Ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունը բարձրացնելու նպատակով համալսարանը կազմակերպում է MS Office (Word, Excel, Solver, Power Point) համակարգչային ծրագրակազմերի անվճար կարճաժամկետ դասընթացներ: Դասընթացները կկազմակերպվեն մարտի 2-21-ը, շաբաթական 3 անգամ, ժամը 13:30-ից 15:00: Դասընթացները վարելու են ամբիոնի փորձառու դասախոսները: Որպես արդյունք մասնակիցները կսովորեն՝ մոդելավորման գործողությունների ավտոմատացում, Power Point-ի միջոցով համակարգչային շնորհանդեսի նախագծում, աշխատանք Word տեքստային խմբագրիչով, MS [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դասախոսների եւ ուսանողների պատկառելի պատվիրակությամբ է մասնակցում փետրվարի 12-13-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում անցկացվող «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթություն» (TOPAS) ծրագրի աշխատանքային խմբերի հերթական հանդիպմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ Էրասմուս + ՀԳ 2-ի շրջանակում: Ծրագրի համադրող Ռալֆ Շլաուդերի, Հայաստանում Էրասմուս+-ի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ փետրվարի 11-ին Նորվեգիայում Էրասմուս + ծրագրի նոր համաձայնագիր է ստորագրել գործող միջազգային կոնսորցիումի շրջանակում: Կոնսորցիումի անդամներն են՝ Նորվեգիայի արկտիկական համալսարանը (UiT), Նորվեգական կիրառական գիտությունների համալսարանը (NMBU), Կենսատնտեսական հետազոտությունների նորվեգական ինստիտուտը (NIBIO), Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Երեւանի պետական համալսարանը: Պարոն Ուռուտյանը Նորվեգիայում էր UiT-ի ռեկտոր Աննե Հուսեբեկի հրավերով։ [...] Read More
Նարեկ Յաղուբյանը սովորում է ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գյուղմեքենայացում եւ մեքենայացման սարքավորումներ մասնագիտության չորրորդ կուրսում՝ գերազանց առաջադիմությամբ: Բոլորովին վերջերս ՀՀ պետական բուհերից մեկական լավագույն ուսանող Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանություն հրավերով այցելեցին Աբու-Դաբի եւ Դուբայ: Հիմնականում բնագիտական, ՏՏ ուղղվածությամբ կրթություն ստացող ապագա մասնագետներն էին: Նրանք տեսան եւ դիտարկեցին Ապագայի քաղաքի ստեղծման ընթացքը: Համոզվեցին, թե ԱՄԷ-ում որքան են [...] Read More
2020թ.-ի հունվարի 27-31-ը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում Պարենային ապահովության եվրասիական կենտրոնի կողմից համալսարանական դասախոսների համար կազմակերպված «իրական դեպքերի ուսումնասիրության» մեթոդով դասավանդման հմտությունների վերապատրաստման դասընթացին, որը ֆինանսավորել է Համաշխարհային բանկը, Անդրկովկասյան տարածաշրջանը ներկայացրել է Հայաստանը: Մասնակիցներ են եղել նաեւ Ռուսաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից: Հատկանշական է, որ Հայաստանից ընտրված չորս մասնակիցներից երեքը եղել են ՀԱԱՀ-ից՝ [...] Read More
Փետրվարի 10-ից մեկնարկեցին դիմորդների համար անվճար դասընթացները՝ մաթեմատիկա (դասախոս՝ Գվիդոն Մատինյան), կենսաբանություն (Նելլի Վարդանյան), անգլերեն (Լիանա Վարդանյան) եւ հայոց լեզու (Արմինե Մկրտումյան) առարկաներից: Քիմիայի լսարանում երկու հոգի էին, երկուսն էլ Երեւանից: Դոցենտ Դավիթ Մկրտչյանը, անգամ թեթեւ-մակերեսային քննությամբ համոզվել էր, որ պատանիների գիտելիքների պաշարը միտված է 0-ի: «Սկսենք վալենտականությունից,-ասում է դասախոսը,-մեր խնդիրն է նախ յուրացնել քիմիայի [...] Read More
Այսօր, փետրվարի 10-ին, առաջին հանդիպումը կայացավ ընդունելության քննությունների անվճար դասընթացների հայտ ներկայացրած պատանիների հետ: Ռեկտորատի անունից նրանց դիմավորեց եւ պայմանները հստակեցրեց Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել Հայրապետյանը: Դասընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել 21 հոգի: Առաջին շաբաթը փորձնական կլինի, որ հստակ որոշում կայացնեն երիտասարդները: Հաջորդ շաբաթ արդեն կկնքվեն պայմանագրերը: Պարապմունքները կլինեն շաբաթը երեք անգամ, 1,5 [...] Read More
Փետրվարի 7-ին ՀԱԱՀ-ի Շախմատի թանգարանի հյուրերը Երեւանի թիվ134 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի մի խումբ աշակերտներ էին՝ ծնողների եւ ուսուցիչների ուղեկցությամբ: Թանգարանում նրանց հաճույքով ընդունեց թանգարանի պատասխանատու Ռաֆիկ Չատինյանը, ներկայացրեց թանգարանի պատմությունը, ցուցադրեց պատմական կարեւորություն ունեցող նկարներ, գավաթներ, պաստառներ ու ալբոմներ, պատմեց հայկական շախմատի առաջատարների մասին, ովքեր պարբերաբար այցելել են մեր համալսարան: Երեխաները մեծապես տպավորված էին [...] Read More
Դուք դեռ հնարավորություն չեք ունեցել մասնակցել Ռադբաուդի համալսարանի ամառային դպրոցներից մեկին կամ ուզում եք նոր դասընթաց ընտրել ու ևս մեկ անգամ այցելել Նիդերլանդների լավագույն համալսարաններից մեկի բարձր վարկանիշային ամառային դպրոց, ապա ՀԱԱՀ-ն դարձյալ հնարավորություն է ընձեռում 9 ասպիրանտների/հայցորդների, ինչպես նաև աշխատակիցների: Այս տարի Ռադբաուդի համալսարանը առաջարկում է մասնակցել 61 դասընթացների (հուլիսի 6-17, օգոստոսի 3-14), որոնցից [...] Read More
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը իրազեկել է «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է. «բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` բարձրացնելով մթերատվության ցուցանիշները»։ Ինչպես նախորդ բոլոր փուլերում, ֆերմերների մասնագիտական վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացներն իրականացվեցին, բնականաբար, Ագրարային համալսարանում, մեր մասնագետների մասնակցությամբ: Լսարանային եռօրյա ուսումնառությունից հետո, մասնակիցները երկու օր [...] Read More