Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի 2023-2024 ուստարվա շրջանավարտների մասնագիտական կարիերայի մեկնարկը տրվեց օրերս՝ Զաբել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում (ԶԵԱԿ)։ Շրջանավարտներին ջերմորեն ողջունեցին եւ շնորհավորեցին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը, Ագրարային համալսարանի մեծ բարեկամ, [...] Read More
Ծնվել է 1937թ. Նոյեմբերյանի Կոթի գյուղում: Սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետում: Ուսման տարիներին եղել է լենինյան թոշակառու: 1961 թ. գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը եւ նշանակվել սովխոզի գլխավոր ինժեներ-մեխանիկ: 1964-1967 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար: 1967 թ. ընդունվել է Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոց եւ գերազանցությամբ ավարտել այն: 1969 թ. նշանակվել է [...] Read More
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ շարժունության շրջանակում հունիսի 17-21-ը դասավանդման հնարավորություն ունեցա Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում: Ընտրված դասախոսությունը վերաբերում էր Հայաստանի գինեգործական արդյունաբերությանը: Հիմնական լսարանը Սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանողներն էին, սակայն նյութը հետաքրքրական եւ ոգեւորիչ էր նաեւ դասախոսական անձնակազմի համար: Ընթացքում քննարկումներ եղան նաեւ լեհական գարեջրագործության թեմայի, ինչպես նաեւ գինեգործության ոլորտում կատարվող առաջին քայլերի շուրջ: [...] Read More
Այսօր՝ հուլիսի 4 - ին, թեզերն էին պաշտպանում ՙՃշգրիտ գյուղատնտեսություն՚ մագիստրոսական ծրագրի երրորդ սերնդի ներկայացուցիչները: Ասել, թե թեմաները հետաքրքիր էին, առաջարկվող լուծումները՝ ժամանակակից, կնշանակի բնութագրել մեղմ ու անգույն: Մինչդեռ պատկերը շատ տպավորիչ էր, եւ այդ մասին պարբերաբար գոհունակությամբ նշում էին հանձնաժողովի անդամները, որոնք թեզերի հեղինակների հետ գործնական կիրառական հարցեր էին քննարկում՝ երկար-եռանդով: Սեւանա լիճ, Վեդիի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սույն թվականի հուլիսի 3-ին սկսել է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի հետեւյալ հոսքերում. Տնտեսագիտական (մաթեմատիկայի եւ անգլերենի խորացված ուսուցում), Ագրոկենսաբանական (քիմիայի եւ կենսաբանության խորացված ուսուցում), Տեխնոլոգիական (մաթեմատիկայի եւ քիմիայի խորացված ուսուցում), Ճարտարագիտական (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցում)։ Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ ս․ թ․ օգոստոսի 31-ը ներառյալ։ [...] Read More
Հայ-գերմանական գիտության օրվա շրջանակում հունիսի 28-ին Երեւանի պետական համալսարանում կայացած գիտաժողովի մասնակիցները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի եւ ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ, այցելեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն։ Գիտության, հետազոտությունների, տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտում գործակցային կապերի ամրապնդման եւ ընդլայնման նպատակ հետապնդող գիտական միջոցառումը, ամփոփելով [...] Read More
Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի «Ագրոտեխնոլոգիա» խմբակի սաները, որտեղ ընգրկված են 10-ից 12-րդ դասարանների աշակերտներ, օրերս հյուրընկալվել էր Ագրարային համալսարանում։ Սյունեցի դպրոցականներին ուղեկցում էր խմբակի ղեկավար Իսկուհի Հովհաննիսյանը։ Բռնակոթցի պատանիներն ու հատկապես աղջիկները մեծ հետաքրքրությամբ նախ ունկնդրեցին ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի ներածական խոսքը համալսարանի պատմության, կրթական ծրագրերի եւ հնարավորությունների մասին, այնուհետեւ շրջայց կատարեցին [...] Read More
Էրազմուս + ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում հետեւյալ համալսարաններում սովորելու կամ փորձուսուցում անցնելու համար․ Պիրեուսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն, ագրոնոմիա, բույսերի պաշտպանություն, անտառագիտություն, սննդի տեխնոլոգիաներ Աթենքի ազգային տեխնիկական համալսարան - ագրարային ճարտարագիտություն (ջրային ռեսուրսներ եւ շրջակա միջավայր) Կրետեի [...] Read More
Տեղեկացնում ենք, որ արոտավայրերի եւ մարգագետինների, ցանքատարածությունների եւ խոտհարքների եւ հիդրոպոնիկ կերերի, ինչպես նաև օրգանական ծագման պարարտանյութի արտադրության թեմաներով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է վերապատրաստում, որը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 15:00-18:00-ին, առցանց հարթակում՝ հղումը կուղարկվի գրանցված բոլոր մասնակիցներին։ Մասնակցության համար հրավիրվում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ֆերմերային տնտեսությունների։ Վերապատրաստմանը մասնակցելու համար խնդրում ենք [...] Read More
Երեկ՝ հունիսի 20-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն։ Համաձայնագրով նախատեսված է իրականացնել մի շարք համատեղ նախագծեր ու ծրագրեր, որոնք միտված են Հայաստանի բնակչության բարեկեցությանը, խելացի գյուղատնտեսութան մշակույթի արմատավորմանը, համայնքներում բնապահպանական խնդիրների լուծմանը, կլիմայափոխության հետեւանքների մեղմանն ու դրանց հարմարվողականությանը, ոլորտի հարակայուն զարգացմանը։ [...] Read More