Նորություններ

Մայիսի 12-ին կնշվի Բույսերի առողջության պաշտպանության օրը

Հայաստանի Հանրապետությունում, սկսած 2022 թվականից, մայիսի 12-ը նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր): Նույն օրը, ՄԱԿ-ի որոշմամբ, միջազգայնորեն նշվում է Բույսերի առողջության միջազգային օրը։ Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկանատից հայտնում են, որ Մայիսի 12-ին, ժամը 11։30-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկելու է օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք: Նույն ժամից սկսած, միջոցառման մասնակից՝ բույսերի [...] Read More

Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է  մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիա ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2025-26 ուստարվա աշնանը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը (4 ամիս) շարունակելու կամ փորձուսուցում (մինչեւ 3 ամիս) անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող եւ առաջին կուրսն ավարտած ուսանողները: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների [...] Read More

Միջին մասնագիտական կրթություն․ գյուղատնտեսական քոլեջները ուժերը համախմբելու ճանապարհն են բռնում

Այսօր՝ ապրիլի 25-ին ագրիթեք սրահում հյուրընկալել էինք երկրի տարբեր մարզերում գործող գյուղատնտեսական քոլեջների ներկայացուցիչներին: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի (համագործակցում է Հայաստան համահայկական հիմնադրամի հետ եւ նախագահը ՀՀ նախագահն է) եւ Պատրիկ Դեւեջյան քոլեջի մասնագետների ջանքերով կստեղծվի հիշյալ կրթական հաստատությունների ցանց: ՖՀՀ-ի համար միշտ առաջնահերթություններ են եղել կրթությունն ու գյուղատնտեսությունը: Իսկ ֆրանսիայում նման կրթակութների ցանցը գործում է [...] Read More

Աշխատանքի անվտանգություն․ Ագրարայինը մեր երկրում միակ բուհն է, որ ունի նման մասնագիտացում

2003 թվականին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ապրիլի 28-ը հայտարարել է աշխատանքի անվտանգության միջազգային օր, որը նշվում է ավելի քան 100 երկրում: Տոնին ընդառաջ, այսօր՝ ապրիլի 22-ին, «Անվտանգությունը լրացուցիչ բեռ չէ՝ քո ամենօրյա աշխատանքում, այն քո աշխատանքի լավագույն արդյունքն է» կարգախոսով Ագրիթեք սրահում ի մի էին եկել այդ շատ կարեւոր հարցերով զբաղվող լավագույն մասնագետները եւ Անտոն [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ

Արդեն 110 տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայերս մոլորակի առաջադեմ մարդկության հետ միասին խնկարկում ենք Ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն հայերի հիշատակը։ Սակայն ցեղասպանություն վերապրածների ժառանգներիս համար ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի, այլեւ մեր անկախ պետականությունն արժեւորելու, հզորացնելու եւ զարգացնելու մարտահրավերի օր է։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու համար հարկավոր է [...] Read More

Շարունակական համագործակցության ամրապնդում Ռուսեի Անգել Կանչևի համալսարանի հետ

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ, տ․գ․թ․ Արման Սիմոնյանը, Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման ԳՀԻ բաժնի վարիչ, Մեքենասարքավորումերի ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Արթուր Ալթունյանը, Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի ասիստենտ, տ․գ․թ․ Հենրիկ Վարդանյանը և ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ, հայոց և օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Օֆելյա Տերտերյանը մարտի [...] Read More

Ի պատիվ ՀԱԱՀ 95-ամյակի՝ ՀԱԱՀ աշխատակիցները նուշի 95 ծառ տնկեցին Վանանդ ագրո ընկերության այգիներում

Սուրբ Հարության տոնի նախօրեին՝ ապրիլի 19-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի գլխավորությամբ, հոբելյանական ծառատունկ կատարեցին Արմավիրի մարզի Վանանդ ագրո ՓԲԸ-ի նուշի այգիներում։ Նուշի Լաուրան մշակաձեւի 95 տնկիներ համալրեցին ընկերության հայտնի նուշի այգիները՝ պահպանելով ավանդական այգու տնկման 4 մ x 5 մ սխեման։ Սա հոբելյանական տարվա ամենագեղեցիկ, օգտակար եւ խորհրդանշական միջոցառումներից մեկն [...] Read More

Դուալ ուսուցմանը նախապատրաստվելիս․ քոլեջի ուսանողները մսահաց են պատրաստում լաբորատորիայում

Առաջին մասնաշենքի՝ մսամթերքի վերակառուցված փորձացուցադրական լաբորատորիան, թեեւ դեռեւս սարքավորումներով համալրման փուլում է, բայց արդեն օգտագործվում է ուսանողների գործնական դասերի անցկացման նպատակով։ Լաբորատորիան այս անգամ զբաղեցրել էր Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Մսի եւ մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի՝ դուալ կրթական ծրագրով սովորող ուսանողների մի խումբ՝ Ագրարային համալսարանի հայտնի մսահացը պատրաստելու նպատակով։ Այս գործնական դասը դուալ [...] Read More

Իսահակյան-150 եւ ՀԱԱՀ գիտական գրադարան․ քոլեջի ուսանողները զարմացնում են

Ավելի քանի երկու տասնամյակ է, որ մեր երկրում պետականորեն, եթե չասենք համաժողովրդաբար, նշվում է Ազգային գրադարանային շաբաթը։ Այն շեշտում, արժեւորում ու վերարժեւորում է գրադարանների՝ որպես կրթամշակութային կարեւորագույն կառույցների դերը մեր իրականության մեջ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական գրադարանի հանրույթը՝ տնօրեն Լիլիթ Վարդանյանի հմուտ ու նվիրյալ ղեկավարությամբ, մեթոդաբար շարունակում եւ ստեղծագործաբար զարգացնում է մեր գրադարանի լավագույն, [...] Read More

Վերապատրաստում Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2025 թվականի մարտի 17-ից 19-ը վերապատրաստում եմ անցել Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարանում (Աթենք, Հունաստան)։ Հիմնադրված լինելով 1927 թ․՝ այն այսօր համարվում է Եւրոպայի երեք ամենահին բուհերից մեկը քաղաքական կրթության ոլորտում։ Ավելի քան 80-ամյա պատմության ընթացքում համալսարանն ավարտել է մոտավորապես 18500 ուսանող։ Ներկայում այնտեղ ուսանում է շուրջ 8000 ուսանող։ Պանթեոնի [...] Read More