՀ քոլեջի ուսանողները՝ Անտառի միջազգային օրվան նվիրված մրցույթի հաղթող

ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Շրջակա միջավայրի պահպանում եւ բնական պաշարների արդյունավետ օգտագործում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները մասնակցել են  Անտառների միջազգային օրվա (մարտի 21) առթիվ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմակերպած «Էկոհետախուզություն» խորագրով մրցույթ-միջոցառմանը: Ագրարայինի թիմը (Էլեն Ղազարյան, Մերի Ցականյան, Մանե Գեւորգյան, Անի Գալստյան) Անտառագիտության եւ ագրոէկոլագիայի ամբիոնի դոցենտ Կարինե Սարգսյանի [...] Read More

Ուսումնական գործընթաց․ դասը վարում էր առաջին կուրսի ուսանողը

Մեր յուրահատուկ-յուրօրինակ ուսանողների շարքում պատմել ենք նաեւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, Ղպտի եկեղեցու ջատագովական աստվածաբանության ուղղությամբ PhD ստացած Գեւորգ Նալբանդյանի մասին: Ընդհանրապես, այս կուրսում շատ հետաքրքիր եւ հետաքրքրասեր երիտասարդներ են ի մի եկել, նպատակային-խելամտորեն սովորելու ջիղով-ավյունով: Նրանց համալսարանական ողջ օրը լի է ինքնուրույն, լսարանային, արտալսարանային աշխատանքների բազմազանությամբ: Մեկը ֆրանկոֆոնիայի օրերն է [...] Read More

Թրակիայի Դոմոկրիտուսի համալսարանում միջազգային շաբաթին մասնակցության հնարավորություն

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ս․թ․ մայիսի 5-9-ը Թրակիայի Դոմոկրիտուսի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու համար։ Միջազգային շաբաթի թեման է՝ Միջազգային շարժունության ապագան ու գործընկերությունները եւ ԵՄ ֆինանսավորած նախագծերը (The future of international mobility and partnerships & EU funded projects)։ Մասնակիցը պետք է ակտիվորեն մասնակցի էրազմուսյան տարբեր [...] Read More