Category: Բոլոր նորությունները

Հուսալի տվյալները գյուղատնտեսության ողնաշարն են. ԱԳՐԻՍ-ը նոր մշակույթ է գյուղվիճակագրության ոլորտում

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE)  հիմնադրամի կազմակերպած առցանց աշխատաժողովն օրերս ամփոփեց Հայաստանում գյուղատնտեսական ինտեգրացված հետազոտությունների նախագծի (ԱԳՐԻՍ) վերջնական արդյունքները։ Աշխատաժողովը վարում էր ICARE հիմնադրամի հետազոտական խմբի եւ Հայաստանում ԱԳՐԻՍ նախագծի ղեկավար Լուսինե Թադեւոսյանը: Երեք տարվա ընթացքում կատարված աշխատանքի գլխավոր ձեռքբերումը գյուղատնտեսական վիճակագրության նոր մշակույթի ձեւավորումն է: Սա հնարավոր դարձավ Հայաստանում առաջին Գյուղատնտեսական համատարած հաշվառումից [...] Read More

Ուսումը Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ գարնանային կիսամյակում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, ինչպես նաև վերոհիշյալ բաժինների մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված [...] Read More

Ուսումնական գործընթաց. Գինին արվեստ է՝ բանաստեղծություն, մեղեդի, փիլիսոփայություն…

Անասնաբուժական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Սիրանուշ Ալթունյանը պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության ուսանողների հետ գործնական պարապմունքը EVN գինու ակադեմիայում վեր էր ածել մի կատարյալ գինեձոնի, բոլոր մանրուքների բծախնդիր ընտրությամբ-մատուցմամբ: Ալթունյան ապրանքանիշի գինու համտես էր: Իսկ համտեսն ընդհանրապես, գինունը մասնավորապես, գեղեցիկ արարողակարգ է՝ արվեստ, շաղախված ստեղծագործ արարումի, անկրկնելի ակնթարթի ու հավերժականի մասին փիլիսոփայական [...] Read More

Արգենտինայի դեսպանն այցելել է Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն

Նոյեմբերի 23-ին Ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային՝ Կորպորասիոն Ամերիկայի համակարգի Agronegocios ընկերության գլխավոր տնօրեն Ալեխանդրո Յափունջյանի, Տիերաս դե Արմենիա ընկերության դաշտային աշխատանքների կառավարիչ Մանուել Գոմեսի եւ բիզնես խորհրդատու Դիեգո Գոմեսի ուղեկցությամբ։ Դեսպան Վերգարան նախ այցելեց Ոսկեհատի ՈՒՓՏ-ի այն տարածքը, որտեղ Հայ բարեգործական [...] Read More

Արեւմտյան Ատիկայի համալսարանի պրոֆեսորների այցը Էրազմուս+ ծրագրի շրջանակում

Ինչպես հաղորդում են ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտից, անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց «հետքովիդյան» իր երրորդ ներգնա շարժունությունը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։ Այս անգամ մեր հյուրերն էին Արեւմտյան Ատիկայի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները՝ մեքենաշինության ֆակուլտետի պրոֆեսոր Ջորջիոս Չամիլոտորիսը,  արդյունաբերական դիզայն եւ արտադրության ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսորներ Միխայիլ Պապոցիդակիսը եւ Դրասոս Քրիստոսը, որոնք համալսարան էին  ժամանել  վերապատրաստման նպատակով։ Այցի [...] Read More

«Աշխարհի՝ ուսանողների տեսլականը» առցանց համաժողով

Պ.Ա. Ստոլիպինի անվան Օմսկի պետական ​​ագրարային համալսարանը ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Աշխարհի՝ ուսանողների տեսլականը» միջմշակութային առցանց համաժողովի երկրորդ հանդիպմանը: Համաժողովի նպատակն է ստեղծել միջմշակութային փոխանակման թվային տարածք, ընդլայնել ուսանողական ակտիվ կյանքի ոլորտը եւ մշակել համատեղ միջազգային նախագծեր: Այս տարվա համաժողովի 3 թեմաներն են․ «21-րդ դարի արժեքները», «Երիտասարդների կյանքը թվայնացված աշխարհում», «Երիտասարդություն։ Մշակույթ։ Գիտություն։ Սպորտ»։ «21-րդ [...] Read More

Փորձն ու տեսությունը՝ ի մի. «ինչ որ տեսել էինք լսարանում, ավելի տպավորվեց եւ պարզ դարձավ»

Անտոն Քոչինյանի անվան քոլեջի խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների խոսքերը դարձրինք վերտառություն, քանզի ճիշտ կետին էին դիպել: Անսխալ: Անվրեպ: Դուալ կրթությունը հենց սա էլ կարեւորում, ծրագրում, ենթադրում է՝ լսարանային ժամերին ստացած տեսական հարցերը ամրակայել փորձառությամբ, աշխատանքով: Երիտասարդները այսօր, իրենց դասախոսի՝ գ.գ.թ. Բելլա Գրիգորյանի եւ գ.գ.թ., դոցենտ Արտեմ Օհանյանի առաջնորդությամբ հերթական անգամ Ոսկեհատի [...] Read More

Հարեւանների հանդիպումն օգտակար էր եւ հաճելի․ ռեկտոր Վարդան Ուռուտյանի այցը Վրաստան

Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի ռեկտոր Վախթանգ (Վատո) Լեջավայի եւ Վրաստանի ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն Քեթեւան Գաչեչիլաձեի հրավերով, ռեկտոր Վարդան Ուռուտյանը երկօրյա աշխատանքային այցով եղավ բարեկամ երկրում։ Նոյեմբերի 19-ին այցելեց Վրաստանի գյուղատնտեսական համալսարան, Վրաստանի տեխնիկական համալսարան եւ Վրաստանի նորարարության եւ տեխնոլոգիայի գործակալություն։ Ռեկտոր Ուռուտյանը ջերմ ու բարեկամական հանդիպում ունեցավ ռեկտոր Լեջավայի հետ, շրջեց գործընկեր համալսարանում, ծանոթացավ եղած [...] Read More

Պաշտոնով գիտնական, կոչումով՝ աշխատավոր, կերպարով ազնվական․ Հրաչյա Ծպնեցյանը 60 տարեկան է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը այս օրերին ծննդյան 60-ամյակի առիթով ջերմ ու անկեղծ շնորհավորանքներ է ընդունում ոչ միայն համալսարանի, այլեւ նախկին գյուղատնտեսության՝ այժմ էկոնոմիկայի նախարարության գործընկերներից, երկրի գիտակրթական եւ գյուղատնտեսական ամբողջ հանրությունից։ Ով աշխատել է Հրաչյա Ծպնեցյանի հետ կամ նրա ղեկավարության ներքո կամ եղել նրա ղեկավարը՝ կվկայի, որ պարոն Ծպնեցյանը [...] Read More

Կենդանիների աճուրդի հայտարարություն 25.11.21

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր կենդանիներ - կովեր/2017թ.-2018թ./ - 700 դրամ, - էգ մատղաշներ /2017-2019թ.թ./ - 700 դրամ - հորթեր /2020թ./ - 700 դրամ - հորթեր /2021թ./ - 800դր - ցուլիկներ /2021թ./ - 900 դրամ մանր եղջերավոր կենդանիներ [...] Read More