Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնը CARD հիմնադրամի հետ համատեղ հուլիսի 12-ին անցկացրեց սեմինար-փորձուսուցում, որի ընթացքում դաշտային պայմաններում ցուցադրվեցին ոռոգման կառավարման նորագույն տեխնոլոգիաները: Մասնակցում էին «Կոտայք» ՋՕԸ-ի աշխատակիցներ, Եղվարդ համայնքի ֆերմերներ, ՀԲ-4 եւ ՀԲ-3 կուրսերի ուսանողներ եւ ՋՌԿ ամբիոնի դասախոսներ: Սեմինար-փորձուսուցումը վարում էր ՋՌԿ ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, մասնակցում էին դոցենտ Արտակ Զաքարյանը, դասախոս Գեղամ Նավոյանը, մասնագետ [...] Read More
-Եթե ինչ-որ բան գիտեք՝ կխորացնեք, ով չգիտե՝ առաջին փորձառությունը կլինի: Իսկ հաջորդ պարապմունքը կլինի Ոսկեհատում,- դիմելով լսարանին ասում է Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը: Մինչ Արմեն Սաֆարյանը՝ համանուն ԱՁ-ից եւ DJI-ի հայաստանյան ներկայացուցչությունից՝ ArmCopters-ից, կսկսեր գործնական պարապմունքը, հիշյալ ամբիոնի ասիստենտ Տիգրան Հովհաննիսյանն արդեն մանրամասն ներկայացրեց սարքը, իր փորձից անգամ ֆորսմաժորային դեպքեր [...] Read More
Քովիդի հետեւանքով սահմանված եւ շուրջ մեկուկես տարի տեւած տարբեր աստիճանի սահմանափակումների պատճառով հետաձգվեցին գրեթե բոլոր միջազգային դեմառդեմ հանդիպումներն ու գործողությունները։ Բարեբախտաբար, աշխարհը դանդաղորեն վերադառնում է բնականոն կյանքին, միջազգային գործողություններն էլ դանդաղորեն ակտիվանում են։ Այս շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց հետքովիդյան իր առաջին էրազմուսյան հյուրերին, ովքեր մեր երկիր էին ժամանել Ռումինիայի Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության [...] Read More
Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը՝ սույն թվականի հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը dimord.emis.am կայքում: Դիմում-հայտը իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է [...] Read More
Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի դասախոսներ Դավիթ Սողոմոնյանը եւ Արայիկ Հակոբյանը Գեոդեզիստների եւ հողաշինարարների համահայկական միություն ստեղծելու գաղափարի հեղինակներից եւ այսօր արդեն ստեղծված միության չորս հիմնադիր անդամներից երկուսն են: Մյուս երկուսը Արման Ավետիսյանը եւ Արթուր Ամիրաղյանն են: Օրերս նորաստեղծ միության հիմնադիրները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ միությունը ստեղծվել է ոլորտին առնչվող բազմաթիվ [...] Read More
Այսօր՝ հուլիսի 9-ին ՀԱԱՀ-ի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ինը տասնյակ շրջանավարտներ տնօրեն Արաքս Հակոբյանից եւ փոխտնօրեն Ալինա Խաչատրյանից հանդիսավորապես ստացան իրենց ավարտական վկայականները: Անմիջապես նշենք, որ շրջանավարտների կեսից ավելին ուսումը շարունակելու համար դիմել են Ագրարային համալսարանի տարբեր ֆակուլտետներ: Ողջունելով հասուն կյանք ոտք դնող վարժարանականներին, տիկին Հակոբյանը, հաջողության ավանդական մաղթանքների հետ մեկ կարեւոր ուղերձ ուներ. «Այս [...] Read More
Այսօր՝ հուլիսի 8-ին կայացավ «Հայաստանում մսատու ոչխարաբուծության սեկտորի զարգացում՝ պարենային անվտանգության խնդիրը արդյունավետ լուծելու եւ արտահանման բազմազանեցման խթանման նպատակով» թեմայով քննարկում: Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագիծը, որի շրջանակում էր քննարկումը, ֆինանսավորվում է ԵՄ եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Նախագծի ներկայացվող բաղադրիչը իրականացնում է ՄԱԿ-ի ԶԾ-ի հայաստանյան գրասենյակը: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը դիմելով ներկաներին նկատեց, որ Ագրարայինը [...] Read More
Հուլիսի 7-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները համալսարանի ջերմատանն էին: Կենսագործունեության անվտանգության ամբիոնի այս նախաձեռնությունը հետապնդում էր կոնկրետ եւ հեռահար նպատակներ: Նախ, ՏԱԱԻ-ի տեխնիկական անվտանգության փորձարարական լաբորատորիայի ղեկավար Դավիթ Աղեկյանը տեսչական մարմնի եւ Գործատուների միության գործընկերներին ցուցադրեց, թե ինչպես պետք է աշխատեցնել արդիական մի [...] Read More
Երեկ՝ հուլիսի 6-ին Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամում մեկնարկել է «Ժամանակակից սննդագիտություն եւ սննդամթերքի անվտանգության համակարգեր» թեմայով 4-օրյա դասընթացը: Ունկնդիրներն ընտրվել են մրցութային հիմունքներով եւ հիմնականում ՀԱԱՀ-ի ուսանողներ են: Կան նաեւ ուսանողներ այլ բուհերից, ինչպես նաեւ ոլորտում գործող մասնագետներ եւ թեմայով հետաքրքրվածներ: ICARE հիմնադրամը դասընթացն իրականացնում է ԱԳՐԻ ՔԵՄՓ նախագծի շրջանակում՝ հիմնադրամի [...] Read More
Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ առաջին անգամ այցելել են Maxima Stables ձիասպորտի ուսումնամարզական կենտրոն՝ գործնական պարապմունք անցկացնելու նպատակով։ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի (ՀՁՖ), Երեւանի ձիասպորտի ֆեդերացիայի (ԵՁՖ) եւ MALKS ընկերակցության հետ ՀԱԱՀ-ի համատեղ ծրագրի շրջանակում այցը հովանավորել էին MALKS-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ Նորիկ Մելքոնյանը եւ Արմեն Աղաջանյանը։ «Մարզական անասնաբուժության ոլորտում մեր ուսանողներն առաջին [...] Read More