Հոկտեմբերի 3-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում կայացավ «Օրգանական գյուղատնտեսության զարգացում․ նորարարական կրթություն եւ գործական փորձ Էստոնիայից եւ Ավստրիայից» թեմայով դասընթաց, որի ընթացքում այդ երկրներից ժամանած փորձագետները ոլորտի մի շարք շահակիցներին, ներառյալ ՀԱԱՀ ուսանողներին եւ դասախոսներին, հաղորդակից դարձրեցին օրգանական գյուղատնտեսության ոլորտի կրթության եւ գործելակերպերի ժամանակակից մոտեցումներին։ Վերապատրաստման այս սպասված ծրագիրը իրականություն դարձավ «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ընկերակցություն ՀԿ-ի, [...] Read More
Այսօր՝ հեկտեմբերի 1-ին, «կանաչ» սրահում հյուրընկալել էինք «Քար արտադրողների միության» նախագահ Տարոն Բադալյանին, որի բանախոսության թեման արտացոլված է մեր նյութի վերնագրում: Մասնակիցներն ուսանողներ էին, որոնց հետ սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց հյուրը: Համաշխարհային բիզնեսի պատմությունը վկայում է, որ բոլոր կենսունակ գաղափարները ծնվում են ծայրահեղ բարդ ու դժվարին կացության ժամանակ (Քըրքորյանի հիշատակը վառ մնա): Եւ թերեւս գլխավորը [...] Read More
Սեպտեմբերի 19-ին ՀԱԱՀ հրատարակչական բաժնի աշխատակիցները սպասված ու հետաքրքիր հանդիպում ունեցան Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի գյուղատնտեսական, պարենի եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտի տնօրեն Դավիդե Ներիի հետ, որը հերթական անգամ Հայաստանում էր Ֆրուտենիա նախագծի շրջանակում։ Պրոֆեսոր Ներին ՀԱԱՀ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է։ Պրոֆեսոր Ներիին ջերմորեն ողջունեցին Հրատարակչական բաժնի վարիչ Գրետա Մնացականյանը եւ [...] Read More
Ռեկտորատի սեպտեմբերի 19-ի նիստը նախագահող ռեկտոր Հրաչյա Զաքոյանը բացեց հերթական ձեռքբերման մասին լուրով․ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀԱԱՀ վարժարանի եւ Տավուշի ու Սյունիքի մարզերի 11 դպրոցների՝ մասնագիտական կողմնորոշման «Ագրոտեխնոլոգիա» դասընթացն ավարտած շրջանավարտների՝ առանց քննությունների, հեռակա ուսուցմամբ ՀԱԱՀ բակալավրիատ փորձնական ընդունելության կարգը։ Ռեկտորը շնորհավորեց այս կարեւոր հանգրվանին հասնելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց այս հաջողության [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ (1 տեղ) Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, որոնք աշխատում են անասնաբուժության եւ կենդանագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային [...] Read More
Սեպտեմբերի 12-ին Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում տեղի ունեցավ մանկական ֆունկցիոնալ սննդի վերաբերյալ գիտաժողով, որին ներկա էր նաեւ ԱՄՆ մանկական ֆունկցիոնալ սննդի կենտրոնի հիմնադիր-նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր Դանիկ Մարտիրոսյանը, նույն կենտրոնի աշխատակից Բելլա Բաբայանը, որն այս ուսումնական տարվանից աշխատում է նաեւ ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոնում: Գիտաժողովը կազմակերպվել էր հենց նրա եւ ՀԱԱՀ դասախոս, գ.գ.թ., դոցենտ Գագիկ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոնշյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ Հայոց և օտար լեզուների, Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սնննդամթերքի անվտանգության և հիգիենայի, Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների, Ֆինանսահաշվային: Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ Դիմումներն ընդունվում են հայտարարության [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցայի համալսարանում դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սապիենցայի համալսարանի ոլորտներին (https://corsidilaurea.uniroma1.it/en)։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ [...] Read More
ԵՊՀ-ում ուսանելու տարիներին պրոֆեսոր Նարիմանյանը լսել է պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանի հատուկ կուրսը, հետո աշխատել է մեր բուհի մաթեմատիկայի ամբիոնում, հիմա Բրեմենի համալսարանում է: Համագործակցության, նոր մտահղացումների սկիզբը 2020-ին էր, թագաժահրի ամենաբուռն շրջանում, երբ Գերմանիա գործուղման մեկնած պրոֆեսոր Խաչատրյանը գարեջուր համտեսելու փոխարեն (այն՝ ինչ սովորաբար անում են հյուրերը) ցանկություն հայտնեց լինել գիտական կենտրոններում, գրադարաններում: Մտահղացումն ինքնին [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2025-26 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի անգլերենին տիրապետող (B2 մակարդակ) ուսանողները, որոնց ուսումնառած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի կողմից առաջարկվող առարկաներին (https://corsidilaurea.uniroma1.it/en), բացառությամբ առաջին եւ ավարտական կուրսերում սովորողների։ Բակալավրիատի ուսանողները [...] Read More



