MATLAB ծրագրի շրջանակում տվյալագիտության ամբիոնի դասախոսները վերապատրաստվել են՝ ուսումնասիրելով գործիքակազմը, մաթեմատիկական եւ ճարտարագիտական հաշվարկների նրբությունները, օրինակների միջոցով ուսումնասիրվել է տարբեր մեխանիզմների աշխատանքը: Նաեւ դիտարկվել է MATLAB-ի Simulink միջավայրը, որի գործիքները հնարավորություն են տալիս ստեղծելու ճարտարագիտական համակարգերի մոդելներ: Դասընթացը վարել է Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի ANEL լաբորատորիայի աշխատակցուհի Ազատուհի Ուլիկյանը, որը բազմամյա փորձառություն ունի այս ոլորտում: [...] Read More
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսները՝ անկախ տարիքից (ի դեպ, ավագ սերունդը՝ Աշոտ Ոսկանյան, Նելլի Գրիգորյան, Ծովաչ Խալաթյան՝ ավելի ջանասիրաբար), մասնակցեցին վերապատրաստման 10 ժամ ընդգրկմամբ դասընթացի՝ «Burke-Litwin-ի կազմակերպական փոփոխությունները եւ արդյունավետության մոդելը» թեմայով: Դասընթացը վարում էր ԵՊՀ-ից տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Հակոբջանյանը: Եթե խիստ հակիրճ, ապա Ուորներ Բըրքի և Ջորջ Հ. Լիտվինի ստեղծածը՝ Burke-Litwin կազմակերպչական գործունեության [...] Read More
Սումիի ազգային ագրարային համալսարանում (Ուկրաինա) ամփոփվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության» TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։ Հունիսի 16-ից 18–ը ծրագրի մասնակից կազմակերպությունները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ի դեմս Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի եւ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Արման Տոնիկյանի, հաշվետվողական ներկայացումների [...] Read More
Ավարտին մոտեցավ Եվրամիության ֆինանսավորմամբ «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» (TOPAS) Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրը, որի նպատակը կարողությունների բարելավումն ու խթանումն է՝ հմտությունների զարգացման մեխանիզմների ներդրման եւ կատարելագործման միջոցով: Թիրախային երկրներն էին Հայաստանը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը, իսկ եվրոպական գործընկերները՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռումինիան եւ Լեհաստանը։ Ծրագրի գլխավոր համակարգողը ՀԱԱՀ-ի երկարատեւ գործընկեր Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական [...] Read More
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մագիստրատուրայի Պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտության տասներկու ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 23-ին: Պաշտպանության վայր էր ընտրվել Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը: Առաջին ակնհայտ տպավորությունը, որ դարձավ նաեւ եզրահանգում, այն էր, որ թեմաները լավագույնս «աշխատված» էին, ուսանողները եւ նրանց ղեկավարները ջանքեր էին ներդրել ոչ միայն մագիստրոսական թեզերին ներկայացվող չափորոշիչները պահպանելու, այլեւ մասնագիտական ու ստեղծագործական [...] Read More
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյանը հաղորդում է, որ հունիսի 17-ին հաբում կայացել է հերթական հետաքրքիր միջոցառումը՝ հյուրընկալել են China-Armenia Bridge կազմակերպության հիմնադիր Նոնա Գրիգորյանին, ինչպես նաեւ արդեն փորձառու շահառուների եւ հետաքրքրված երիտասարդների՝ լսելու հաջողության պատմություններ, ստանալու բազմաթիվ կարեւոր հարցերի պատասխաններ: Հանդիպումը մեկնարկել է Տաթեւիկ Հովսեփյանի ողջույնի խոսքով. նա ներկայացրել է հանգույցի [...] Read More
Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO-Food and Agriculture Organization) հրավիրում է մասնակցելու 2021 AGRIS (Գյուղատնտեսական գիտության և տեխնոլոգիայի միջազգային տեղեկատվական համակարգ) առցանց ամենամյա համաժողովին: Համաժողովին կխոսվի այն մասին, թե ինչպես է FAO-ի կողմից համակարգվող AGRIS-ը խթանում գիտելիքների փոխանակումը, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսական նորարարությունների և միջազգային գյուղատնտեսական և պարենային համակարգերի կայուն վերափոխման համար: Համաժողովը [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։ Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը: Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը: Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00: Դասընթացին դիմելու համար խնդրում [...] Read More
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) «Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակում նախատեսված ձեռնարկատիրական գիտելիքների եւ հմտությունների զարգացման նպատակով հունիսի 11-ին եւ 15-ին կազմակերպել էր վերապատրաստման դասընթացներ հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի տեխնոլոգիաների վերաբերյալ: Դասընթացը վարում էին Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբոնի դոցենտ Հեղինե Մխիթարյանը եւ դասախոս Նարինե Հովհաննիսյանը: Դասընթացն անցկացվեց բավականին ինտերակտիվ եւ ջերմ, տրամադրող մթնոլորտում: «Ծրագրի շահառու սկսնակ [...] Read More
Եւ սիրո ճանապարհն էլ խելամիտները անցնում են միայն սիրով: Սիրուց անդին, ասում են՝ ամայություն է: Սիրո հակառակն ամենեւին էլ չսիրելը չէ, մահն է պարզապես… Եւ մեր վարժարանի տասներորդցիները՝ մահը հեռու վանելու կամք-նպատակով, հայոց լեզվի եւ գրականության հրաշալի-ճաշակավոր ուսուցչուհու՝ Կարինե Եսայանի ղեկավարությամբ, ուսումնական տարեվերջն ազդարարող զանգի ընդունված-տարածված-հոգնեցրած՝ ճապաղ, ձեռքից-ձեռք անցնող տանջված սցենարների փոխարեն քնարական-մեղեդային ծրագիր էին [...] Read More