Ագրոնոմիական ֆակուլտետում ամփոփեցին ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած ուսանողական 21-րդ գիտաժողովի ժամանակ ներկայացված եւ մրցանակային տեղեր շահած զեկուցումները եւ դրանց հեղինակների կատարած աշխատանքը գնահատեցին դեկանատի համապատասխան պատվոգրերով: Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հետազոտող ուսանողներին՝ գիտաժողովին արժանապատվորեն ներկայանալու, ֆակուլտետի անունը բարձր պահելու համար: Պարոն Տեր-Գրիգորյանը նշեց, որ այս տարվա թեմաները հետաքրքիր էին, տարբերվող, ոլորտի կարեւոր [...] Read More
Հունիսի 11-ին Ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի նախաձեռնությամբ անցկացվեց ուսումնական տարվա ամփոփիչ ժողով, որին հրավիրված էին եւ սիրով մասնակցեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դեկանները կամ նրանց ներկայացուցիչները: Ֆակուլտետների, քոլեջի եւ վարժարանի ուսխորհուրդների նախագահները, ինչպես նաեւ համալսարանի ուսխորհրդի բոլոր հանձնաժողովների պատասխանատուները հանդես եկան ուսումական տարվա ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ: Ընդհանուր առմամբ, իրականացված աշխատանքները տպավորիչ են, [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը մասնակցել են հունիսի 10-11-ը Աղվերանում տեղի ունեցած «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Այն ի մի էր բերել ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒԶԱԿ-ի, ՌԶԳ-ի, ծրագրում ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների, գործատուների պատասխանատուների եւ ներկայացուցիչներին՝ HEKS/EPER-ի ներկայացուցչի, Շվեյցարիայի զարգացման գործակալության (SDC), համագործակցող միջազգային կառույցների այլ ներկայացուցիչների [...] Read More
«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն 2020 թվականից սկսել է իրականացնել ծրագիր՝ ուղղված հայրենական Կովկասյան գորշ ցեղի պահպանմանն ու մաքրացեղ կենդանիների բուծմանը: Ծրագիրը համատեղ իրականացնում են Սելեկցիոն կայանը եւ ՀԱԱՀ անասնաբուծության ամբիոնը` ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանի գլխավորությամբ: Պարոն Չիթչյանը մեկ անգամ չէ, որ տարբեր մակարդակներում եւ ատյաններում բարձրացրել եւ հիմնավորել է Կովկասյան [...] Read More
ՀԱԱՀ պատմության թանգարանի տնօրեն Սյուզաննա Փիլոսյանը հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնությամբ. հունիսի 10-ին թանգարանում բացվեց անվանի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Հեղինակի փոքր «կտավի» այս առինքնող, խորիմաստ, նրբագեղ պլաստիկայով աչքի ընկնող գործերը, որ փոքր քանակով են ներկայացված՝ տեղի սղության բերումով, անտարբեր չեն թողնում ոչ մի այցելուի: Շախիկյանի աշխատանքներից տպավորված էին նաեւ պրոռեկտորներ [...] Read More
Հայտնի բան է՝ աշխատաշուկա-գործատու-բուհ եռամիասնությունը որքան գործուն ու սերտ լինի, այնքան ամուր կլինի երկրի տնտեսության ապագան: Հենց այդ նպատակով Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը հանդիպման էր հրավիրել ճարտարագիտական ուղղվածությամբ ընկերությունների ներկայացուցիչներին, հստակեցնելու համար, թե ինչ սպասելիքներ ունեն մեր շրջանավարտներից, մեր պատրաստած երիտասարդ կադրերից: «Ագրարային համալսարանում բարեփոխումների մեծ փուլ է սկսվել: [...] Read More
Հունիսի 10-ին ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ կայացավ հետաքրքիր հանդիպում վարժարանի տնտեսագիտական հոսքի 11-րդ դասարանների աշակերտների ծնողների եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի միջեւ: Հանդիպումն ուներ ճանաչողական բնույթ եւ հետապնդում էր ապագա դիմորդների/ուսանողների մասնագիտական կողմնորոշման հարցում ծնողների հետ գործընկերային կապերի հաստատման նպատակ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ վարժարանի մի [...] Read More
Դավիթ Պիպոյանն է՝ ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը: Սննդամթերք սպառողների սարսափը եւ արտադրողների հոգեառը: Լսում ես նրան (ի դեպ՝ միշտ մեծ հետաքրքրությամբ) ու գալիս ես միակ եզրակացության, որ ճիշտը չուտելն է... Բայց այդպես չի լինում: Ուրեմն հետեւողականորեն-բծախնդրորեն պետք է հոգանք առկա մարտահրավերները մեղմելու մասին: Իսկ մարտահրավերները շատ են՝ մթերք արտադրող ձեռնարկությունների [...] Read More
Հունիսի 9-ին տեղի ունեցավ համալսարանական բաց տարածքի ոճով հերթական սրահի բացումը երկրորդ մասնաշենքում, համալսարանի գիտական գրադարանի հարկաբաժնում գտնվող մամուլի նախկին սրահում: Բոլոր «լոֆտ» սրահները գեղեցիկ եւ գործառական են յուրովի. այս մեկի առանձնահատկությունն այն է, որ այն վերակառուցվել եւ կահավորվել է համալսարանի երեք շրջանավարտների հովանավորությամբ: Նոր սրահը ուսանողների եւ դասախոսների համար կծառայի որպես ընթերցելու, աշխատելու, հանդիպումներ [...] Read More
Այսօր՝ հունիսի 9-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ընդգրկում է համատեղ գործունեության մի շարք ուղղություններ: Ռեկտոր Ուռուտյանը տեսչական մարմնի հետ մեկնարկող գործակցությունը բարձր գնահատեց, մասնավորապես՝ քաղաքաշինության ոլորտում կանաչ տեխնոլոգիաների զարգացման, տեխնիկական անվտանգության համակարգի կատարելագործման, տեսչական մարմնի համար համապատասխան մասնագետների պատրաստման, ուսանողների [...] Read More