Ռեկտոր Վարդան Ուռուտյանն օրերս ընդունել էր Շտիգեն ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանին, նախագծերի ղեկավար Անի Աղաջանյանին եւ ավագ խորհրդատու Տիգրան Սուքիասյանին։ Գործնական, միաժամանակ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ հյուրերը նախ հետաքրքրվեցին համալսարանում ընթացող բարեփոխումներով, որոնց մասին բավականին լավատեղյակ էին (մասամբ՝ Անի Աղաջանյանի շնորհիվ, որը ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի շրջանավարտ է)։ Շտիգեն ընկերության պատասխանատուների հատուկ հետաքրքրության առարկան նոր [...] Read More
Ապրիլի 11-ին «Արդշինբանկի ընթերցարանում» Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ԱԿԲԱ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, փոխդեկաններ, ամբիոնի վարիչներ։ Քննարկման հիմնական նյութը ուսանողների փորձուսուցման եւ աշխատանքային կիսամյակի կազմակերպման խնդիրները ԱԿԲԱ ֆեդերացիայի՝ երիտասարդ տաղանդների ներգրավման ծրագրի առաջնահերթություններին ներդաշնակեցնելն էր։ Մեր գործընկերները նշեցին, որ ծրագիրն իրականացվում է նաեւ [...] Read More
Պարենային ռեսուրսների հարաճուն պահանջին զուգահեռ՝ հրատապ է դարձել մարդկային աշխատանքի, ստեղծագործ մտքի, բնության եւ մարդու խելացի համակեցության գործոնը: «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի առաջին համարում ընդգրկված են հետազոտություններ, որոնք միտված են այս հիմնահարցերի լուծմանը եւ, ինչու ոչ՝ մտքի օվկիանին մի կաթիլ նորարարություն ավելացնելուն: Մեր ճարտարագետները նախագծել են նոր սարք, որը կբարելավի գազաբալոնային ավտոմոբիլների հակահրդեհային անվտանգությունը: [...] Read More
ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժնի կողմից իրականացվող եւ Նորվեգիայի Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալությունից (DIKU) ֆինանսավորվող ԲիոԴատա նախագծի շրջանակում 2022 թ. մայիսի 1-ից 5-ը տեղի կունենա կենսաբազմազանության տվյալների թվայնացման ինտենսիվ դասընթաց: Դասընթացի նպատակն է բարձրագույն կրթության ագրարային, բնապահպանական եւ կենսաբանական ոլորտների շահագրգռված ուսանողներին եւ մասնագետներին ուսուցանել կենսաբազմազանության տվյալների կառավարման եւ հրապարակման կենսա-թվայնացման [...] Read More
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակում առաջարկվում են կրթաթոշակներ եւ դրամաշնորհներ այն օտարերկրյա ուսանողներին, որոնք ավարտել են ուսուցման առնվազն 3-րդ տարին կամ սովորում են մագիստրատուրայում՝ 1-2 կիսամյակ Սլովակիայի համալսարաններից մեկում սովորելու համար, ասպիրանտներին՝ 1-10 ամիս Սլովակիայի համալսարանում սովորելու կամ հետազոտական աշխատանքների համար, դասախոսներին, գիտաշխատողներին եւ գեղարվեստական կրթության ոլորտի աշխատողներին՝ 1-10 ամիս [...] Read More
Այսօր՝ ապրիլի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Ճանաչողական հանդիպմանը մասնակցում էին նաեւ դեսպանության քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը եւ ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Ռեկտոր Ուռուտյանը դեսպան Սխերմերսին ներկայացրեց Ագրարային համալսարանը ագրոտեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի փոխակերպման ճանապարհին իրականացված կառուցվածքային, ուսումնաբովանդակային, ենթակառուցվածքային բարեփոխումների [...] Read More
«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի պատասխանատուները հայտնել են, որ ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 3 մագիստրանտներ եւ ՀԱԱՀ-ի բակալավրիատի 3 ուսանողներ, մասնակցելով Վայհենշտեֆանի համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակը՝ 2022 թ․ ապրիլի սկզբից մինչեւ սեպտեմբերի վերջը, Գերմանիայում անցկացնելու համար կազմակերպված առցանց հարցազրույցին՝ հնարավորություն են ստացել արտադրական փորձուսուցումն անցկացնելու հիշյալ գործընկեր համալսարանում։ [...] Read More
Մայրության եւ գեղեցկության օրվա՝ Ապրիլի 7-ի տոնակատարությունը հերթական անգամ հետաքրքիր դրսեւորում ունեցավ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում։ Համալսարանի հանրությանը վարժարանցիները «սովորեցրել» են, որ այս հաստատությունում ուսումնառության եւ դասավանդման անընդհատական բարձրացմանը զուգահեռ նաեւ սերմանվում են բարձր արժեքներ, հայրենիքի վաղվա օրվա համար պատասխանատվություն։ Այսօր էլ վարժարանի սաներից հերթական հրաշալի քառյակը, ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի ներկայությամբ, [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում, մարտի 21-ից մինչեւ 25-ը ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը այցելեցին Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ (ԲՊԻ), որտեղ, 6 երկրներից ժամանած տարբեր բուհերի ներկայացուցիչների հետ, մասնակցեցին միջազգային շաբաթին։ Այցի շրջանակում ԲՊԻ միջազգային բաժնի աշխատակիցը ներկայացրեց շնորհանդես իրենց կրթօջախի վերաբերյալ, որից [...] Read More
Ագրարային համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի սրահում այսօր՝ ապրիլի 6-ին փոքր-ինչ նեղվածք էր, փոխարենը՝ արտակարգ եւ առինքնող մթնոլորտ։ Համալսարանի ուսանողուհիները, գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի կին ձեռներեցներն ու ՀԱԱՀ-ի միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչները մեծ բավականությամբ ու հետաքրքրությամբ ունկնդրեցին համալսարանի հինգ կին շրջանավարտներին, որոնք հաջողել են իրենց մասնագիտական կարիերայում։ «Ես հաջողել եմ, շարունակի´ր հաջողությունը» խորագրով միջոցառումը նախաձեռնել էր Ավստրիական [...] Read More