Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը կայացավ մայիսի 18-ին եւ 19-ին։ Թեզերի պաշտպանությանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը: Գոհացուցիչ է, որ թեզերի պաշտպանության արդյունքներով կուրսի 21 ուսանողներից 8-ը գերազանցության դիպլոմներ կստանան, իսկ ցածր գնահատականներ չեղան: Բայց առավել կարեւոր է, որ պաշտպանությունն ի հայտ [...] Read More
Մայիսի 19-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին գլխավոր մասնաշենքի ընթերցասրահում: Հուշագիրը, որի ստորագրման նախաձեռնությունը Տեսչական մարմնինն էր, նախատեսում է փոխգործակցության լայն շրջանակ՝ գիտագործնական, գիտելիքի, փորձի, հմտությունների փոխանակման, մասնագիտական հանձնաժողովների ստեղծման, սարքավորումների, լաբորատոր միջոցների օգտագործման, ՀԱԱՀ-ի ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական, գիտաարտադրական փարձուսուցումների անցկացման եւ այլ [...] Read More
Արցախյան վերջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած երեք ուսանողների հետ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հանդիպումը ջերմ էր եւ սրտառուչ: Արսեն Մարգարյանի, Գագիկ Դավթյանի եւ Էմին Երիցյանի հետ պարոն Ուռուտյանը զրուցեց նախ պատերազմի եւ ապա խաղաղության մասին: Պատերազմական դրվագներին եւ համալսարանական կյանքին նրանց յուրաքանչյուր անդրադարձ բացահայտում էր իրենց վառ անհատականությունը որպես պրոֆեսիոնալ ու [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումներում, ինչպես միշտ, արտահայտվեցին մի շարք հետաքրքիր, արդիական, ուստիեւ՝ հնարավոր ֆինանսավորման արժանի գաղափարներ: Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի ողջույնի խոսքերը տրամադրող էին, իսկ յուրաքանչյուր ուսանողին հատկացված ժամանակը չչարաշահելու հրահանգը՝ հստակ: Հենց այս ոճով էլ շարունակվեց գիտաժողովը՝ ջերմ մթնոլորտում՝ պահպանելով կանոններն ու չափանիշները: Ֆակուլտետի տարբեր ամբիոնները ներկայացնող ուսանողները [...] Read More
Ճարտարագիտական բաժանմունքի ՈՒԳԸ նիստին եւս, ինչպես մյուս ֆակուլտետներում, հետաքրքիր, արդիական թեմաներ ներկայացվեցին. գյուղատնտեսական թափոնների վերամշակում, հողային պաշարների արդյունավետ օգտագործում: Շատ կարեւոր, կենսական, անգնահատելի արժեք ունի ռազմական նշանակության մեքենաների շահագործման անվտանգության բարձրացմանը նվիրված զեկուցումը: Գաղափարն այնքան լավն էր, որ նույնիսկ առաջարկություն եղավ փորձնական նմուշ ստեղծել՝ նյութագետների հետ միասին: Անչափ լավ տպավորություն թողեց հեռակա ուսուցման համակարգի չորրորդ [...] Read More
Ագրարային համալսարանում շարունակվում է դասախոսների վերապատրաստման գործընթացը: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ վերապատրաստվում են նաեւ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոսները: Ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը, ներկայացնելով դասընթացավարին՝ Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանին, հույս հայտնեց, որ բովանդակային քննարկումներ տեղի կունենան և չսխալվեց: Դասընթացավարը և մասնակից դասախոսները, լինելով ոլորտին քաջատեղյակ մասնագետներ, միմյանց լրացնելով՝ վեր հանեցին [...] Read More
Ավագ սերունդը հաստատապես կհիշի՝ վերնագիրը տող է խորհրդային երգից: Այո, մինչ տեսությամբ զորանում-իմաստնանում ենք, տարիքի հետ կորցնում ենք գործելու եռանդը: Stamina ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Ղազարյանը, որն իր գործի կայացած մասնագետ է, զգաց աշխատաշուկայում վաճառքի հմուտ-գիտակ, անգամ կարելի է ասել նաեւ՝ նորաոճ, մասնագետների պակասը եւ բացը լրացնելու կարեւոր գործին ձեռնամուխ եղավ: «Վաճառք հանուն աճի» ծրագրի նպատակն [...] Read More
Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ մեր համալսարանի ֆակուլտետներից ամենաջերմը, նաեւ «ամենահամեղը» տեխնոլոգիականն է: Մեծ ընտանիք են հիշեցնում՝ միասին արարում են, որոնում, ստեղծագործում, ստեղծում, միասին համտեսում են, հյուրասիրում, բաղադրատոմսեր փոխանակում: Նոր արտադրանքի համար փաթեթավորման դիզայն են երկնում: Ուրախանում են մեկմեկու հաջողություններով: Մի խոսքով, ավանդապահ, մեծ ու փոքրով, նահապետական ընտանիք՝ հաշտ, իրարով հետաքրքրվող, ուրախացող, ապրող: Դասախոսների այս համերաշխությունը [...] Read More
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի եւ Սննդի անվտանգության տեսչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացի 2 փուլը: 6-շաբաթյա դասընթացի (5 շաբաթ տեսական և 1 շաբաթ գործնական՝ լաբորատորիաներում և սպանդանոցներում) ընթացքում մասնակիցները թարմացրել են իրենց մասնագիտական գիտելիքները և ձեռք բերել նորերը: Այսօր ՀԱԱՀ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մեկ դասախոսի տեղի մրցույթ Մալագայի համալսարանում (Իսպանիա) 2021-2022 ուս․ տարում 1 շաբաթ դասավանդման համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական կազմի այն ներկայացուցիչները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է․ 1․ Կապ հաստատել Մալագայի համալսարանի համապատասխան ստորաբաժանման հետ և ստանալ համաձայնություն [...] Read More