Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2025 թվականի մարտի 17-ից 19-ը վերապատրաստում եմ անցել Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարանում (Աթենք, Հունաստան)։ Հիմնադրված լինելով 1927 թ․՝ այն այսօր համարվում է Եւրոպայի երեք ամենահին բուհերից մեկը քաղաքական կրթության ոլորտում։ Ավելի քան 80-ամյա պատմության ընթացքում համալսարանն ավարտել է մոտավորապես 18500 ուսանող։ Ներկայում այնտեղ ուսանում է շուրջ 8000 ուսանող։ Պանթեոնի [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի, Ավեիրոյի, Էվորայի)` ուսումը 4 ամսով շարունակելու (2025 թ․ աշնանային կամ 2026 թ․ գարնանային կիսամյակ) 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսերում սովորող ուսանողները եւ մագիստրանտները։ Բակալավրիատի այն ուսանողները եւ այն մագիստրանտները, որոնք ավարտում [...] Read More
Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրով 2025 թ․ մարտի 31-ից ապրիլի 4-ը շարունակական կրթության հերթական փուլի շրջանակում դասավանդման նպատակով գտնվել եմ Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում: Այն հիմնադրվել է 1973 թ․ եւ համարվում է Պորտուգալիայի լավագույն պետական համալսարաններից մեկը, ճանաչված է իր ակադեմիական գերազանցությամբ եւ բազմամշակութային միջավայրով։ Ներկայում ունի ավելի քան 17000 ուսանող, ներառյալ ավելի քան 2000 միջազգային [...] Read More
2025 թ․-ի հունվարի 20-ից մինչև մարտի 20-ը պրակտիկա անցնելու և հետազոտական կարողություններ զարգացնելու նպատակով գտնվել ենք Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում։ Անկրկնելի տպավորություններ են ստացել հյուրընկալող համալսարանի կրթական ծրագրերի, նորագույն սարքավորումների և պրոֆեսորների պատրաստակամ վերաբերմունքի հետ կապված։ Պրակտիկայի հիմնական մասն անցել է լաբարատորիայում, որտեղ աշխատել ենք ոլորտում առկա առաջատար սարքավորումներով։ Այդ ընթացքում կատարել ենք գինու և [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): Դիմումների վերջնաժամկետն է 2025 [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ս․թ․ մայիսի 5-9-ը Թրակիայի Դոմոկրիտուսի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու համար։ Միջազգային շաբաթի թեման է՝ Միջազգային շարժունության ապագան ու գործընկերությունները եւ ԵՄ ֆինանսավորած նախագծերը (The future of international mobility and partnerships & EU funded projects)։ Մասնակիցը պետք է ակտիվորեն մասնակցի էրազմուսյան տարբեր [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում Արեւմտյան Ատիկայի համալսարանը ս․թ․ հունիսի 15-21-ին կազմակերպում է միջազգային շաբաթ ասպիրանտների եւ իրենց ղեկավարների համար։ ՀԱԱՀ-ից կարող են դիմել միայն ագրարային ճարտարագիտության ոլորտի ներկայացուցիչները։ Ուշադրություն՝ ասպիրանտի եւ/կամ ղեկավարի հայտադիմումները քննարկվելու են միասին։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը եւ Կենսատեխնոլոգիական ինկուբատորի համադրող Զարուհի Հովեյանը փետրվարի 24-28-ը գտնվում էին Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)։ Վերապատրաստման ընթացքում Արեւիկ Աբովյանը եւ Զարուհի Հովեյանը աշխատանքային քննարկումներ ունեցան հյուրընկալող համալսարանի ագրարային դպրոցի տնօրեն Հելդեր Վիանայի հետ, որը ծանոթացրեց դպրոցի [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025 -2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումը 5 ամսով Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում շարունակելու համար (սեպտեմբեր-հունվար, 3 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի 2-րդ կուրսի ուսանողները։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը [...] Read More
Ալմերիայի համալսարանում երկրորդ կիսամյակի մեկնարկը համընկավ Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակում շարժունության իմ ծրագրի հետ։ Համալսարանն առանձնացել է Գրանադայի համալսարանից եւ ձեւավորվել որպես առանձին հաստատություն 1993-ին եւ ներկայում իր հեղինակությամբ ուրույն տեղ է զբաղեցնում Իսպանիայի Թագավորության կրթական հաստատությունների շրջանում։ Համալսարանի 13 ֆակուլտետում ուսումնառում է 14.556 ուսանող, որից 1560-ը՝ միջազգային։ Հաստատությունն իր ենթակառուցվածքում ունի նաեւ [...] Read More



