Տվյալագիտության ամբիոնի գնահատման եւ թեստավորման կենտրոնի համակարգչային լաբորատորիաներում այսօր՝ հունվարի 15-ին քննություն էին հանձնում Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների տարբեր մասնագիտությունների 1-ին եւ 2-րդ կուրսերի ուսանողները: Գեղեցիկ կահավորված քննասենյակներում հայտնվելուց առաջ ուսանողները համակարգչի միջոցով ընտրում են առարկան, վերցնում կտրոնը, որի վրա նշված համարը ցույց է տալիս, թե որ համակարգչից պետք է օգտվի [...] Read More
Համաշխարհային բանկի հետ գործակցության շրջանակում Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Հասմիկ Խուրշուդյանի, դասախոսներ Արեգ Կարապետյանի եւ Արթուր Ալավերդյանի մասնակցությամբ իրականացվում է ՀՀ անտառային լանդշաֆտների վերականգնմանը վերաբերող հետազոտություն։ Հայաստանը՝ լինելով սակավ անտառապատ երկիր, որտեղ անտառածածկույթը կազմում է ընդամենը 11,2%, բուսատեսակների զգալի բազմազանություն ունի՝ ծառերի եւ թփերի 323 տեսակ, որոնց մեջ զգալի քանակություն են կազմում հազվագյուտ եւ [...] Read More
Այսօր՝ հունվարի 13-ին մեկնարկեց ԵՄ ԹՈՒՄՈ համալիր նախագծի Թումո լաբորատորիաներ կրթական ծրագրի մասնագետների ուժերով ֆակուլտետի ավարտական կուրսի ընտրված ուսանողների վերապատրաստման դասընթացը: Այսպիսով, Թումո լաբորատորիաների եւ ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի միջեւ սկսված գործակցությունը թեւակոխում է գործնական փուլ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դասընթացը վերաբերում է բույսերի ջրման եւ օդի, հողի խոնավության, ջերմաստիճանի, լուսավորվածության եւ այլ պարամետրերի դիտարկման [...] Read More
«ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի «ԹՈՒՄՈ լաբորատորիաներ» կրթական ծրագիրը ակտիվ գործակցություն է սկսել Ագրարային համալսարանի հետ, որն ուղղված է ուսումնահետազոտական-գործնական նպատակների իրականացմանը: Հետաքրքրական ու կարեւոր համատեղ ծրագիր է նախատեսվում ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանից տեղեկացանք, որ ֆակուլտետի աշխատակիցներն ու ուսանողները պատրաստակամորեն են արձագանքել բույսերի ջրման եւ օդի, հողի [...] Read More
Ռեկտորատի 2020թ.-ի դեկտեմբերի 28-ի նիստում, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, քննարկվող հիմնական հարցերն էին 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացիկ վիճակը համալսարանի ստորաբաժանումներում, նույն առարկայից (առարկաներից) 50% եւ ավելի բացակայություններ ունեցող ուսանողների հարցը (այս երկու հարցերով զեկուցողներն էին դեկանները, քոլեջների, ստարաբաժանումների եւ մասնաճյուղերի տնօրենները) եւ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի աուդիտի արդյունքների ներկայացումն ու թերությունների վերացման [...] Read More
Չորրորդ տարին է, ինչ ընթանում է ԵՄ կողմից ֆինանսավորվող ABioNet Էրազմուս +ՀԳ2 ծրագիրը: Ծրագրի առանցքային վերջնարդյունքներից է նորարարական սարքավորումներով և տեխնիկական միջոցներով համալսարանի համալրումը՝ մեկնարկած մագիստրոսական ծրագրին համապատասխան: Այս համատեքստում ՀԱԱՀ-ում արձանագրված շոշափելի ձեռքբերումներից են հատկացված սարքավորումների ներկրումն ու փորձարկումը, ինչպես նաև դրա հիման վրա ձևավորված Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիան։ «Չափազանց կարևոր է աշխատաշուկայի [...] Read More
Գալիք կիսամյակում ՀԱԱՀ-ում կյանքի կկոչվի եւս մեկ նորարարություն՝ կապված մագիստրոսական կրթության եւ հետազոտական աշխատանքների բարելավման հետ։ Որպես փորձնական ծրագիր համալսարանում նախատեսվում է ուսուցանել Գիտության հետազոտման մեթոդաբանություն եւ գիտության առեւտրայնացում մոդուլը։ Դրան սկզբնապես մասնակցելու են Սննդամթերքի անվտանգություն եւ Ագրոբիզնես եւ ֆինանսներ կրթական ծրագրերի մագիստրանտները։ Մոտավորապես 6 ամիս տեւողությամբ ծրագրի ընթացքում մագիստրանտները կծանոթանան հետազոտություն կատարելու մեթոդաբանությանը, գրականության [...] Read More
Դեկտեմբերի 23-ին ռեկտորատի նիստերի դահլիճում ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը ստորագրեցին «Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագծի շրջանակում համագործակցության ձեւաչափ մասին» վերտառությամբ հուշագիր: Նախագիծն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Հուշագրի ստորագրումից առաջ նախագծի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան նախագծի երկու՝ ագրոտեխնիկական [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 04/2021թ.-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի 5-րդ կուրսում [...] Read More
Համաձայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի միջեւ կնքված պայմանագրի, «Գինու ոլորտում դուալ մասնագիտական կրթական ուսուցման (ՄԿՈՒ) ծրագրի մշակում» նախագծի շրջանակում համալսարանի մասնագետները խորհրդատվական ծառայություն կմատուցեն նշված ոլորտում: Նախագիծն իրականացվելու է մինչեւ 2021թ. հուլիսի վերջ՝ GIZ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Նախագծի նպատակն է մշակել դուալ ՄԿՈՒ երկարաժամկետ կրթական ծրագիր, որը [...] Read More