Ավարտվել է ՀԱԱՀ պատվիրակության ավանդական այցը Արցախ։ Համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված «Տուր դը Արցախ»-ի հետաքրքիր հանգրվաններից մեկը Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող Դոմեն Ավետիսյան («Կատարո») գինեգործարանը եւ խաղողի այգիներն էին։ Ագրարային համալսարանի պատվիրակությունը մեծապես տպավորված էր ընկերության ղեկավար Գրիգորի Ավետիսյանի, գլխավոր գինեգործ Անդրանիկ Մանվելյանի եւ թիմի մյուս անդամների սրտառուչ ընդունելությամբ, նախ ընկերության այգիներում, որից հետո՝ [...] Read More
ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ներկայացուցիչները Zoom հարթակի միջոցով առցանց քննարկում են ունեցել Երեւանի կենդանաբանական այգու գործընկերների հետ, որի ընթացքում Կենդանաբանական այգու մասնագետները ներկայացրել են այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները։ Ողջունելով նախաձեռնությունը, Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը նշել է, որ կենդանաբանական այգին որդեգրել է գիտակրթական ծրագրեր եւ այգու վերազինման համար նոր [...] Read More
Աշխատաշուկայի պահանջների թելադրանքով կներդրվեն եւ կփորձարկվեն նոր մասնագիտություններ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են այդ մասնագիտությունների որակավորման պետական կրթական չափորոշիչները։ Դրանք են՝ «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ», «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ՝ էլկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման», «Կաթիլային ոռոգման [...] Read More
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է, եւ այս գեղեցիկ առիթով շնորհավորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր ուսանողներին, երիտասարդ դասախոսներին ու գիտնականներին։ ՄԱԿ-ի 1999թ.-ի համապատասխան որոշմամբ տոնը նշվում է սկսած 2000 թ.-ի օգոստոսի 12-ից։ Ի սկզբանե եւ այսօր էլ տոնը նշելու նպատակը ամբողջ աշխարհում երիտասարդության մշակութային եւ իրավական խնդիրների վրա կառավարությունների ուշադրությունը հրավիրելն է։ Տոնն ուղեկցվում [...] Read More
«Տուր դը Արցախ¦-ի շրջանակում օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԿԳՄ փոխնախարար Հասմիկ Մինասյանը, ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տնօրեն Հովհաննես Թոքմաջյանը: Քննարկվել են [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ օգոստոսի 7-ից գտնվում է Արցախում։ Այցը համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում է։ Ագրարայինի պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը եւ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, առաջինը ընդունեց ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ [...] Read More
Արմեն Հակոբյանը ծնունդով Ջավախքից է, Զակ գյուղից: Երբ մասնագիտություն ընտրելու կարեւոր պահը եկավ, առանց վարանելու դիմեց Ագրարային համալսարան: Հայրն էլ մասնագիտությամբ գյուղատնտես է, իր գործին անմնացորդ նվիրված, աշխատող, արարող հայ: Նա քայլեց իր հոր դժվարին, սակայն պատվաբեր, արժանապատիվ ճանապարհով: Արմենն ավարտել է տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ եւ վարկ բաժինը: Այսօր ապրում է Մոսկվայում, կայացած գործարար է: [...] Read More
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի խոսքով, պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը: Պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են, հարվածային ալիքը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի [...] Read More
Այցելություն Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն մասնաճյուղի Նալբանդյան փորձարարական կայան
Օրերս ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն մասնաճյուղի Նալբանդյան փորձարարական կայան էին այցելել գիտական աշխատանքերի գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, հիշյալ գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գարուշ Սամվելյանը, համալսարանի ագրոնոմիական աշխատանքների համակարգող-խորհրդատու Ներսես Կոստանյանը։ Այցի նպատակն էր կատարված աշխատանքների վիճակի, հին գյուղատնտեսական տեխնիկայի հետագա օգտագործման նպատակահարմարության գնահատումը, առաջիկա գործունեության ուղղությունների կանխորոշումը և այլն։ Ներկայումս Նալբանդյանի փորձարարական կայանի [...] Read More
2019-ին մենք մեկնեցինք Գերմանիայի Գայզենհայմի համալսարան՝ գինու միջազգային բիզնես ծրագրին մասնակցելու նպատակով: Ուսուցումը տևելու էր 10 ամիս, որը գիտելիքներ և կյանքի փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն էր: Առանձնահատուկ տեղ էր գրավում մասնագիտական ուղղվածությամբ կատարվող աշխատանքը: Մեծ հետաքրքրությամբ այցելեցինք համալսարանի գործարան, ուսումնափորձնական դաշտեր, մասնակցեցինք գինու համտեսի դասերին, փորձերին, հետազոտեցինք խաղողի տեսակները: Ուսուցման ընթացքում խորացրեցինք գերմաներենի մեր [...] Read More