Նորություններ

Անհատական աշխատանքների կատարման նոր եւ արդյունավետ տարբերակների փնտրտուք

Բուհերում գնահատման գործող վարկանիշային համակարգում մեծ տեղ է հատկացվում ուսանողների կատարած անհատական աշխատանքներին։ Ուսանողների շահադրդվածությունը եւ հետագա գործունեության արդյունավետությունը մեծամասամբ պայմանավորված են նաեւ կատարած աշխատանքների գնահատմամբ։ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոսները եւս այս խնդրի լուծման փնտրտուքի մեջ են, ընդ որում առաջադրվում եւ փորձարկվում են նոր մեթոդներ կամ հին մեթոդների նոր մոտեցումներ։ Մասնավորապես Ագրոբիզնեսի [...] Read More

Բուհ-դպրոց անքակտելի կապ․ 168-ի սաները եկել էին սկսած փորձի արդյունքները ամփոփելու

Ընդամենը երեք օր առաջ էր, որ առիթ ունեցանք հիացմունքով պատմելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա․-ի անվան թիվ 168 հիմնական դպրոցի սաների (կենսաբանության ուսուցչուհի՝ Մարինա Սարգսյան) խիստ նպատակային այցի մասին: Պատանիները եկել էին Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի նույնանուն բաժնի (վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Աստղիկ Փեփոյան) լաբորատորիայում կաթնամթերքի որակի ուսումնասիրման փորձ կատարելու: Այսօր՝ փետրվարի 13-ին, նրանք ամփոփում էին [...] Read More

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀԱԱՀ ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման համար։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության՝ գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության փորձ ունեցող գործունակ չափահաս քաղաքացիները: ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման եւ ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Հայաստանի ազգային [...] Read More

Մեր յուրօրինակ ուսանողները․ անասնաբույժ դառնալու եւ հայրենիքում ապրելու երկու երազանքս միասին կատարվեց․ Էսթեր Կոր

Անասնաբուժական ֆակուլտետի առաջին կուրսեցի Էսթերը բաց-անմիջական-ազնիվ-լուսավոր մարդ է, որ հայրենիք է վերադարձել իր երազանքների հետեւից: Ծնվել է Ֆրանսիայում, Մոնպելյեում: Հայրը սիրիահայ է՝ ճարտարապետ, մայրը երեւանցի է, որ ֆրանսերենի մասնագետ դառնալու համալսարանական փուլը որոշեց շարունակել եւ PhD-ն անել այդ լեզվի բնօրրանում: Հենց այնտեղ էլ ստեղծվեց ընտանիքը, որի միակ երեխան է Էսթերը: Ծնողները ամեն ինչ արեցին, որ [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձի փոխանակման եւ վերապատրաստման մրցույթ 4 դասախոսի համար՝ Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների (BOKU) համալսարանում: Ծրագրի նպատակն է աջակցել «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրին: Կարող են դիմել միայն «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում դասավանդող դասախոսները։ Առաջնայնությունը [...] Read More

Դպրոց-բուհ՝ անքակտելի կապ․ Վազգեն Վեհափառի անվան համար 168 դպրոցի սաների այցը

Հետաքըրքըրասիրություն… Երեխայի մեջ սեր եւ հետաքրքրություն սերմանել է պետք։ Մարդ արարածը աշխարհ չի գալիս հետաքրքրված, կամ անտարբեր: Մենք ենք երեխային այդպիսին դարձնում՝ ընտանիքում, դպրոցում: Մենք ենք քաջալերում, խթանում որոնող միտքն ու մենք էլ խոչընդոտ ենք դառնում երեւակայության թռիչքի համար: Փետրվարի 10-ին, Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի նույնանուն բաժնում (վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Աստղիկ Փեփոյան) սիրով հյուրընկալել էին [...] Read More

ՀԱԱՀ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը կատարում է ուսանողների հայտագրում

Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ ՀԱԱՀ-ի միջև համագործակցության շրջանակում, 2025 թ․ հոկտեմբերին ՎԿԳՀ «Գյուղատնտեսական մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի ավարտական կուրսում սովորողները, [...] Read More

Որակի գնահատում եւ ապահովում. Ինքնուրույն աշխատանքը գնահատման կարեւոր բաղադրիչներից է

Փետրվարի 6, 7-8-րդ ժամեր, առանց հոգնության նշանների, գրեթե խանդավառված՝ ՏՏ համակարգչային կենտրոնի լսարան մտան ագրոբիզնես եւ տնտեսագիտություն կրթական ծրագրերի առկա համակարգի երկրորդ կուրսեցիներն ու էկոնոմետրիկայի դասախոս (տվյալագիտության ամբիոն), տ.գ.թ. Գեւորգ Քեշիշյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց առարկան, որը համատեղ ուժերով պետք է ուսումնասիրեն մեկ կիսամյակի ընթացքում: Չորս թեմայի համար դասախոսը հեղինակել-պատրաստել էր անհատական աշխատանքային տետրեր, որոնք բաժանեց [...] Read More

Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության 1-ին խորհրդաժողովին ընդառաջ

Եւրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում են Կանաչ գյուղատնտեսության` Հայաստանում 1-ին խորհրդաժողովը, որը կկայանա 2025 թ․ ապրիլի 2-ից 3-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում։ Խորհրդաժողովը գյուղոլորտի մասնագետների, հետազոտողների, կրթական ոլորտի ներկայացուցիչների, ֆերմերների, վերամշակողների եւ այլ շահակիցների համար եզակի հնարավորություն է գիտական հանրությանը ներկայացնելու գիտական [...] Read More

Մեզնից լավ ոչ ոք չի անի. ներքին մշտադիտարկում՝ որակի վերահսկման եւ ապահովման համար

Փետրվարի 3-ին (Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության) եւ 4-ին (Ագրոնոմիական եւ Անասնաբուժական) ֆակուլտետների աշխատանքային խմբերին գործնական վերապատրաստման-քննարկումների էին հրավիրել համալսարանի Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի աշխատակիցները, տնօրենի՝ դոցենտ Աննա Դաշտոյանի նախաձեռնությամբ: - Այս աշխատանքային խմբերով պետք է իրականացնենք ներքին աուդիտ: Մեզնից լավ ոչ ոք չի կարող դա անել, որովհետեւ շատ լավ ենք պատկերացնում [...] Read More