Ի՞նչ է կորոնավիրուսը. Կորոնավիրուսները հարուցում են ինչպես սովորական հարբուխ, այնպես էլ ծանր հիվանդություններ: Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019 թվականի վերջին՝ Չինաստանում: Հիվանդության ախտանշաններն են` տենդը, հազը և դժվարացած շնչառությունը: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս և փռշտալիս: Գաղտնի շրջանը տևում է 14 օր: Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի [...] Read More
FAST ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհային ծրագիրը ծառայում է որպես աննախադեպ հարթակ, որի նպատակն է Հայաստան բերել STEM-ի ոլորտին նպատակաուղղված բարձրորակ փորձաքննություններ: ADVANCE դրամաշնորհային ծրագիրը կապելու է նշանավոր միջազգային հետազոտողներին և տեղական հետազոտական խմբերին, որպեսզի նրանք համատեղ աշխատեն նորարարական հետազոտական ծրագրերի վրա: FAST-ը կապահովի համապարփակ երկարաժամկետ ինստիտուցիոնալ և ֆինանսական աջակցություն Հայաստանի հայտնի հետազոտական խմբերի համար `նրանց [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց ՀԱԱՀ-ի գործընկեր Մայ Ֆորեստ Արմենիա կազմակերպության «Բնապահպանական կրթություն» ծրագրի շրջանակում «Անտառային սերմնաբուծություն» թեմայով առաջին դասընթացը՝ Լոռու մարզի 3 համայնքները ներկայացնող 17 մասնակիցներով: Դասընթացավարը` Վանաձորի մասնաճյուղի դասախոս, Մայ Ֆորեստ Արմենիայի տնկարանների ղեկավար Գագիկ Ամիրյանը, եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին ծանոթացրեց բարձր որակի ծառերի տարբերակման, պատշաճ սերմնահավաքման, մշակման, թեստավորման, փաթեթավորման և [...] Read More
Մարտի 11-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը «անմիջական մթնոլորտում» մեծարեցին սիրված դասախոս, ճշմարիտ մտավորական, քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Տաիրա Պապոյանին՝ 80-ամյակի եւ տարիների անմնացորդ նվիրումով, անխոնջ աշխատանքի համար: Ռեկտորը հոբելյարին պատվոգիր շնորհեց եւ ասաց. «Գնահատում ենք Ձեր ներկայությունը: Շնորհակալ ենք այն աշխատանքի համար, որ արել եք եւ դեռ անելու եք»: Պարոն Ուռուտյանը [...] Read More
ՀՀ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ «Մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Լոռու մարզպետարանի համագործակցությամբ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում օրերս անցկացվեց հերթական դասընթացը: Այն վարեցին ՀԱԱՀ-ի Անասնաբուծության ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանը եւ նույն ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արեւիկ Ազիզյանը: Մարզում մատուցվող անասնաբուժական ծառայությունների [...] Read More
ՀԱԱՀ «Ֆինանսների կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները մարտի 9-ին «Դրամավարկային քաղաքականություն» առարկայի հերթական դասն անցկացրեցին ՀՀ գլխավոր դրամատան Այցելուների կենտրոնում: «Փողի «բնավորությունը» բացահայտելու և փողի առաջարկի ձևավորման մասին տեղեկություններ ստանալու հետաքրքրությունից դրդված՝ մագիստրոսներին միացել էին նաև ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ագրարային մենեջմենթ» 3-րդ կուրսի, «Հաշվապահական հաշվառում» 2-րդ կուրսի ու Ագրոբիզնեսի և տնտեսագիտության [...] Read More
2019-2020 ուստարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կազմակերպվող անգլերեն լեզվի դասընթացներին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի աշխատակիցները և ուսանողները: Դասընթացի տևողությունը 3 ամիս է։ ՀԱԱՀ-ի աշխատակիցների և ուսանողների դասընթացի վարձավճարի 50 %-ը սուբսիդավորվում է համալսարանի կողմից՝ կազմելով 10 500 դրամ (1 փուլի համար)։ Կարող եք գրանցվել մինչև մարտի 20-ը։ Հասցե՝ Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 04/2021թ.-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (պրակտիկա) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0 մակարդակից: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի գործընկերուհիներ եւ ուսանողուհիներ։ Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, վերջին տասնամյակներում գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում աշխարհով մեկ՝ որպես կանանց տնտեսական, քաղաքական, աշխատանքային, հասարակական եւ այլ իրավունքների պաշտպանությանը նվիրված օր։ 2020-ի համար տոնի՝ միջազգային հանրության կողմից ընտրված կարգախոսն է՝ «Կարողունակ աշխարհը հավասար աշխարհն է»։ Այսպիսի կարգախոսները հրատապ կլինեն այնքան [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մարտի 12-ին ժամը 14.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Արարատ Մոսինյանին՝ 093/091 201604 համարներով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ [...] Read More