Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) վաճառքի է ներկայացնում 100 տոննա հակավորված խոտ, 1 հակի արժեքը՝ 1200 դրամ: Ամբողջ քանակությունը գտնվում է ՀԱԱՀ-ի Բալահովիտ ուսումնափորձնական տնտեսությունում, Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ: Ձեռքբերման մանրամասների համար զանգահարել հետևյալ բջջային հեռախոսահամարով՝ 094058997, տնտեսության տնօրեն Ազատ Մկրտչյանին: Read More
ՀԱԱՀ ռեկտորատի հոկտեմբերի 6-ի նիստի օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալուց առաջ նիստը վարող ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան ներկա պատերազմում օրերս զոհված ՀԱԱՀ երկու ուսանողների՝ Արսեն Եղոյանի եւ Սասուն Մովսիսյանի հիշատակը: «Մեր երկու հերոսների անունները մշտապես վառ կմնան «նորօրյա Սարդարապատ» եւ «նորօրյա Սպարտա» անվանումները ստացած այսօրվա գոյամարտի տարեգրության մեջ, որ անօրինակ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում է հեռակա ուսուցման 2020թ. ընդունելության գրաֆիկը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: Read More
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Ուսուցչի օրը: Սիրված եւ կարեւոր տոնն այս տարի նշում ենք հայոց պատմության համար շրջադարձային նշանակություն ունեցող սրբազան պատերազմի պայմաններում: Արցախի սահմաններին ամեն օր, ամեն րոպե հանուն հայրենի հողի հերոսացման անօրինակ դրսեւորումների ենք ականատես լինում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սիրելի ուսուցիչներ, ձեր եւ Հայաստանի ու [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, միանալով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին, հատուկ հաշվեհամարին փոխանցել է 3 մլն դրամ: Զուգահեռաբար, ՀԱԱՀ-ի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հավաքված ուշ փչացող մթերքի, հագուստի, հիգիենայի պարագաների, ծխախոտի եւ դեղորայքի (ներառյալ դրամահավաքի միջոցով ձեռք բերված) առաջին խմբաքանակը այսօր առավոտյան ուղեւորվել է Արցախ՝ առաջնագիծ: Գործընթացը շարունակվում է: Ագրարային համալսարանի ռեկտորատը, [...] Read More
ՀԱԱՀ ուսանողական խորհուրդը առաջնագիծ ուղարկեց առաջին անհրաժեշտության ապրանքների անդրանիկ խմբաքանակը: Ուսանողների կարեւոր նախաձեռնությանը միացան ու աջակցեցին ռեկտորատի, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության, այլ ստորաբաժանումների աշխատակիցները: Խմբաքանակում կան չփչացող մթերք, ջուր, հիգիենայի պարագաներ, դեղորայք, հագուստ, ծխախոտ: Եւ ուսանողները, եւ աշխատակիցները՝ բոլորը միահամուռ են. այս գործընթացը կշարունակվի մինչեւ ռազմական գործողությունների հաղթական ավարտը: Read More
Սեպտեմբերի 25-ին ՀԱԱՀ ընթերցասրահում տեղի ունեցավ Ա.Պ. Հովհաննիսյանի և Պ. Յու. Գասպարյանի հեղինակած «Տրանսպորտային միջոցների անվտանգություն» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ինչպես նաև երկու համալսարանների դասախոսներ: Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ ուրախ է, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենում հենց Ագրարային համալսարանում: Շնորհավորելով գրքի [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործակցության շրջանակում 2021թ. ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում 2020թ. hոկտեմբերի 1-ից կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ` 0 և ավելի բարձր մակարդակներում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր [...] Read More
Սեպտեմբերի 25-ին ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի ImpactAIM ANAU AgriTech Accelerator https://anau.am/impact-aim-anau-agritech-accelerator/ ծրագրի ցուցադրական օրն էր, որին մասնակցեցին նախապես մրցութային կարգով ընտրված 13 ստարտափ թիմեր: Նրանք ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերների՝ իրենց նորարարական լուծումները: Ցուցադրական օրվա բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Միջոցառումը ողջունեցին եւ [...] Read More
«Կենդանաբանական այգում իրականացվող անասնաբուժասանիտարական կանխարգելիչ միջոցառումները» թեմայով հերթական առցանց քննարկումն է տեղի ունեցել ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների եւ Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցների միջեւ: Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ ֆակուլտետի այլ դասախոսներ։ Տիկին Աբովյանը շատ կարեւոր է համարել ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը կենդանաբանական այգում կատարվող [...] Read More