Նորություններ

Աշխատանքային կիսամյակ․ ընկերությունները սիրով են ընդունել մեր ուսանողներին

Հունիսի 27-ին ագրոնոմիական ֆակուլտետի բույսերի պաշտպանություն եւ ագրոնոմիա մասնագիտությունների երրորդկուրսեցիները պաշտպանում էին աշխատանքային կիսամյակի առաջին փուլի՝ ութ շաբաթ տեւած փորձուսուցման հաշվետվությունները: Միջավայրը հանդիսավոր էր, լսարանը՝ լեցուն, մոտեցումը շատ լուրջ, բայց... բարյացակամ: Արմենիա վայն ՍՊ, ArLeAm ընկերությունները, Նոր Գեղիի ջերմատնային, Աքորիի ագարակային տնտեսությունները ուսանողների բնորոշմամբ՝ լայնորեն ու սիրով են բացել իրենց դռները ագրարայինցիների առջեւ: Ե՜ւ գործնական [...] Read More

Էրազմուսյան վերապատրաստում Տերամոյի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում 2023 թ.-ի հունիսի 12-ից մինչև 16-ը մասնակցել եմ վերապատրաստման Տերամոյի համալսարանում (Իտալիա)։ Հանդիպման առաջին օրը ծանոթացել եմ հյուրընկալող համալսարանի  Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի, կենսաբանության և սննդամթերքի տեխնոլոգիաների ստորաբաժանման պրոֆեսոր Ռոսաննա Տոֆալոյի հետ, ով ներկայացրեց համալսարանի ուսումնական և գիտական բազան, բուհի կրթական ռեսուրսներն ու կարողությունները, ինչպես նաև վերապատրաստման օրակարգը: [...] Read More

Էրազմուսյան վերապատրաստում ՀԱԱՀ-ում

Անցյալ շաբաթ, հունիսի 19-23-ին ՀԱԱՀ-ն հյուրընկալեց իր հերթական էրազմուսյան հյուրին` պրոֆ․ Կալիտրակա Ստամատինային, ով ժամանել էր Աթենքի գյուղատնտեսական համալսարանից։ Նրան դիմավորեցին Միջազգային կապերի դեպարտամենտում, որից հետո ներկայացվեց համալսարանի պատմությունն ու կրթագիտական ուղղությունները։ Համալսարանում շրջայցի ընթացքում Ստամատինան ծանոթացավ համալսարանի մի քանի նորարարական կենտրոններին՝ հացի և շոկոլադի լաբորատորիա, թորման լաբորատորիա, սննդամթերքի անվտանգության լաբորատորիա, ինչպես նաև այցելեցին գրադարան, [...] Read More

Վերապատրաստում Էրազմուս+ ծրագրի շրջանակում օրգանական գյուղատնտեսության ուղղությամբ

Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում ընդգրկված 4 դասախոսներ՝ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սասուն Մամաջանյանը, Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Հրանտ Խաչատրյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Արուսյակ Ղարիբյանը, իսկ SOAA ծրագով նաև՝ Մարգարիտա Տիգրանյանը, որոնք ներկայումս  SOAA ծրագրի [...] Read More

Էրազմուսյան վերապատրաստում Ռումինիայում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + Միջազգային շարժունության ծրագրի շրջանակում 2023 թ. հունիսի 12-ից 18-ը վերապատրաստման ծրագրով գործուղվել եմ Ռումինիայի Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարան: Վերապատրաստումը տեղի ունեցավ համալսարանի Տնտեսական գիտությունների դեպարտամենտում: Դեպարտամենտի պետ, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնի հետ քննարկել ենք Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտու­թյան [...] Read More

Էրազմուսյան վերապատրաստում Ռումինիայում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենի կողմից համակարգվող, Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + Միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում 2023 թ. հունիսի 12-ից 18-ը վերապատրաստման ծրագրով գործուղվել եմ Ռումինիայի Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան: Վերապատրաստումը տեղի ունեցավ համալսարանի Տնտեսական գիտությունների դեպարտամենտում: Դեպարտամենտի պետ, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնի հետ քննարկել ենք Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտու­թյան [...] Read More

Մասնագիտական հմտություններ. Ակտիվ ուսումնառություն՝ գիտելիքով եւ սիրով շաղախված

Վարժարանի եւ քոլեջի հանրակրթական առարկաներ դասավանդողներն այսօր ի մի էին եկել ագրիթեք սրահում, որտեղ «Ակտիվ ուսումնառությանը նպաստող եւ խոչընդոտող կոշտ եւ փափուկ տեխնոլոգիաներ» թեմայով բանախոսություն ներկայացրեց Հայաստանի ամերիկյան համալսարանի ամբիոնի վարիչ, «ԳիտՍԵՐունդ» նախագծի գլխավոր հետազոտող Արթուր Խալաթյանը: Հյուրին ներկայացրեց միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը: Նա պատմեց ATF` «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնության [...] Read More

Միջազգային շաբաթ Հունաստանի Պիրեուսի համալսարանում

2023 թ․ հունիսի 12-16-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Տվյալագիտության ամբիոնի վարիչ Հակոբ Խաչատրյանը, Ագրարային էկոնոմիկայի դոցենտ Սերգեյ Մելոյանը եւ նույն ամբիոնի ասիստենտ Ստելլա Գաբրիելյանը  մասնակցեցին Հունաստանի Պիրեուսի համալսարանի կազմակերպած 5-րդ միջազգային շաբաթին, որին մասնակցում էին 25 երկրների (Ալբանիա, Եգիպտոս, Ֆրանսիա եւ այլն) համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային բաժնի մասնագետներ, դեկաններ, դասախոսներ [...] Read More

Սեպտեմբերից՝ առավել գործնական ու արդյունավետ ուսուցում Սիսիանի մասնաճյուղում

Ճապոնական դեսպանատան  ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին կից կառուցված գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսումնական  եւ վերապատրաստման կենտրոնի  բացման արարողությունը կկայանա սեպտեմբերին։ Այս մասին Սիսիանի մասնաճյուղ կատարած այցի ժամանակ նշեց Հյաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման։ Կենտրոնը ստեղծվել է ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը եւ գործող մեխանիզատորների վերապատրաստմանը նպաստելու նպատակով։ Իսկ ֆերմերներին անհրաժեշտ գյուղատնտեսական ծառայությունների [...] Read More

Էրազմուսյան հյուրեր Պորտուգալիայից եւ Իտալիայից

2023 թ․-ի հունիսի 12-16-ը ընկած ժամանակահատվածում Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտը հյուրընկալեց Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի եւ Իտալիայի Տերամոյի համալսարանից  մեր գործընկերներին։ Մեր հյուրերն էին Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի  միջազգային հարաբերությունների գրասենյակի պետ Ժոա Պեդրո Մարտինս դա Լուզը, Էրազմուս ծրագրի հաստատութենական համակարգող Կոնսեսաու Մարիա Բապտիստան եւ Տերամոյի համալսարանի կենսաբանական գիտությունների, սննդի, [...] Read More