Խելամիտ ժողովրդավարության զարգացումն ու պահպանումը կախված է քաղաքացիական կրթությունից, որում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը։ Փաստ է, որ անհատներն ինքնաբերաբար ազատ և պատասխանատու քաղաքացիներ չեն դառնում, ուստի բարձրագույն կրթության կատարելագործման ճանապարհով պետք է հասնել ժողովրդավարական հասարակության ներգրավված, իրազեկված և պատասխանատու քաղաքացու կերտմանը։ «Ներգրավված քաղաքացի» համալսարանական վերապատրաստման դասընթացը միտված է քաղաքացիական կրթությանը և ուսուցման ինտերակտիվ մեթոդաբանության [...] Read More
Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը փետրվարի 1-ին կազմակերպել էր հերթական այցելությունը մարզային դպրոցներ, այս անգամ՝ Արմավիրի մարզի Ամբերդ եւ Մուսալեռ եւ Արարատի մարզի Արգավանդ գյուղերի հիմնական դպրոցներ։ ՀԱԱՀ պատվիրակության կազմում էին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Ամալյա Գալստյանը: Համալսարանի աշխատակիցները գոհ էին [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին՝ պրակտիկ կիսամյակը 04/2023թ.-ից Գերմանիայում անցկացնելու համար կազմակերպվում են գերմաներենի ինտենսիվ դասընթացներ՝ սկսած 0 մակարդակից: Նախապատրաստական դասընթացին կարող են մասնակցել ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների ավարտական եւ նախավարտական կուրսերի ուսանողները, շրջանավարտները: Դասընթացների մեկնարկը՝ 2022 թվականի մարտի 1-ից: Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, Ագրարային մենեջմենթ [...] Read More
Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր նախագահ Գեղամ Գեւորգյանը: Խորհրդի 20 անդամից նիստին ներկա էին 19-ը, ներառյալ երկուսն՝ առցանց: Օրակարգում ՀԱԱՀ 2021 թ. գործունեության, բյուջեի եւ դրա փոփոխությունների, 2021 թ. ֆինանսատնտեսական գործունեության կատարողականի եւ 2022 թ. բյուջեի նախահաշվի, կրթական, գիտաթեմատիկ նախագծերի, դրանց իրականացման եւ խոշոր գիտական ծրագրերում մասնակցության, համալսարանի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2022-2023 ուստարվա առկա ուսուցման համակարգի ընդունելությանն ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն առարկաներից։ Դասընթացներն անցկացվելու են սույն թվականի փետրվարի 15-ից մինչեւ հունիսի 1-ը, Ագրարային համալսարանում՝ բարձրակարգ մասնագետների ուժերով: Դասընթացներն անցկացվելու են նաեւ առցանց եղանակով, այնպես որ կարող մասնակցել դիմորդներ ոչ միայն Երեւանից, այլ նաեւ բոլոր մարզերից: Հարցերի [...] Read More
Erasmus+ ՀԳ2 «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում» GeoTAK ծրագրի շրջանակում մեկնարկել է GeoTAK նախնական առցանց քառօրյա դասընթացը, որի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ։ Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական հասկացությունների մասին ներկայացվում են այն բազային գիտելիքները, որոնք անհրաժեշտ է իմանալ, քանզի դրանք արդիական են գիտության բոլոր ոլորտների համար: Մասնակցում էր [...] Read More
ՀԱԱՀ-ի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի 11-12-րդ դասարանների աշակերտները հանդես են եկել հերթական գեղեցիկ նախաձեռնությամբ, որ դարձյալ առնչվում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժընթաց անցնող զինվորներին: Համալսարանի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության լաբորատորիայում սովորեցին շոկոլադ պատրաստել՝ հատուկ Զինվորի տան հերոս տղաներին նվիրելու համար: Այս գործում նրանց պատրաստակամորեն օգնեց դասընթացավար Գայանե Ապերյանը, որը բարձր է գնահատում վարժարանի սաների [...] Read More
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տեղեկացնում է«Invest Your Talent in Italy» ծրագրի շրջանակում բակալավրիատի կրթությամբ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու եզակի հնարավորության մասին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում։ Ծրագիրը 3-4 տարվա բակալավրիատի կրթությամբ ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ և [...] Read More
Ռեկտորատի վերջին նիստում, Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Մերի Գրիգորյանը խնդիր ներկայացրեց: Տեղում դասավանդողները աշխատում են ժամավճարի սկզբունքով, որի պատճառով էլ ոմանք «անսիրտ-անհոգի» համատեղողներ են: «Եթե կարողանայինք գոնե մի մասին հաստիքով հրամանագրել…»,- ասում է տիկին Գրիգորյանը: Ռեկտոր Ուռուտյանը բարձրացված հարցին համակարգված եւ ստույգ լուծում տվեց: Առաջիկայում շահագործման կհանձնվի մեր համալսարանի հյուսիսային տարածաշրջանի նոր, հարմարավետ, ժամանակակից [...] Read More
Այսօր, հունվարի 31-ին՝ վերահանձնումների վերջին օրը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ տեղի ունեցավ ռեկտորատի նիստ. բնականաբար, առաջին հարցով ամփոփվեցին հենց քննաշրջանի արդյունքները: Բոլոր ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի, քոլեջի տնօրենները հանգամանորեն ներկայացրին պատկերը: Ագրարայինը հաստատութենական հավատարմագրումից հետո մուտք է գործել առավել պատասխանատու՝ մասնագիտական ծրագրերի հավատարմագրման փուլ: Սա նշանակում է, որ բոլորս միասնաբար անելիքներ ունենք լավագույն արդյունքի հասնելու համար: [...] Read More



