ՀՀ ապագա մասնագետները ապագայի էկո-քաղաքում

0 Shares

Նարեկ Յաղուբյանը սովորում է ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գյուղմեքենայացում եւ մեքենայացման սարքավորումներ մասնագիտության չորրորդ կուրսում՝ գերազանց առաջադիմությամբ:

Բոլորովին վերջերս ՀՀ պետական բուհերից մեկական լավագույն ուսանող Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանություն հրավերով այցելեցին Աբու-Դաբի եւ Դուբայ: Հիմնականում բնագիտական, ՏՏ ուղղվածությամբ կրթություն ստացող ապագա մասնագետներն էին: Նրանք տեսան եւ դիտարկեցին Ապագայի քաղաքի ստեղծման ընթացքը: Համոզվեցին, թե ԱՄԷ-ում որքան են կարեւորվում բնապահպանական խնդիրները, ինչ հաջողություններ են գրանցել արհեստական ինտելեկտի ստեղծման ասպարեզում:

Արեւելահայաստանցի ուսանողները այցելել են նաեւ Աբու-Դաբիի Խալիֆայի համալսարան եւ շատ տպավորվել են լաբորատորիաների նյութատեխնիկական հագեցվածությամբ, ուսումնական գործընթացում գերժամանակակից սարքավորումների կիրառմամբ:

Երիտասարդները շնորհակալություն են հայտնում ԱՄԷ-ի դեսպանությանը ճանաչողական այս անչափ հետաքրքիր այցի հնարավորության համար: