ՀԱԱՀ Ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ագրարային քաղաքականության վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների մի շարք առաջարկներ։ Այս մասին կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Ոսկանյանը հայտարարեց ՀԱԱՀ գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստին, որը նվիրված էր համալսարանի 2022 թ․ գործունեության հաշվետվությանը։ Առաջարկներից մեկը վերաբերում է գյուղատնտեսության նախարարության բացակայության (եւ էկոնոմիկայի նախարարության գործառական [...] Read More
Կենսագործունեության անվտանգություն մասնագիտության 6 ուսանողներ վերադարձել են աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցումից, որն անցել են Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ ՍՊԸ-ում։ Վերադարձել են՝ մասնագիտական գործնական հմտություններով հարստացած, մասնագիտությանը եւս մի քիչ սիրահարված, աշխատանքային կարիերայի հաջող մեկնարկով ոգեւորված։ Ճարտարագիտական ֆակուլտետի եւ հատկապես Կենսագործունեության անվտանգության ամբիոնի եւ Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի միջեւ սերտ գործընկերություն է ձեւավորվել վերջին տարիներին, որը [...] Read More
«Շոկոլադագործություն» դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձնման՝ հունվարի 27-ին կայացած արարողությանը, որը զուգակցվեց կարիերայի ուղղորդման միջոցառման հետ, շոկոլադագործության ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին հյուրընկալել էինք նաև Հայաստանում միակ ագրոդպրոցի՝ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի դպրոցի աշակերտներին։ ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում անցկացված դասընթացների տարբեր ժամանակների մասնակիցների ստեղծած շոկոլադները համտեսելուց առաջ աշակերտները հնարավորություն ունեցան [...] Read More
Այսօր՝ հունվարի 30-ին կայացավ Գիտխորհրդի այս տարվա առաջին նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ռեկտորը հանդես եկավ ՀԱԱՀ 2022 թ․ գործունեության հաշվետվությամբ։ Այն բովանդակում էր կրթական ծրագրերի վերափոխմանը, արդի ուսանողակենտրոն միջավայրի ստեղծմանը, դասախոսական կազմի կարողությունների զարգացմանը, աշխատանքային կիսամյակին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը եւ գիտության առեւտրայնացմանն առնչվող հարցեր։ Գործունեության բոլոր հիմնական ուղղություններով ակնհայտ է առաջընթացը, որն արձանագրվել է [...] Read More
Այսօր՝ Հայոց բանակի օրը, ջերմորեն ողջունում եմ հայ սպաներին եւ զինվորներին, նրանց հարազատներին եւ ամբողջ ժողովրդին: Շնորհավորում եմ կարեւորագույն ազգային տոնի առթիվ, մաղթում խաղաղություն մեր երկրին: Խոնարհվում եմ Հայրենիքի ապագայի համար անմահացած մեր հերոսների հիշատակի առջեւ․ նրանց իմացյալ նվիրումը դեռ խոսելու է դարերի մեջ։ Ազգային բանակը մեր ժողովրդի ամենանվիրական իղձերի արտահայտիչն ու արժեքների կրողն ու [...] Read More
Մեր կայքի ուշադիր հետեւորդները տեղյակ են, որ հունվարի 25-ին մեկնարկեց «Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի առաջին աշխատաժողովը: Նախագծի համակարգողը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, հայաստանյան գործընկերները՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը: Եռօրյա աշխատանքային հանդիպմանը [...] Read More
Այսօր՝ հունվարի 27-ին ՀԱԱՀ մեծ դահլիճում կայացավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո ՀԱԱՀ իրականացրած «Շոկոլադագործություն» թեմայով վերապատրաստման դասընթացների մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը զուգակցվեց կարիերայի ուղղորդման միջոցառման հետ։ Պատահական չէր շոկոլադագործության ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ներկայացուցիչների ներկայությունը, որոնց արտադրատեսակների ցուցահանդեսը զուգահեռաբար անցկացվում էր 1-ին մասնաշենքի շքասրահում։ [...] Read More
Փոխադրումների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում եւ կառավարում մասնագիտության ավարտական կուրսի ուսանողներ Ռաֆայել Վարդանյանը, Արմեն Ոսկանյանը եւ Էդգար Էլբակյանը Omni լոգիստիկ ընկերության գործունեության մասին տեղեկացան ամռանը, երբ համալսարանում հյուրընկալել էինք ներկայացուցիչներին: Փոխադարձ հետաքրքրության արդյունքն այն եղավ, որ աշխատանքային կիսամյակի մեկնարկից մեկ ամիս անց նրանց ընդունեցին որպես հիմնական աշխատողներ: Փորձուսուցման հաշվետվության պաշտպանությունը ըստ էության վերածվեց Omni-ի փիառի: [...] Read More
Տարիներ շարունակ մեր համալսարանը մասնագիտական կողմնորոշման նպատակով դիմավորում է դպրոցների, միջին մասնագիտական կրթարանների սաներին: Նպատակը մեկն է՝ մենք ուզում ենք, որ ուսանողների համալրումը լինի միանգամայն գիտակցված, ոլորտի դերը, նշանակությունն ու առանձնահատկությունները հասկանալով: Իսկ հետո այդ գիտակցված ընտրությունը սիրո փոխարինելու-վերածելու ճանապարհը մեր դասախոսները-մասնագետները-երախտավորները լավ գիտեն: Պատանիների այս այցելությունները մեկ բնորոշում կարող են ունենալ. ծանիր զքեզ՝ ճանաչիր [...] Read More
Հունվարի 19-ին մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը հյուրընկալել էր Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրովի միջնակարգ դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտներին։ Կարիերայի բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը պատանի թաիրովցիներին նախ ընդունեց Ագրոտեխ ինկուբատորի լսարանում եւ հակիրճ ներկայացրեց ՀԱԱՀ կրթական ծրագրերը, աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ագրարային մասնագիտությունները, ուսումնառության համար ստեղծված լավագույն միջավայրը, [...] Read More