Արվեստ՝ առանց սահմանների ու հասկանալի ուսյալների, երազանքը կյանքի կոչելու կամք ունեցողների համար: Այսօր՝ մայիսի 23-ին մեկնարկեց Ուսանողական գիտական շաբաթը: Լիագումար աշխատանքը մեկնարկեց 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մեկ րոպե լռությամբ: Նրանց շարքերում գիտության ոլորտում լուրջ հայտեր ներկայացրած սաներ ունեինք… Մեր բուհը, որ ՈՒԳԸ աշխատանքների տասնամյակներով չափվող օրինակելի փորձ ունի, ոտք դրեց մի նոր մակարդակ՝ նորարարությունների, համարձակ [...] Read More
Մայիսի 21-ին կայացավ Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման դասընթացի մասնակիցների առաջին գործնական այցելությունը Արմավիրի մարզի Լենուղի համայնքում գտնվող Հովսեփյանների պտղատնկարան: Նախագծի փորձագետներ Արամ Ասատրյանը եւ Գայանե Ավագյանը ցույց տվեցին եւ բացատրեցին տնկարանի բաժինները եւ դաշտերը, տնկիների ձեւավորման, մշակության ու խնամքի աշխատանքներին առնչվող հարցերը։ Ներկայացվեցին տնկարանում եւ պտղատու այգում արձանագրված մի [...] Read More
Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 9-ից 13-ը այցելեցի Իտալիայի Տերամոյի համալսարան, որտեղ պետք է դասավանդեի «Կենդանիների բարեկեցություն» առարկան։ Դասավանդումից առաջ հանդիպումներ ունեցա համալսարանի Պարենի, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի կենսաբանության եւ տեխնոլոգիայի ֆակուլտետի եւ միջազգային կապերի պատասխանատուների հետ։ Քառօրյա դասավանդման ընթացքում պարենի, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի կենսաբանության եւ [...] Read More
Այսօր՝ մայիսի 20-ին, ուսանողները նոր ձեւաչափով խաղ էին կազմակերպել՝ «Որտե՞ղ է տրամաբանությունը»: Եւ, քանի որ խաղը նոր էր, անսովոր, բնականաբար՝ սկիզբն էլ աղմկոտ-հախուռն եղավ: Երիտասարդները ոգեւորված էին: Միակ դեկանը, որ եկել էր «երեխաների նախաձեռնությամբ ուրախանալու», պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող Սմբատ Դավեյանն էր: Խաղի մեկնարկին նա հաջողություն մաղթեց մասնակիցներին. «Շնորհավորում եմ: Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ [...] Read More
Մայիսի 15-19-ը Ավստրիայի Բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանից (BOKU) Միլենա Կլիմեկը եւ Հասմիկ Հովակիմյանը Ագրարային համալսարանում էին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել օրգանական գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել Օրգանական գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագիրը եւ համալսարանի Ակունքի ուսումնափորձնական տնտեսությունը դարձնել ուսանողական ֆերմերային տնտեսության օրինակ։ Այցի ընթացքում տեղի են [...] Read More
Պարենաթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Հացի, հրուշակեղենի եւ մակարոնի արտադրության տեխնոլոգիաներ մասնագիտության ուսանող Իզաբելա Խաչատրյանի համարձակ որոշումը եւ հետազոտական համառ աշխատանքն ի վերջո պսակվեց հաջողությամբ․ սննդային մանրաթելեր պարունակող շոկոլադի նոր տեսակ ստեղծելու նրա գաղափարն արժանացել է ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհին։ Իզաբելան, որ մանկուց շոկոլադ շատ է սիրել, միշտ լսել է, որ այն կարող է վնասել օրգանիզմին։ Միշտ [...] Read More
Մայիսի 14-ին և 15-ին ՀԱԱՀ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս Գագիկ Կիրակոսյանը «Ուսուցման ինտերակտիվ մեթոդներ» վերնագրով վերապատրաստման հերթական դասընթաց անցկացրեց, այս անգամ՝ Վանաձորի մասնաճյուղի 30 դասախոսների համար։ Քննարկման թեմաներն էին՝ մեթոդի ընտրության սկզբունքները, մեթոդի ընտրության վրա ազդող գործոնները, ուսուցման սկզբունքները եւ մեթոդի ընտրությունն ըստ դասի տարբեր փուլերի։ Դասընթացի ընթացքում պարոն Կիրակոսյանը հմտորեն համադրեց դասավանդման [...] Read More
Եվրոպական Միությունից եւ Ավստրիական զարգացման համագործակցությունից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ծրագրի շրջանակում Ագրարային համալսարանը սկսել է իրականացնել «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը։ Պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացի անդրանիկ դասը անցկացրեց ոլորտի հայտնի փորձագետ Արամ Ասատրյանը։ Դասընթացի նպատակն է [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանն օրերս ընդունել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանը՝ նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի գլխավորությամբ։ Քննարկվեցին համալսարանի նորարարական ենթակառույցների արդյունավետ օգտագործման, պետական կառույցների եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացման միջոցով գյուղատնտեսության ոլորտի զարգացման թվային ու տեխնոլոգիական լուծումներ ապահովելուն առնչվող հարցեր։ Հյուրերը շրջեցին համալսարանի՝ վերջին տարիներին ստեղծված նորարարական ենթակառույցներում, եղան Ընդհանուր քիմիայի լաբորատորիաներում, Ջրային եւ հողային [...] Read More
Մայիսի 17-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Բուն օրակարգին անցնելուց առաջ ռեկտոր Ուռուտյանն իր գոհունակությունն ու աջակցությունն արտահայտեց համալսարանի ուսանողներին՝ վերջիններիս քաղաքական գործողությունների համար հավաքագրելու փորձի՝ Ուսխորհրդի կողմից կվճռական կանխման եւ այդ առթիվ տարածած հայտարարության առիթով։ «Ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակը եւ խնդիրները Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ամբիոններում» թեմայով օրակարգային զեկուցումով հանդես եկավ ֆակուլտետի [...] Read More