Աշխարհը փորձում է դուրս գալ կես տարի տեւած թմբիրից, եւ, պատահական չէ, ավելին՝ խորհրդանշական է, որ խթանը, սթափեցնող գործոնը կրթությունն է… Ագրարայինի 90-րդ սեպտեմբերը արմատապես տարբերվում էր բոլոր նախորդներից: Համավարակից նախազգուշական միջոցառումների շրջանակում, գլխավոր մասնաշենքի առջեւ կուտակումներից խուսափելու նպատակով դեկանատների աշխատակիցները առանձին-առանձին դիմավորում եւ լսարան էին ուղեկցում նորեկներին: Հենց այդպես էլ՝ ըստ ֆակուլտետների, առանձին-առանձին, առաջինկուրսեցիներին [...] Read More
Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարան են ոտք դնում բակալավրիատի առաջին կուրս ընդունված ուսանողները: Այս տարի ուսումնական տարվա առաջին օրը, որն ավանդաբար տոնում ենք որպես Գիտելիքի օր, չի նշվում սովորական ձեւաչափով՝ համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց բազմամարդ հավաքով: Պատճառը բոլորին հայտնի է՝ համավարակը, որն իր «ուղղումներն» է մտցրել մեր կյանքի ու գործունեության գործնականում բոլոր բնագավառներում: Ագրարային համալսարանի [...] Read More
Այսօր լրացավ Ագրարային համալսարանի երախատավորներից մեկի՝ Ստեփան Ենոքի Մարգարյանի ծննդյան 90-ամյակը։ Հոբելյանի առթիվ պարոն Մարգարյանին ջերմորեն շնորհավորեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտորներ Ռոբերտ Մակարյանը, Հրաչյա Ծպնեցյանը եւ Հրաչյա Զաքոյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը եւ Աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։ Առողջության ավանդական մաղթանքի հետ բոլորի ցանկությունն է, որ այսօր էլ երիտասարդական վարակիչ կորովով աշխատող պրոֆեսորը [...] Read More
Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար: Դասերի մեկնարկը. Բակալավրիատի առկա կրթական ծրագրով սովորող 1-ին կուրսի ուսանողների համար դասերը կիրականացվեն առկա եղանակով. մեկնարկը սեպտեմբերի 1-ին, ժամը 09:00-ին: Դասախոսները և ուսանողները պետք է համալսարան ներկայանան ժամը 08:30-ին (հակահամաճարակային պահանջները ապահովելու նպատակով): Ուշադրություն [...] Read More
Վերջին տարիներին նկատելի է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ քոլեջների դերի ու վարկանիշի բարձրացումը: Եւ բնական է, հասկանալի. ավագ դպրոցի հանրակրթական ծրագրերի հետ միասին այստեղ հնարավոր է նաեւ մասնագիտություն ընտրել եւ առաջին՝ էական քայլերն անել այդ ուղղությամբ: Իսկ լավ սովորելու դեպքում բաց են նաեւ բակալավրիատի, մագիստրատուրայի դռները՝ սովորիր, խորացիր մասնագիտությանդ մեջ որքան կամենաս: ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի [...] Read More
ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը հրապարակել է «ՀԱԱՀ ուսանողների վերաբերմունքը հեռավար ուսուցման նկատմամբ» որակական հետազոտության հիմնական բացահայտումները: ՈԳԱ կենտրոնն այս հետազոտությունը նախաձեռնել եւ իրականացրել է համալսարանի ուսանողների՝ հեռավար ուսուցման նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումները ուսումնասիրելու, հետագա քանակական առավել մասշտաբային հետազոտության համար համապատասխան կատեգորօաների վարհանման, հեռավար ուսուցման փորձը, առավելություններն ու սահմանափակումները ուսումնասիրելու նպատակով: Ֆուկուս-խմբային քննարկումներին մասնակցելու [...] Read More
Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Պահանջներ՝ Տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները, Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում, Ցանցային մալուխների անցկացում Իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում, Համակարգչային լսարանների կահավորում Համակարգչի խափանման պատճառի հայտնաբերում և արագ կարգավորում Ցանցի խնդիրների հայտնաբերում [...] Read More
Օգոստոսի 25-ին առցանց ձեւաչափով կայացավ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Օրակարգը ներառում էր «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի 2020թ.-ի կառուցվածքի եւ հաստիքացուցակի փոփոխությունների քննարկում եւ հասատումը, 2020թ.-ի բյուջեի ճշգրտումը եւ հաստատումը եւ 2020-2024թթ.-ի ռազմավարական ծրագրի եւ դրա գործունեության ցուցիչների հաստատումը, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նախ ներկայացրեց այս տարվա առաջին 6 ամիսների հաշվետվությունը՝ առատ ցուցադրական նյութերի [...] Read More
Ինչպես հայտնի է, ՀԱԱՀ-ում շարունակվում է կարողությունների զարգացմանը միտված TOPAS Էրազմուս+ միջազգային ծրագիրը, որի հիմնական գործողությունների ավարտը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին։ Ծրագրի շրջանակում կատարվել են բազմաթիվ գործողություններ, որոնք իրենց ներդրումն են ունեցել նոր ոճի կրթական միջավայրի ստեղծման գործում։ Այսպես, 30-ից ավելի դասախոսներ վերապատրաստվել են ուսանողակենտրոն դասավանդման ուղղությամբ, այդքանն էլ՝ ագրարային ոլորտում տվյալների հավաքման, բազաների [...] Read More
Ընթացիկ տարվա մարտից ՀԱԱՀ-ում մեկնարկեց «Հյուսիսային Կովկասում զոոնոտիկ ինֆեկցիաների քարտեզագրում» ծրագիրը, որը միտված է ՀՀ-ի՝ զոոնոտիկ ինֆեկցիաների տեսակետից վտանգ ներկայացնող տարածքների հողագիտական, աշխարհաերկրաբանական, անասնաբուժական, գյուղատնտեսական եւ կլիմայական չափանիշների բնութագրմանը: ՀԱԱՀ սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Աստղիկ Փեփոյանին խնդրեցինք պատմել մեկնարկած ծրագրի մասին: Ինչպես միշտ, սակավախոս դոկտ. Փեփոյանը «կցկտուր» տեղեկություն հաղորդեց, սակայն [...] Read More