Category: Միջազգային կապեր

Վերապատրաստման հնարավորություն Վալենսիայում

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV-Իսպանիա) գյուղատնտեսական ճարտարագիտության և շրջակա միջավայրի դպրոցի համակարգմամբ (ETSIAMN) գործող Տեղական համալսարանների ցանցը 2022 թ․-ի մայիսի 9-ից 13-ը, կազմակերպում է վերապատրաստում Nature & Human Landscape թեմայով։ Դասընթացի տևողությունը 40 ժամ է և կիրականացվի 5 օրերի ընթացքում։ Մասնակցության վճարը 620 եվրո է։  Ընտրված թեկնածուն ՀԱԱՀ-ի կողմից կերաշխավորվի Erasmus+ ծրագրով ծախսերի փոխհատուցման համար (1 [...] Read More
radboud summer school from Armenia

Մասնակցության հնարավորություն Ռադբաուդի համալսարանի կողմից կազմակերպվող ամառային դպրոցին (Նիդերլանդներ)

Այս տարի ևս Ռադբաուդի համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց, որին կարող են մասնակցել անգլերենին գերազանց տիրապետող ՀԱԱՀ դասախոսները, հետազոտողները, ասպիրանտները, հայցորդները (14 մասնակից)։ Անգլերենի իմացության մակարդակը շատ կարևոր է, քանի որ մասնակցիները վերապատրաստման ընթացքում հնարավոր է ստանան տարատեսակ առաջադրանքներ և հանձնարարականներ։ Ծրագրի մասնակցության համար կտրամադրվի կրթաթոշակ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն [...] Read More
copernicus

Հայտարարություն

Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան այս տարի հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցել հետևյալ երեք միջոցառումներին, որոնց վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով. Երիտասարդների փոխանակման ծրագիր.«Սոցիալական ինտեգրումը և միգրանտների մասնակցությունն հասարակության ներսում». տևողությունը՝ 09.03-16.03.2022, գրանցում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը (https://www.copernicusberlin.de/ye-social-inclusion-and-migrant-participation-in-society ) Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Երիտասարդների առաջարկները կլիմայի փոփոխությունը կանխարգելելու և լուծելու առնչությամբ». տևողությունը՝ 03-19.03.2022, [...] Read More

Վերապատրաստում Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարանում SMARTI ծրագրի շրջանակներում

Էրազմուս+ ՀԳ2 SMARTI ծրագրի շրջանակներում 2022 թ․-ի հունվարի 16-22-ը ընկած ժամանականահատվածում Պորտուգալիայի Պորտո քաղաքում տեղի ունեցավ վերապատրաստում ECTS/Թյունինգ շրջանակ խորագրով։ Վերապարտրաստմանը մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ հանդիսացող հայկական և ռուսական բուհերը՝ ներառյալ ՀԱԱՀ-ը։ Վերապատրաստումը կազմակերպվել էր ծրագրի համակարգող համալսարաններից մեկի՝ Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի կողմից, որը վարեցին ծրագրի գործընկեր բուհերից Դրեզդենի տեխնիկական համալսարանը, Ռիգայի տեխնիկական համալսարանը [...] Read More
tuscia italy univeristy international relations armenian national agraraian university anau haah

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Տուշայի համալսարանում (Իտալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Տուշայի  համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (5 տեղ) կամ վերապատրաստվելու (2 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդամթերքի որակի վերահսկման, գինեգործության, տնտեսագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր [...] Read More
cluj napoca erasmus plus +

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են ագրոնոմիական, անասնաբուժական, անասնաբուծական, պարենամթերքի տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը [...] Read More

FRUITENIA

ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի մասին «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագիր Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագիծն իրականացնում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ԱՀԿՄԿ / ICARE) հիմնադրամը ՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) համաֆինանսավորմամբ։ Նախագիծը մեկնարկել է 2019 թ. դեկտեմբեր ամսին։ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի առաջնային նպատակն է բարձրացնել այգեպտղաբուծության ոլորտի ընդհանուր մրցունակությունը շահառու ֆերմերների [...] Read More

Ուսման հնարավորություն Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա) ուսումը 3 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի բակալավրիատի և անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, բացառությամբ առաջին և ավարտական կուրսերի։ Մրցույթին [...] Read More

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում 2022 թ․-ի մարտի վերջից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները (teaching staff), ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում, ինչպես նաև ադմինստրատիվ (non-teaching staff) աշխատողները՝ ֆիզիկա կենսաբանություն կենսաքիմիա քիմիա մաթեմատիկա տնտեսագիտություն [...] Read More
l_panteion1

Ուսումը Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ գարնանային կիսամյակում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, ինչպես նաև վերոհիշյալ բաժինների մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված [...] Read More