Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2025 թվականի մարտի 17-ից 19-ը վերապատրաստում եմ անցել Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարանում (Աթենք, Հունաստան)։ Հիմնադրված լինելով 1927 թ․՝ այն այսօր համարվում է Եւրոպայի երեք ամենահին բուհերից մեկը քաղաքական կրթության ոլորտում։ Ավելի քան 80-ամյա պատմության ընթացքում համալսարանն ավարտել է մոտավորապես 18500 ուսանող։ Ներկայում այնտեղ ուսանում է շուրջ 8000 ուսանող։ Պանթեոնի [...] Read More
Ապրիլի 16-ին Վան Արդի ՍՊԸ-ում տեղի ունեցավ ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի դուալ կրթական ծրագրով սովորող «Խմորման արտադրություն եւ գինեգործություն», «Խաղողագործություն եւ գինեգործություն» մասնագիտությունների 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ խաղողի այգու խնամքի վերաբերյալ ուսուցողաճանաչողական բաց դաս, որը նախաձեռնել էր Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, գ.գ.թ. Բելլա Գրիգորյանը: Դասին մասնակցում [...] Read More
ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում Հրաչյա Զաքոյանը հաստատվել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։ Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Հարցով զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հիշեցնենք, որ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը հաղթող է ճանաչվել բուհի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու՝ 2025 թ․ մարտի 19-ին կայացած մրցույթում։ Ավելի քան [...] Read More
Պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտության Սննդամթերքի անվտանգություն կրթական ծրագրի հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսի տասներեք ուսանողները երեկ՝ ապրիլի 16-ին սկսեցին եւ այսօր ավարտեցին դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը։ Թեմաների բազմազանության ու հրատապության, ուսանողների յուրահատուկ ներկայացումների առումով, ոլորտի առաջատար մասնագետներից կազմված քննական հանձնաժողովը ձանձրանալու առիթ չունեցավ։ Իսկ գիտելիքի պակասը միշտ էլ կարելի է եւ պետք է լրացնել՝ դա վերաբերի շոկոլադի [...] Read More
Բուհը սկսվում է գրադարանից, եւ այդ տեսակետից մեզ համար շատ էական է, որ մեր բուհի գիտական գրադարանը բուհական լավագույն գրադարան անվանակարգում արժանացել է բարձրագույն գնահատականի: Մեր գրադարանային պաշարները միշտ համալրվել են գոհացնող ծավալներով, առավել շատ պահանջարկ ունեցող մասնագիտական գրականությունը թվայնացված եւ հասանելի է ուսանողներին: Իսկ ընթերցասրահները վաղուց դարձել են երիտասարդների նախաձեռնությունների, քննարկումների՝ անթերի, տրամադրող հարթակներ: [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պորտուգալիայի երեք համալսարաններում (Մինհոյի, Ավեիրոյի, Էվորայի)` ուսումը 4 ամսով շարունակելու (2025 թ․ աշնանային կամ 2026 թ․ գարնանային կիսամյակ) 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսերում սովորող ուսանողները եւ մագիստրանտները։ Բակալավրիատի այն ուսանողները եւ այն մագիստրանտները, որոնք ավարտում [...] Read More
Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրով 2025 թ․ մարտի 31-ից ապրիլի 4-ը շարունակական կրթության հերթական փուլի շրջանակում դասավանդման նպատակով գտնվել եմ Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում: Այն հիմնադրվել է 1973 թ․ եւ համարվում է Պորտուգալիայի լավագույն պետական համալսարաններից մեկը, ճանաչված է իր ակադեմիական գերազանցությամբ եւ բազմամշակութային միջավայրով։ Ներկայում ունի ավելի քան 17000 ուսանող, ներառյալ ավելի քան 2000 միջազգային [...] Read More
Ապրիլի 22-ին միացե՛ք Աշխատանքի անվտանգության օրվան նվիրված բաց դասախոսություններին, որոնք անցկացվելու են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է՝ ✅ Լրացնելու քո գիտելիքները աշխատանքային անվտանգության մասին ✅ Ճանաչելու վտանգները, նախքան դրանք վնաս կհասցնեն ✅ Ուսումնասիրելու, թե ինչպես կարող ես պաշտպանել քեզ եւ այլոց աշխատանքի վայրում ✅ Հասկանալու՝ ինչու՞ է անվտանգությունն ամենակարևոր ներդրումը որեւէ [...] Read More
ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող, նորընտիր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը ապրիլի 10-ին ընդունեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին դեսպանության եւ Չեխիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներ, այդ երկրի գարեջրագործության ոլորտի 5 ընկերությունների ներկայացուցիչներ։ Համալսարանի կողմից հանդիպմանը մասնակցում էին Պարենամթերքի վերամշակման ֆակուլտետի աշխատակիցներ։ Նախարարություն ու դեսպանությունն էլ հովանավորել են չեխ [...] Read More
Օրերս հյուրընկալել էինք Կանաչ գյուղատնտեսության առաջին խորհրդաժողովի շրջանակում Հայաստանում գտնվող՝ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահ Էրիկ Վույեին, նույն համալսարանի միջազգային կապերի եւ բազմազանության գծով փոխնախագահ Կարստեն Լորցին եւ Շարունակական կրթության միջազգային ծրագրերի ղեկավար Արամ Արիստակեսյանին։ Ինչպես նշեց ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող, նորընտիր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, ՀԱԱՀ Գիտխորհրդի անդամների եւ 25 տարվա գործընկեր համալսարանի պատասխանատուների հանդիպման [...] Read More



