Նորություններ

Ավարտական շքահանդես. կսպասենք լուրերի՝ նրանց հաջողությունների մասին

Շարունակվում են ավարտական շքահանդեսները: Այսօր՝ հուլիսի 21-ին, հերթը անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի բակալավր եւ մագիստրոս շրջանավարտներինն էր: - Ուրախ եմ, որ միասին աշխատել ենք հինգ տարի, շատերը կշարունակեն իրենց ուսումը, մագիստրոսների շարքերում արդեն ապագա ասպիրանտներն են,- շարունակական՝ ցկյանց կրթության կարեւորության մասին շեշտեց դեկանը՝ ա.գ.թ., դոցենտ Արեւիկ Աբովյանը,- հիշեք՝ մենք միշտ բաց ենք համագործակցության համար: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը [...] Read More

Փակվեց SciNova ծրագիրը՝ թողնելով իր հետքն ու ապագա հնարավորությունները ՀԱԱՀ-ում

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ Բրիտանական խորհրդի Creative Spark նախագծի կողմից ֆինանսավորված «Գիտական հետազոտության մեթոդաբանություն եւ գիտության առևտրայնացում» SciNova ծրագրի փակման արարողությունը: «Մենք Ագրարային համալսարանը զարգացնում ենք որպես ագրոտեխնոլոգիական կրթության եւ գիտության գերազանցության կենտրոն: Այդ առումով կարեւորում եմ նման ծրագրերի աջակցությամբ մեր կարողությունների զարգացումը,  որպեսզի նորաստեղծ  այս ճանապարհն անցնելիս սայթաքումներ չլինեն»,- իր ելույթում նշեց ռեկտոր Վարդան [...] Read More

Արտադրական պրակտիկա. Շատ խիտ տեղեկատվությամբ հագեցած օր

Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտության երրորդ եւ չորրորդ կուրսերի ուսանողները, ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի գլխավորությամբ, արտադրական պրակտիկայի շրջանակում այցելել էին Արագածոտնի մարզի համանուն համայնք: Նպատակն էր տեսնել՝ այստեղ տեղակայված արեւային կայանների կառուցման գեոդեզիական ապահովման աշխատանքները: Պրակտիկան վարել են հիշյալ ամբիոնի աշխատակիցներ՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Դավիթ Սողոմոնյանը եւ Արայիկ Հակոբյանը, որոնք դաշտային [...] Read More

Դիպլոմներ ստացան Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտները

Այսօր հանդիսավոր պայմաններում իրենց դիպլոմները ստացան Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտները: Ֆակուլտետի դեկան, տեխն.գիտ.դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը շնորհավորելով շրջանավարտներին ասաց, որ այս օրը հիշարժան է լինելու նրանց կյանքում եւ նշեց, որ ընտրել են «մարդասիրական» բուհ և նրանց ձեռք բերած պարենամթերքի անվտանգության հետ կապված մասնագիտությունները խիստ պահանջարկված են աշխատաշուկայում: - Ոմանք կշարունակեն ուսումը մագիստրատուրայում, մյուսները կսկսեն իրենց [...] Read More

Դիպլոմներ ստացան Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտները

Այսօր հանդիսավոր պայմաններում իրենց դիպլոմները ստացան Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտները: Ֆակուլտետի դեկան, տեխն.գիտ.դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը շնորհավորելով շրջանավարտներին ասաց, որ այս օրը հիշարժան է լինելու նրանց կյանքում եւ նշեց, որ ընտրել են «մարդասիրական» բուհ և նրանց ձեռք բերած պարենամթերքի անվտանգության հետ կապված մասնագիտությունները խիստ պահանջարկված են աշխատաշուկայում: - Ոմանք կշարունակեն ուսումը մագիստրատուրայում, մյուսները կսկսեն իրենց [...] Read More

«Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։ Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը: Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը: Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00: Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը։ [...] Read More

Վարդան Ուռուտյան. Որակյալ կյանքի գրավականը լավ կրթությունն է

…որը շարունակական պետք է լինի: Գիտելիքն ու գիտությունը ամենօրյա ջանք ու աշխատանք են պահանջում: Այսօր՝ հուլիսի 20-ին, ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի 121 շրջանավարտի՝ 49 մագիստրոս եւ 72 բակալավր, հանդիսավոր պայմաններում շնորհվեցին դիպլոմներ, որոնց 18 %-ը՝ կարմիր: Դիմելով սաներին՝ ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը նկատեց. «Դուք ականատեսն եք եղել այն ընդգրկուն փոփոխությունների, որ կատարվել են Ագրարայինում»: [...] Read More

Բակալավրի առկա ընդունելության արդյունքները

2021-2022 ուսումնական տարվա համար Հայաստանի ազգային ագրարային համալսարան բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման վճարովի և անվճար համակարգ ընդունված ուսանողների ցուցակը ներկայացված է այս հղմամբ։ Read More

Լավագույն սերմացուն, տնկին, կտրոնը՝ գերազանց բերքի անփոխարինելի նախապայմաններ են

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը օրերս այցելել են Նալբանդյանի ուսումնափորձնական տնտեսություն: Նրանք՝ տնտեսության պատասխանատուների ուղեկցությամբ, տեղում ծանոթացել-հետեւել են ցորենի էլիտար վերարտադրության սերմացուի զտման եւ պարկավորման աշխատանքների ընթացքին, եղել են նաեւ  խաղողի կոլեկցիոն այգում: Մեր՝ համալսարանական, լրատվությանը հետեւող ուշիմ ընթերցողն արդեն տեղյակ է, որ ՈՒՓՏ-ն [...] Read More

Հետքովիդյան Էրազմուս+-ի երկրորդ հյուրը․ հունական այց

Արևմտյան Ատտիկայի համալսարանի պրոֆեսոր Վիկի Կաթսոնին վերապատրաստման նպատակով ՀԱԱՀ էր ժամանալ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։ Այցի առաջին օրը նա եղել է ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտում, որտեղ նրան ներկայացրել են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, օնլայն հարթակների կիրառումն ու դրանց նշանակությունը հատկապես հեռավար ուսուցման ընթացքում, ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը։ Հանդիպել է [...] Read More