Նորություններ

Հայկական հարցը լուծվելու է նաեւ դաշտերում ու ուսանողական լսարաններում․ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ապրիլի 24-ի առթիվ

Հանճարեղ գրող եւ մինչեւ այսօր իր գաղափարների արդիականությունը չկորցրած մեծատաղանդ գյուղատնտես Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքի եղեռնապուրծ հերոսը առվույտի արտն է ջրում։ «Ես լսում եմ, թե ինչպես առվի ավազի մեջ զրնգում է նրա ծանր բահը։ Իսկ երբ բարձրացնում է բահը, արևը լուսավորում է բահը և թվում է, թե ջրվորի ուսին բռնկված ջահ է»։ Ցեղասպանության մեկուկես [...] Read More

Առցանց խորհրդակցություն ուսումնական գործընթացի առկա իրավիճակի վերաբերյալ

Այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի է ունեցել հերթական առցանց խորհրդակցությունը ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանի, ֆակուլտետների դեկանների, մասնաճյուղերի տնօրենների, հեռակա դեպարտամենտի պետի, քոլեջի տնօրենի, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետի, ՏՏ կենտրոնի տնօրենի եւ գլխավոր հաշվապահի մասնակցությամբ։ Zoom.us հարթակի օգնությամբ կայացած խորհրդակացության ժամանակ քննարկվել են առցանց ուսումնական գործընթացի ընդհանուր իրավիճակը եւ առկա […]

Read More

Արմենակ Տեր-Գրիգորյանի վեբինարը բույսերի պաշտպանության թեմայով

ՀԱԱՀ-ում մեկնարկել է «Ագրոխորհրդատվություն» խորագրով առցանց վեբինարների շարքը։ Առաջին վեբինարը գյուղատնտեսության ամենաարդիական թեմաներից մեկի՝ բույսերի պաշտպանության միջոցների ու դրանց կիրառման առանձնահատկությունների թեմայով, անցկացրել է Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը: Խիստ գիտական ուղղվածության ոլորտ, որն այսօր ամենապահանջարկվածներից է, հիմնված է գիտության նորարարության վրա, բայց գյուղացու պահպանողական մոտեցման ու այս ոլորտում համաշխարհային «անցուդարձից» անտեղյակության պատճառով անմասն ենք [...] Read More

Մեր ուսանողուհին առաջնագծում է

Նախքան ՀԱԱՀ-ի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանող դառնալը Սոնա Գրիգորյանը սովորել է Բժշկագիտական քոլեջում: Ինչպես իր դասախոսներն են բնութագրում՝ ժրաջան, պրպտուն մտքով, հետաքրքրասեր ուսանողուհի է: Այդպիսին է եղել քոլեջում, այդպիսին է նաեւ այստեղ՝ համալսարանում։ Սոնան միշտ առջեւում է՝ բուն ուսումնառության գործընթացում, Ուսանողական գիտական ընկերության զեկուցումներում, կենդանաբանական այգում եւ անասնաբուժական կլինիկայում փորձուսուցումների ժամանակ: Ի դեպ, [...] Read More

Ուսման վարձերի զեղչեր՝ ռեկտորատի որոշմամբ

Ռեկտորատի որոշմամբ, ՀԱԱՀ-ի բոլոր ֆակուլտետների, Սիսիանի եւ Վանաձորի մասնաճյուղերի եւ Հեռակա դեպարտեմենտի ընդհանուր թվով 236 ուսանողների տրամադրվել է ուսման վարձերի մասնակի փոխհատուցում (զեղչ)՝ 20-ից մինչեւ 50 տոկոսի չափով։ Զեղչից օգտվել են այն ուսանողներն, ովքեր հաղթահարել են համալսարանի սահմանած միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը եւ պատկանում են որոշակի սոցիալական խմբերի, մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր զինվորական [...] Read More

Երեւանում կծաղկեն սակուրաները․ մեր գործընկերը մայրաքաղաքի գլխավոր դենդրոլոգն է

Իր գործի նվիրյալ, մեծ փորձառությամբ, արհեստավարժ, համեստ մեր գործընկերը՝ անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արծվի Գրիգորյանը փետրվար ամսից Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգն է: Ինքնամեկուսացման այս օրերին կան օղակներ, որոնք աշխատում են, որ մայրաքաղաքը վայելուչ, հայոց հնամենի ու միշտ նոր ոստանին արժանի փայլ ու շուք ունենա: «Առաջին քայլը քաղաքի սանիտարական [...] Read More

Պրոֆեսոր Մարտիրոսյանը տեսադասախոսություն է կարդում թուրքմեն ուսանողների համար

Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը՝ TDH-ը ապրիլի 17-ին անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանի տեսադասախոսությանը, որը նա անցկացրել է Թուրքմենստանի Ս․ Ա․ Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանի ուսանողների համար։ Ըստ TDH-ի, դասախոսությունը կազմակերպվել էր համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է մեր երկու համալսարանների միջեւ 2017թ․-ին, նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան կատարած այցի [...] Read More

Կառավարությունն էական աջակցություն է ցուցաբերում ուսանողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հայտնել հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում ՀՀ կառավարության կողմից ուսանողներին ցուցաբերվելիք օգնության վերաբերյալ։ Ըստ այդմ, կառավարությունը՝ Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող [...] Read More

Թագավարակը եւ մենք. արտերկրում գտնվող մեր ուսանողները ապահով են ու լավատես

Մեր բուհը միջազգային համագործակցության ամենաընդգրկուն աշխարհագրություն ունեցողներից է, այս առումով՝ ակնհայտ առաջատար: Այսօր, առողջապահական համաշխարհային այս տագնապի շրջանում, ուսանողների փոխանակման ծրագրով դրսում ունենք երիտասարդներ, որոնց որպիսությունը, անվտանգությունը ՀԱԱՀ ղեկավարության եւ անձամբ ռեկտորի ամենօրյա աչալուրջ հսկողության ներքո է: Ինչ են անում, թագավարակի պայմաններում ինչպես են ապրում մեր սաները: Այս հարցերի պատասխանները ստանալու համար առաջինը կապվեցինք Նորվեգիայում [...] Read More

Առարկայով չհետաքրքրվող ուսանողն այսօր ոլորտի առաջատար մասնագետներից է

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ Մարտին Հովհաննիսյանն առցանց  հարթակով դասընթաց անցկացնելն անշրջելի գործընթաց է համարում՝ հաշվի առնելով ժամանակի հրամայականը: «Փորձում ենք հեռավար կրթության ընձեռած հնարավորություններով դասընթացն հնարավորինս հետաքրքիր եւ նպատակային դարձնել», - ասում է պարոն Հովհաննիսյանը: Որպես ասվածի ապացույց, նա բերում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ հասարակական [...] Read More