Category: Բոլոր նորությունները

Ագրարային համալսարանի փոխակերպումը ոմանց հանգիստ չի տալիս

Հանրահայտ է, որ 2018 թ․ վերջից մինչեւ 2023 թ․ վերջը՝ որպես ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման տարիներին, Ագրարային համալսարանն անցել է վերափոխումների ուղի, որ աննախադեպ է ոչ միայն համալսարանի, այլեւ երկրի բարձրագույն կրթության ամբողջ համակարգում։ Հայտնի է նաեւ, որ կրթությունը դուքանչու դախլի մակարդակի իջեցրած որոշ ամբարիշտներ (ամբարիշտ բառը ե'ւ մ-ով է գրվում, ե'ւ ն-ով․․․) իրենց մեջ [...] Read More

AFISHE-ն բացում է ուսումնական, փորձուսուցման եւ հետազոտական հեռանկարներ․ նախագծի պատասխանատուների այցը ձկնային տնտեսություններ

«Ասա ինձ եւ ես կմոռանամ, ցույց տուր ինձ, եւ ես գուցե հիշեմ, մասնակից դարձրու, եւ ես կսովորեմ»․ Բենջամին Ֆրանկլին Հուլիսի 11-ին AFISHE նախագծի հայաստանյան մասնակիցներն այցելեցին «Սեւանի իշխան» ՓԲԸ, որի հիմնական նպատակը կազմակերպության գործունեությանը ծանոթանալն էր: Այցը հետաքրքրական է նաեւ այն տեսանկյունից, որ «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր ունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ` AFISHE-ի [...] Read More

Վիեննայի BOKU համալսարանում վերապատրաստման փորձառությունը կնպաստի ՕԳՄ ծրագրի գրավչությանը

ԵՄ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հունիսի 23-29-ը ՀԱԱՀ Մորֆոլոգիայի եւ կենդանագիտության ամբիոնի վարիչ Ժիրայր Չիթչյանը եւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. Մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրի համակարգող Լուսինե Նալբանդյանը վերապատրաստման այցով գտնվել են Վիեննայի BOKU համալսարանում: SOAA ծրագրի շրջանակում վերապատրաստմանը մասնակցել են նաև օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրում դասավանդող դասախոսներ [...] Read More

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը եւ Գինու ակադեմիան ճանապարհում են հերթական շրջանավարտ կուրսերին

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի 2023-2024 ուստարվա շրջանավարտների մասնագիտական կարիերայի մեկնարկը տրվեց օրերս՝ Զաբել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում (ԶԵԱԿ)։ Շրջանավարտներին ջերմորեն ողջունեցին եւ շնորհավորեցին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը, Ագրարային համալսարանի մեծ բարեկամ, [...] Read More

Վախճանվել է տնտեսագիտության դոկտոր, ՀԱԱՀ դոցենտ, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի երախտավոր Սայաթ Պետրոսյանը

Ծնվել է 1937թ. Նոյեմբերյանի Կոթի գյուղում: Սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետում: Ուսման տարիներին եղել է լենինյան թոշակառու: 1961 թ. գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը եւ նշանակվել սովխոզի գլխավոր ինժեներ-մեխանիկ: 1964-1967 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար: 1967 թ. ընդունվել է Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոց եւ գերազանցությամբ ավարտել այն: 1969 թ. նշանակվել է [...] Read More

ժաննա Անդրեասյան. կրթության կարեւոր առանձնահատկությունն այն է, որ երբեք չի դադարում

Ագրարային համալսարանի շուրջ հարյուրամյա ընտանիքն այսօր համալրվեց նվիրյալների նոր սերնդով, որը, համոզված ենք, իր համառ աշխատանքով, ավանդականն ու ժամանակակիցը վարպետորեն համադրել-փոխլրացնելով, կարողանալու է դիմակայել ողջ աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերները, կարողանալու է նոր ավյունով զարգացնել աշխարհի չափ հին ու անփոխարինելի՝ գյուղատնտեսական ոլորտը, երկրի ռազմավարական նշանակության առանցքներից մեկը, եւ նպաստ է բերելու այն առավել շենացնելու գործին: Եւ [...] Read More

Էրազմուսյան դասավանդում եւ վերապատրաստում Կրակովում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ շարժունության շրջանակում հունիսի 17-21-ը դասավանդման հնարավորություն ունեցա Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում: Ընտրված դասախոսությունը վերաբերում էր Հայաստանի գինեգործական արդյունաբերությանը: Հիմնական լսարանը Սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանողներն էին, սակայն նյութը հետաքրքրական եւ ոգեւորիչ էր նաեւ դասախոսական անձնակազմի համար: Ընթացքում քննարկումներ եղան նաեւ լեհական գարեջրագործության թեմայի, ինչպես նաեւ գինեգործության ոլորտում կատարվող առաջին քայլերի շուրջ: [...] Read More

Ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական թեզեր․ պաշտպանությունից հետո չթողնեք՝ գնաք

Այսօր՝ հուլիսի 4 - ին, թեզերն էին պաշտպանում ՙՃշգրիտ գյուղատնտեսություն՚ մագիստրոսական ծրագրի երրորդ սերնդի ներկայացուցիչները: Ասել, թե թեմաները հետաքրքիր էին, առաջարկվող լուծումները՝ ժամանակակից, կնշանակի բնութագրել մեղմ ու անգույն: Մինչդեռ պատկերը շատ տպավորիչ էր, եւ այդ մասին պարբերաբար գոհունակությամբ նշում էին հանձնաժողովի անդամները, որոնք թեզերի հեղինակների հետ գործնական կիրառական հարցեր էին քննարկում՝ երկար-եռանդով: Սեւանա լիճ, Վեդիի [...] Read More

ՀԱԱՀ վարժարանը սկսել է 2024-2025 ուստարվա ընդունելությունը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սույն թվականի հուլիսի 3-ին սկսել է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի հետեւյալ հոսքերում. Տնտեսագիտական (մաթեմատիկայի եւ անգլերենի խորացված ուսուցում), Ագրոկենսաբանական (քիմիայի եւ կենսաբանության խորացված ուսուցում), Տեխնոլոգիական (մաթեմատիկայի եւ քիմիայի խորացված ուսուցում), Ճարտարագիտական (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցում)։ Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ ս․ թ․ օգոստոսի 31-ը ներառյալ։ [...] Read More

Հրավիրվում ենք կլոր սեղան-քննարկման հիդրոպոնիկ կեր արտադրողներին կամ դրանով հետաքրքրված տնտեսություններին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է հիդրոպոնիկ կեր արտադրողներին եւ/կամ հիդրոպոնիկ կերի արտադրությամբ հետաքրքրված ֆերմերային տնտեսություններին/բիզնեսներին մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը, որի ժամանակ կներկայացվեն․ ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում ներդրված հիդրոպոնիկ կերարտադրության համակարգը, ուսանողների, կերարտադրողների եւ կերարտադրությամբ զբաղվել ցանկացողների համար նախամշակված ուսումնական ձեռնարկը։ Հանդիպումը տեղի կունենա ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում՝ հուլիսի 15-ին, ժամը 14:00-17:00: Մասնակցության հայտ ներկայացնելու համար [...] Read More