Ուկրաինիայի կենսագիտության և շրջակա միջավայրի ազգային համալսարանը գործընկեր համալսարանների հետ կազմակերպում է միջազգային գիտաժողով ագրարային ուղղվածությամբ համալսարաններում թվային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ (Digital Education inEnvironmental Universities): Գիտաժողովի ժամանակ կքննարկվեն համավարակի պայմաններում կրթության կազմակերպման և իրականացման հարցերն ու մարտահրավերները։ Հոդվածների ընդունման վերջնաժամկետը ս/թ հունվարի 31-ն է, իսկ գրանցման վերջնաժամկետը՝ հունվարի 24-ը։ Համաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2021թ․-ը մեկնարկել է նախորդիվ սկսված ու շարունակվող, ինչպես նաեւ նոր սկսվող ծրագրերով ու նախագծերով։ Դրանցից մեկն էլ գերմանական «Ֆոլկսվագեն» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Մեթանի ձևավորումը սուլֆիդ եւ նիտրատ պարունակող մնացորդային միջավայրերում» դրամաշնորհային նախագիծն է։ 2021-2023թթ.-ի ընթացքում իրագործվելիք նախագծի շրջանակում համալսարանում կստեղծվի Բնապահպանական կենսաքիմիայի լաբորատորիա։ Այն կգա լրացնելու համալսարանում արդեն շարք մտած արդիական ու [...] Read More
Գյուղատնտեսական կենդանիների բուծման եւ կերակրման ամբիոնի երկարամյա վարիչ, գ.գ.թ., դոցենտ Վոլոդյա Աբրահամյանի ողջ կյանքը դասական օրինակ է հայրենիքին ու ընտրած մասնագիտությանը անմնացորդ նվիրումի: Որ ասպարեզում էլ աշխատեր՝ երկրի կառավարման, բուհական համակարգեր, թե աջակցություն ֆերմերային տնտեսություններին, իր գործն անում էր մեծագույն պատրաստակամությամբ, սիրով: Եւ մեծ ու փոքրով նրանից սովորում, փոխ էին առնում զուսպ ու կոկիկ աշխատաոճը, [...] Read More
2020թ. դեկտեմբերին մեկնարկել է ՀԱԱՀ-ի եւ ԵՊՀ-ի միջեւ համագործակցությունը՝ ՀԱԱՀ-ի «Կայուն գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում: Նախաձեռնության նպատակն է ակտիվացնել միջհամալսարանական եւ միջդիսցիպլինար փոխգործակցությունը՝ հատկապես գյուղական սոցիոլոգիայի եւ ագրոսոցիոլոգիայի ոլորտներում երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող ուսումնակրթական, գիտական եւ խորհրդատվական բնույթի համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։ Այս նպատակով գերմանական Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամի (FES) աջակցությամբ կիրականացվի «Հայաստանում գյուղականության ճգնաժամը – գյուղատնտեսության [...] Read More
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը նախաձեռնել է Բաց դռների օրեր, որոնց ընթացքում ապագա դիմորդները կարող են ծանոթանալ համալսարանում առաջարկվող եւ աշխատաշուկայում պահանջարկված մասնագիտություններին: Դիմորդների, նրանց ծնողների համար առավելագույն նպատակահարմարության նկատառումով այս տարի Բաց դռների օրեր են անցկացվելու յուրաքանչյուր ուրբաթ, իսկ ամիսը երկու անգամ այն կազմակերպվելու է առցանց: Նոր ձեւաչափով Բաց դռների օրերի ընթացքում [...] Read More
Այսօր՝ հունվարի 20-ին աշխատանքային այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ նախարար Քերոբյանն ու փոխնախարար Խոջոյանը եղան համալսարանի՝ 2020թ.-ի ընթացքում շահագործման հանձնված ուսումնագիտահետազոտական ենթակառույցներից մի քանիսում՝ ուսումնափորձարարական նորարարական ջերմատանը, Ի-Վի-Էն գինու ակադեմիայի ուսումնական լաբորատորիայում, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման [...] Read More
Հունվարի 19-ին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը սկսեց ՀԱԱՀ-ում ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշման հերթական «սեզոնը». առաջինը համալսարան այցելեցին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտները: Համալսարանին ծանոթությունը երեխաների համար սկսվեց Ագրոտեխնոլոգիաների նորաբաց ինկուբատորում՝ շարունակական կրթության առաջատար մասնագետ Անի Հովակիմյանի օգնությամբ: Համալսարանի, մասնագիտությունների, ուսանողական կյանքի մասին հակիրճ խոսքից [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 04/2021թ.-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի 5-րդ կուրսում [...] Read More
Առցանց դասերից ու արձակուրդային թմբիրից հետո ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում վերսկսվել է առկա ուսումնական գործընթացը: Ուսանողներն ու դասախոսները սպասում էին, որ դադարի հետեւանքով ձմեռային պաղ, անհրապույր միջավայր են տեսնելու՝ դժվարությամբ աշխատանքային ռիթմին վերադարձող: Ամենեւին: Աշխուժություն է ուղիղ ժամը 9-ից: Բոլորը տեղում են՝ դասախոս-սովորողներ հանրույթը, աշխատանքային եռանդով լեցուն: Առերեւույթ՝ հպանցիկ հայացքն արձանագրում է, որ [...] Read More
Բոլորս միահամուռ փակեցինք 2020-ի դժվարին, ծանր ժառանգությամբ էջը եւ նոր հույսերով-սպասումներով-լավատեսությամբ սկսում ենք նորը: Չնայած բազում դժվարություններին, առարկայական եւ ոչ առարկայական խոչընդոտներին, մեր համալսարանի գիտության ոլորտի մշակները ծավալուն եւ արդյունավետ աշխատանքներ են իրականացրել, որոնց մասին խնդրեցինք պատմել գիտության գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ծպնեցյանին: Չնայած նա սակավախոս, գնահատականների առումով ժուժկալ անհատ է (գիտնականը երեւի [...] Read More