Category: Բոլոր նորությունները

Հայ-գերմանական գիտության օրվա մասնակիցներն այցելել են ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն

Հայ-գերմանական գիտության օրվա շրջանակում հունիսի 28-ին Երեւանի պետական համալսարանում կայացած գիտաժողովի մասնակիցները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի եւ ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ, այցելեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն։ Գիտության, հետազոտությունների, տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտում գործակցային կապերի ամրապնդման եւ ընդլայնման նպատակ հետապնդող գիտական միջոցառումը, ամփոփելով [...] Read More

Ագրարային համալսարանը հյուրընկալել է Բռնակոթի միջնակարգ դպրոցի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի աշակերտներին

Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի սաները, որտեղ ընգրկված են 10-ից 12-րդ դասարանների աշակերտներ, օրերս հյուրընկալվել էր Ագրարային համալսարանում։ Սյունեցի դպրոցականներին ուղեկցում էր խմբակի ղեկավար Իսկուհի Հովհաննիսյանը։ Բռնակոթցի պատանիներն ու հատկապես աղջիկները մեծ հետաքրքրությամբ նախ ունկնդրեցին ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի ներածական խոսքը համալսարանի պատմության, կրթական ծրագրերի եւ հնարավորությունների մասին, այնուհետեւ շրջայց կատարեցին [...] Read More

Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Հունաստանի համալսարաններում

Էրազմուս + ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում հետեւյալ համալսարաններում սովորելու կամ փորձուսուցում անցնելու համար․ Պիրեուսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն, ագրոնոմիա, բույսերի պաշտպանություն, անտառագիտություն, սննդի տեխնոլոգիաներ Աթենքի ազգային տեխնիկական համալսարան - ագրարային ճարտարագիտություն (ջրային ռեսուրսներ եւ շրջակա միջավայր) Կրետեի [...] Read More

ՀԱԱՀ գիտնականների ստեղծած օրգանական պարարտանյութերը բարձրացնում են ցորենի բերքատվությունը

ՀԱԱՀ «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի Երասխահունի փորձամելիորատիվ կայանում հաջողությամբ շարունակվում են աշնանացան ցորենի բերքատվության բարձրացման ուղղությամբ իրականացվող գիտափորձնական աշխատանքները։ Գիտական կենտրոնի գիտնականների տարիների հետեւողական ջանքերն ուղղված են, մասնավորապես, մշակման տեխնոլոգիայում պարարտացման արդյունավետության բարձրացման միջոցով բարձր եւ կայուն բերքի ապահովմանը։ Երասխահունի ՓՄԿ-ի՝ ցորենի Վասա մշակաձեւի փորձադաշտերում լավ բերք է աճել․ [...] Read More

Ուսումը Ռուսեի Անջել Կնչեւ համալսարանում (Բուլղարիա) շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ 2024-25 ուստարում 4 ամսով (2024 թ․ աշնանային կիսամյակ) Ռուսեի Անջել Կնչեւ համալսարանում (Բուլղարիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: [...] Read More

Խրախուսվեցին ակտիվ մասնակիցները. Կերտում ենք լավ մարդ եւ նույնքան լավ մասնագետ

Անտոն Քոչինյանի անվան քոլեջի կարիերայի կենտրոնը՝ Լիլիթ Սարոյանի ղեկավարությամբ, ուսումնական ողջ տարվա ընթացքում բազում միջոցառումներ է իրականացրել, որոնք նպաստելու էին սաների մասնագիտական հմտությունների, մարդկային նկարագրի լավարկման-հղկմանը: Ժամանակի ընթացքում ձեւավորվեց նաեւ կորիզ, որը գաղափարներ էր հղանում, իրագործում՝ խանդավառորեն: Օրինակ՝ հենց այս հանրույթում ստեղծվեցին քոլեջի մասնագիտությունների մասին պատմող կարճ-ընդգրկուն հոլովակները, որոնք շատ արագ նվաճեցին ընկերային հարթակների դիտողների [...] Read More

Վերապատրաստում հիդրոպոնիկ կերերի եւ օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով

Տեղեկացնում ենք, որ արոտավայրերի եւ մարգագետինների, ցանքատարածությունների եւ խոտհարքների եւ հիդրոպոնիկ կերերի, ինչպես նաև օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է վերապատրաստում, որը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 15:00-18:00-ին, առցանց հարթակում՝ հղումը կուղարկվի գրանցված բոլոր մասնակիցներին։ Մասնակցության համար հրավիրվում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ֆերմերային տնտեսությունների։ Վերապատրաստմանը մասնակցելու համար խնդրում ենք [...] Read More

Մագիստրոսական ավարտաճառեր. ապագայում էլ ենք լավ գինիներ խմելու

Արդեն 6000 տարուց ավելի մեր բնօրրանում արարում ենք լավագույն գինիներ, եւ մեր քիմքը այլեւս չի կարող հարմարվել-ընդունել վատը: Սնամեջ մտքով եւ հոգով մարդը չի կարող գինեգործ դառնալ: Սա երաժշտության, գեղանկարչության, պոեզիայի նման ստեղծագործ վերելքի, ոգու թռիչքի ասպարեզ է: Թույլ թեւերով բարձրություն չես նվաճի: Իսկ թռիչքի թեւերը տալիս է միայն Ագրարայինը… Այսօր՝ հունիսի 21-ին, մագիստրոսական թեզերն [...] Read More

Կայացել է ռեկտորատի հերթական՝ հունիսյան նիստը

Հունիսի 20-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգի առաջին հարցը, ավանդաբար, վերաբերում էր ռեկտորատի նախորդ նիստի որոշումների կատարողականի մասին գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցմանը։ 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի քննությունների ընթացքի եւ խնդիրների մասին զեկուցեցին դեկանները, Ագրոբիզնեսի դեպարտամենտի ղեկավարը եւ քոլեջների ու մասնաճյուղերի տնօրենները։ Թե այս եւ թե օրակարգի մյուս երկու՝ [...] Read More

Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ

Երեկ՝ հունիսի 20-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն։ Համաձայնագրով նախատեսված է իրականացնել մի շարք համատեղ նախագծեր ու ծրագրեր, որոնք միտված են Հայաստանի բնակչության բարեկեցությանը,  խելացի գյուղատնտեսութան մշակույթի արմատավորմանը, համայնքներում բնապահպանական խնդիրների լուծմանը, կլիմայափոխության հետեւանքների մեղմանն ու դրանց հարմարվողականությանը, ոլորտի հարակայուն զարգացմանը։ [...] Read More