Թագաժահրի (կորոնավիրուսի) համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը կրթության ոլորտին հարկադրում է գործել անսովոր օրակարգով․ դպրոցներն ու բուհերն անցել են հեռավար ուսուցման։ Ճգնաժամի պայմաններում որոշիչ նշանակություն է ձեռք բերել կրթական հաստատությունների տեխնոլոգիական պատրաստությունը։ Այս առումով, շնորհիվ ՀԱԱՀ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմի, մրցակցային առավելություն ապահովող մասնագիտական արժեքավոր փորձի եւ արտակարգ իրավիճակներում առավելագույն արդյունավետությամբ աշխատելու կարողության՝ մեր [...] Read More
Հիմք ընդունելով երկրում ստեղծված իրավիճակը և ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշակի միջոցառումների սահմանափակումների հրամայականը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ 27.03.2020թ.-ին նշանակված մրցույթը տեղի չի ունեցել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ՝ 1. «Սիսիան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար դիմել է Տիգրան Վալերիկի Վանդունցը․ 2. «Շիրակի Մ.Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար դիմել է Գագիկ Արտուշի [...] Read More
Կյանքի 97-րդ տարում վախճանվել է այգեգործ-ընտրասերումնաբան, ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող, ԳԳԹ Դերենիկ Սաֆարյանը։ Վաստակաշատ գիտնականը ծնվել է 1923թ․-ին, Երեւանում։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1963): Հայաստանի վաստակավոր ագրոնոմ (1980)։ Խաղողագործության եւ գինեգործության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (2006)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1950)։ 1951-ից աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Խաղողագործության, գինեգործության եւ պտղաբուծության [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մարտի 31-ին ժամը 12.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Արարատ Մոսինյանին՝ 093/091 201604 համարներով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ [...] Read More
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը եւ Ի-Վի- Էն գինու ակադեմիան շարունակում են պատշաճ իրականացնել ուսումնական դործընթացը հեռավար եղանակով՝ օգտագործելով էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի ամբողջ գործիքակազմը (moodle.icare.am), ինչպես նաեւ Zoom.us հարթակը: Ի դեպ, Moodle հարթակը որպես ուսումնական գործընթացի կազմակերպման արդիական գործիք ԱՈՒԿ-ում օգտագործվում է արդեն երկար տարիներ՝ համատեղելով տեսակապի հետ։ Այս հարթակները հնարավորություն են տալիս դասերն անցկացնել [...] Read More
ԲիոԴատա ծրագրի շրջանակում նախաձեռնել էր «Կենսաբազմազանության տվյալների թվայնացման և կառավարման» դասընթաց եւ միջազգային սիմպոզիում՝ հաջորդող աշխատաժողովներով։ Վերջինս նախատեսված էր անցկացնել մարտի 30-ից ապրիլի 3-ը։ Սակայն կորոնավիրուսի համավարակի առնչությամբ երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով դասընթացը եւ սիմպոզիումը հետաձգվում են։ Այս մասին տեղեկացրել է ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Արմինե Աբրահամյանը։ Նախորդիվ ԲիոԴատա ծրագրի մենտորներից [...] Read More
Իռա Փանոսյան՝ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետի պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Դժվար է պատկերացնել, թե այս նուրբ, կանացի էակն ինչ կամային հատկություններով, մասնագիտական ինչ բարձր որակներով է օժտված: Անկեղծանում է՝ Ագրարային ընդունվել է վերջին հայտով՝ շարունակելով երազել Տնտեսագիտական համալսարանի մասին: «Խոստովանեմ՝ շատ ծանր տարա, համոզված էի, որ առաջին [...] Read More
Հայաստանին եւ բազմաթիվ այլ երկրներին պատուհասած կորոնավիրուսի հաղթահարման մարտահրավերը մարդկությանը ստիպում է լրջորեն վերանայել պետական քաղաքականությունները, հասարակական վարքը եւ, որ թերեւս առավել կարեւորն է՝ վերաբերմունքը բնության հանդեպ։ Անտառների միջազգային օրը ՝ մարտի 21-ը մայր բնությանը վերադառնալու, նրան ապավինելու եւ նրա միջոցով մեր կենսական ուժերը հզորացնելու խորհրդանշական ու կարեւոր օր է։ Ագրարային համալսարանը պատրաստվում էր տոնը [...] Read More
Դպրոցում փայլուն էր սովորում մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաները, ուսուցիչներն ու տնօրենը արդեն թանձրացական տեսնում էին նրա ապագա մեծ նվաճումները: Սակայն դիպվածը փշուր-փշուր արեց մանկավարժների փայփայած տեսլականը եւ նրանք երկար ժամանակ ներել չէին կարողանում սիրելի սանին: «Ազգականիս հետ մեկ րոպեով մտանք Ագրարային համալսարան, գրություն պետք է փոխանցեր: Անկիրք, ի միջի այլոց աչքի անցկացրի տեխնոլոգիական ֆակուլտետի մասնագիտությունների [...] Read More
Համաձայն ՀԱԱՀ ռեկտորատի հանձնարարականի՝ Վանաձորի մասնաճյուղի աշխատակազմը, տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ, քննարկելով ՀՀ–ում արտակարգ դրությամբ պայմանավորված ուսումնական գործընթացի հեռավար կազմակերպման հնարավորություններն ու եղանակները՝ գործի է անցել։ Ստեղծված իրավիճակը յուրատեսակ փորձաքար է թե՛ մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի, թե՛ ուսանողների համար: Սակայն ժամանակին օգնության եկան մայր բուհի առաջարկած ՏՏ գործիքակազմերը եւ ուղեցույցները։ Մասնաճյուղում այսօր յուրացնում եւ սկսում են [...] Read More