Նորություններ

Արթուր Մինասյան

Արթուր Մինասյան Ծնվել է՝# [email protected] «ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ, տեխնիկական սպասարկման և աջակցման բաժնի ղեկավար Կրթություն և վերապատրաստում 2004-2010 թթ․ սովորել և ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ստանալով բակալավրի դիպլոմ 2015-2017 թթ․ սովորել և ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի կոչում Աշխատանքային փորձ 2007-2012թթ․ Վաճառքի և սպասարկման մենեջեր, «ՄԼԼ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ՝ KAMAZ-ի [...] Read More

Ռուբեն Գյոնջյան

Ռուբեն Գյոնջյան Ծնվել է՝ # [email protected] Instigate Robotics CTO, Cifora, ինժեներական գծով փոխտնօրեն Կրթություն և վերապատրաստում 1992 - 1996 թթ․ սովորել և ավարտել է Երևանի Հայբուսակ համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով առողջապահության մագիստրոսի կոչում (տրավմաների բուժում, ֆիտոթերապևտ) IPC-A-610 Приемлемость электронных сборок, сертифицированным специалистом IPC մասնագետ Աշխատանքային փորձ 2024 թ․ փետրվարից առ այսօր, Cifora, տեխնիկական տնօրեն, 2016 թ․ [...] Read More

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ 2024-25 ուստարում Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (նվազագույնը՝ B2) տիրապետող եւ անասնաբուժության, կենդանագիտության, կենսաբանության եւ կենսատեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտներում աշխատողները։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ [...] Read More

Վիշեգրադյան նոր նախագծի մեկնարկը Հարավային Բոհեմիայի համալսարանում

Ինչպես արդեն տեղեկարցրել ենք, այս տարի մեր համալսարանը գործընկեր է մեկ այլ նոր միջազգային նախագծի, որը համաֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները Կենտրոնական Եւրոպայում։ «Փափուկ հմտությունների բարելավում 21-րդ դարի կարիերայի խորհրդատվությունում. V4 փորձի փոխանցում» վերնագրով նախագծի դեմառդեմ առաջին [...] Read More

Ուսումը Իսպանիայի Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում եւ [...] Read More

Մասնագիտական ընդհանուր հետաքրքրություններ եւ խնդիրներ․ հյուրընկալեցինք Մանկավարժական համալսարանի ուսանողներին

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.դ. Գայանե Մարմարյանի նախաձեռնությամբ հյուրընկալել էինք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանություն մասնագիտության 4-րդ կուրսեցիներին: Սա օրինակելի համագործակցության առաջին փորձը չէ: Այսօրվա մեր հյուրերը գարնանը մասնակցել էին ուսանողական գիտաժողովին: Դիմելով երիտասարդներին, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը նկատեց. - Որեւէ հնարավորություն պետք է [...] Read More

ՀԱԱՀ ներկայացուցիչների մասնակցությունը THE-ի «Արաբական աշխարհի թվային համալսարաններ» գիտաժողովին

ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը եւ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը սեպտեմբերի 16-19-ը մասնակցեցին «Times Higher Education»-ի (THE) կազմակերպած «Արաբական աշխարհի թվային համալսարաններ» գիտաժողովին, որը տեղի էր ունենում Կահիրեի Ամերիկյան համալսարանում։ Գիտաժողովին մասնակցության հրավերը ՀԱԱՀ աշխատակիցները ստացել էին Համալսարանի՝ THE-ի՝ աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման ազդեցության հեղինակավոր ցանկում (Times Higher [...] Read More

Հեքատոն հոկտեմբերին․ համատեղ թվային լուծումներ ջրային ռեսուրսների հարակայուն կառավարման ոլորտում

Եւրոպական միությունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ, համատեղ կազմակերպում են «Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքատոն»։ Հեքատոնը, որը նվիրված է ջրային ռեսուրսների հարակայուն կառավարման գործընթացում որոշում կայացնողներին աջակցությանը եւ շահակիր կողմերի ներգրավմանը նպաստող թվային լուծումների համատեղ մշակմանը, տեղի կունենա ս․ թ․ հոկտեմբերի 23-24-ը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է։ [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ողջունում եւ շնորհավորում եմ Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Ագրոպարենային ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության կարեւորագույն հիմնասյուներից մեկն է, որի զարգացման կրթական, մասնագիտական ու գիտական հիմքերը դրվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Սեպտեմբերի 21-ի խորհուրդը Ագրարայինի ուսանողների, դասախոսների եւ աշխատակազմի համար մեր երկրի տնտեսության ամրապնդման եւ հզորացման գործում մեր մեծագույն պատասխանատվության գիտակցումը եւ [...] Read More

Վարժարանի ուսուցչուհին շնորհակալագիր է ստանում գիտության փառատոնում հաջողության հասնելու համար

Սեպտեմբերի 19-ին ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը շնորհակալագիր հանձնեց ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի քիմիայի ուսուցիչ Զառա Մանասերյանին՝ Հայկական համադպրոցական գիտության փառատոնում վարժարանի սաների մասնակցությունն ապահովելու եւ «Քիմիա» անվանակարգում երկրորդ կարգի մրցանակի արժանանալու համար։ Պարոն Զաքոյանը շնորհակալություն հայտնեց տիկին Մանասերյանին՝ վարժարանի աշակերտներին ոչ միայն ուսումնական գործընթացի, այլեւ մասնագիտական կողմնորոշման, հետագա կարիերայի կառուցման առումով օգտակար աշխատանքների [...] Read More