PRO EXTOUR. իրազեկման միջոցառում

Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու PRO EXTOUR. «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագծին նվիրված իրազեկման առցանց միջոցառմանը:

Միջացառումը տեղի կունենա 2021 թ. ապրիլի 16-ին `առցանց, գրանցումը կսկսի 10.30-ին, իսկ շնորհանդեսի սկիզբը ժամը 11.00-ին:

Մենք նախատեսում ենք մեր շահառուներին և շահագրգիռ կողմերին, այդ թվում` բիզնես կազմակերպություններին, կարգավորող մարմիններին, քաղաքականություն մշակողներին, մասնագետներին, տուրիզմի ձեռնարկատերերին  ներկայացնել մեր ծրագրի հայեցակարգը, նախապատմությունը և հիմնավորումը:

Zoom հղումը կուղարկվի լրացուցիչ:

Ողջույնի խոսք կասի ծրագրի համակարգող `տիկին Ցվետալինա Գենովան  Վառնայի կառավարման համալսարանից, որին կհաջորդի պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովի խոսքը, ով կներկայացնի նախագիծը և դրա նպատակները (11.00 -11.15):

Ա.գ.թ., դոցենտ Սեյրան Սուվարյանը կքննարկի փորձառական զբոսաշրջության գաղափարը (11.15 – 11.30):

Ա.գ.թ., դոցենտ Գոռ Ալեքսանյանը կներկայացնի կարիքների գնահատման զեկույցի արդյունքները (11.30-12.00):

12.00-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում՝ հարց ու պատասխան: Մայիսի 7-ին տեղի ունենալիք հաջորդ միջոցառման ներկայացում. քննարկում կարիքների գնահատման զեկույցի և տարածաշրջանային գործողությունների ծրագրի ֆոկուս խմբի անդամների հետ, մասնավորապես Ժառանգության և մշակութային հենքի վրա հիմնված փորձարարական տուրիզմի անհրաժեշտության, տեսլականի և նպատակների վերաբերյալ:

Ծրագրի հակիրճ նկարագրություն:  PRO EXTOUR- ը նախագիծ է, որի նպատակն է խթանել փորձարարական տուրիզմը` որպես կայուն զարգացման ուղի Սևծովյան ավազանի երկրներում զբոսաշրջության բիզնեսի համար` արժևորելով բնիկ ժառանգության և մշակույթի ներուժը, նորարարական լուծումներ և միջսահմանային համագործակցություն: Ծրագիրը երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների համատեղ նախաձեռնությունն է, որոնք ունեն զբոսաշրջության ոլորտում կիրառական հետազոտական փորձ՝ Վառնայի կառավարման համալսարանը (Բուլղարիա), Երևանի պետական համալսարանը (Հայաստան) և Սալոնիկի համալսարանը (Հունաստան), ինչպես նաև մշակութային ցանցային կազմակերպությունը` Վրացական արվեստի և մշակույթի կենտրոնը (Վրաստան) և հյուրընկալության տարածաշրջանային կլաստերը՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ընկերակցությունը (Բուլղարիա):

Ծրագրի նպատակներն են.

  • Սևծովյան տարածշրջանում արհեստավարժ տուրիզմի խթանման համար կարիքների գնահատում և գործողությունների պլան,
  • ժառանգության և մշակույթային հիմունքներով իրականացվելիք միջոցառումներ. բիզնես մոդելների պաշար,
  • արհեստավարժ տուրիզմի գործիքակազմի և ռեսուրսների առցանց պահոց,
  • արհեստավարժ տուրիզմի սևծովյան կենտրոնների միջսահմանային ցանց,
  • միջազգային համաժողովներ և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տոնավաճառներ:

Անդրազգային համագործակցությունն ունի բարձր արժեք, քանի որ այն մոբիլիզացնում է տարածաշրջանային դերակատարների կարողությունները և հանգեցնում հարմարեցված լուծումների, զբոսաշրջության և հյուրընկալության տնտեսական և սոցիալական կենսունակությանը:

PRO EXTOUR “Promoting Heritage- and Culture-based Experiential Tourism in the Black Sea Basin”. PRO EXTOUR «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում»:

Ծրագրի տևողությունը՝ 1.06.2020-30.11.2022 (Սևծովյան տարածաշրջան. ENI CBC 2014-2020 ծրագրի  աջակցությամբ):