Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումների եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI ծրագրի շրջանակում, երեկ՝ մարտի 28-ին մեկնարկեց «Անգլերենը հատուկ նպատակների համար եւ Կրեդիտների կուտակման ու փոխանցման եւրոպական՝ թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» դասընթացների շարքը: Ծրագրին մասնակցում են հայաստանյան 5 եւ ՌԴ 4 բուհ: Աշխատանքները համակարգում է Դրեզդենի [...] Read More
Ռեկտորատի վերջին նիստին, որը տեղի ունեցավ մարտի 24-ին, քննարկվեցին 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների զեղչերին, դասախոսների մասնագիտական որակավորման բարձրացմանը, նախաավարտական կուրսերի ուսանողների հաճախումների վիճակին, Վանաձորի մասնաճյուղում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի կատարման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերն ու առկա խնդիրները։ Որպես քննարկումների արդյունք՝ ընդունվեցին համապատասխան որոշումներ։ Նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մասնավորապես [...] Read More
Մարտի 25-ին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի եւ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանի մասնակցությամբ, ՀԱԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ մասնաճյուղում բացվեց հողի անալիզի ուսումնական լաբորատորիա։ Ագրարային համալսարանի հերթական նորարարական ենթակառույցը իրականություն է դարձել ԵՄ-ից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնություն Հայաստանում (EU GAIA) նախագծի շրջանակում։ Լաբորատորիան առանձնանում է սարքավորումների [...] Read More
Մարտի 23-24-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը հյուրընկալել էր «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի մեկնարկային հանդիպումը, որ կազմակերպել էր նախագծի գլխավոր համադրող, ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։ Նախագիծը ֆինանսավորում են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունները՝ Վիշեգրադի հիմնադրամի դրամաշնորհի միջոցով։ Բացելով հանդիպումը, պարոն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ եվրոպական երեք համալսարանների [...] Read More
Մարտի 25-ին, ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանի նախաձեռնությամբ հյուրընկալել էինք ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին: Գրասենյակը արդեն քառորդ դար է մեր երկրում է եւ գործունեության ծիրում մարդն է՝ հարմարավետ, անվտանգ, խնամված կյանքով, գործունեության բնականոն հնարավորություններով: Բանախոսության թեման խիստ արդիական էր, լսարանի համար ավելի քան հետաքրքիր, նաեւ մտահոգող, խնդիրների խնդիր՝ «Ժողովրդագրական [...] Read More
Մասնագիտական կողմնորոշման շրջանակում Ագրարային համալսարան էին այցելել ՀՀ Շիրակի մարզի Ջրափիի դպրոցի աշակերտները։ Նրանց սիրով ընդունեց եւ համալսարանի կրթական ծրագրերը, հետագայում մասնագիտության ընտրություն կատարելու հնարավորությունները ներկայացրեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Շիրակցի դպրոցականները տպավորված էին Ագրարայինի նոր ենթակառույցներով. նրանք եղան նորարարական ջերմատանը, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական [...] Read More
Ճանաչողական այցով մարտի 22-ին Ագրարային համալսարանում էին ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, տեղակալ Արթուր Մովսիսյանը եւ քարտուղար Լեւոն Ֆարմանյանը։ Ընդունելով հյուրերին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը նախ ծանոթացրեցին վերջին երեք տարիների ընթացքում համալսարանում շարք մտած, նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին եւ նորարարական այլ ենթակառույցներին։ Դրանք լիարժեք կերպով ծառայում են ոչ [...] Read More
Վահագ Եղիազարյանն է, անասնաբուծական-անասնաբուժական ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից մեկը: Իր ոլորտի ճշմարիտ նվիրյալ: Տեսական հարուստ գիտելիքներին տարիների հետ փորձառություն հավելած մարդ: Նա իր մասնագիտության պատվախնդիր տերն է ու անմնացորդ նվիրումով ծառան: Վահագը աշխատում է Շիրակի մարզի անասնաբուժական ծառայությունում, եւ դասավանդում է գյուղատնտեսական քոլեջում: Նաեւ քոլեջի շնորհիվ է, որ արթուն է կապը հարազատ բուհի, գործընկեր դարձած դասախոսների [...] Read More
ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNICE) ներկայացուցչական պատվիրակության՝ մարտի 14-ից 22-ը Հայաստան կատարած այցի շրջանակում, ՀԱԱՀ բնապահպանական ծրագրերի գծով խորհրդական Էմիլ Գեւորգյանի հրավերով, Ագրարային համալսարանում եղան այդ կազմակերպության հողերի պահպանության եւ հողաբարելավման գծով խորհրդական Զդրունի Պանդին եւ բնապահպանական աշխատանքների պատասխանատու Անգելա Սոկիրկան։ UNICE-ի պատվիրակության առաքելությունը բնապահպանական գործունեության արդյունավետության դիտազննումը եւ ՄԱԿ-ի անդամ երկրներում բնապահպանական եւ հարակից [...] Read More
Դեռ անցյալ տարի մեր ընթերցողներին առիթ ունեցել ենք հանգամանորեն ներկայացնելու Ֆրանսիայից բերված բլանշ տեսակի ոչխարների կենսաբանական-արդյունաբերական տվյալները: Սա՝ աշխարհում ամենաբարձր մսատու հինգ ցեղատեսակից մեկն է, ընտրասերման արդյունք: Խոշոր, երկարոտն, քիչ բրդատու, նվազ կաթնատու (հազիվ բավարարում է գառներին կերակրելու համար), դժվարանցանելի արոտներում հրաշալի կոմնորոշվող այս ցեղատեսակը արդեն լիովին հարմարվել է մեր երկրի բնակլիմայական պայմաններին: Ոչխարաբուծության փորձագետ, [...] Read More