Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ կազմակերպում են սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի մարտի [...] Read More
Այս տարի ևս Ռադբաուդի համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց, որին կարող են մասնակցել անգլերենին գերազանց տիրապետող ՀԱԱՀ դասախոսները, հետազոտողները, ասպիրանտները, հայցորդները (14 մասնակից)։ Անգլերենի իմացության մակարդակը շատ կարևոր է, քանի որ մասնակցիները վերապատրաստման ընթացքում հնարավոր է ստանան տարատեսակ առաջադրանքներ և հանձնարարականներ։ Ծրագրի մասնակցության համար կտրամադրվի կրթաթոշակ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն [...] Read More
ՀԱԱՀ-ի հարգելի ուսանողներ։ «Համայնքների հարակայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն (ISSD) կազմակերպում է շրջակա միջավայրի պաշտպանության, շրջանաձեւ տնտեսության կարեւորության, էկոլոգիական ոտնահետքի, ինչպես նաեւ կոմպոստացման թեմաներով ընդհանուր բնապահպանական դասընթաց։ Այն հնարավորություն կտա ծանոթանալու բնապահպանական ընթացիկ խնդիրներին եւ դրանց լուծման որոշ ուղիներին։ Դուք նաեւ կկարողանաք թեմաների վերաբերյալ գաղափարներ ու կարծիքներ փոխանակել: Դասընթացը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժ․ 13:00-ին։ [...] Read More
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը փետրվարի 19-ին Սիներջի բիզնես կենտրոնում կայացած՝ Կանաչ ագրոտեխնոլոգիական ինկուբատոր/դեմո օրվա շրջանակում անցկացված ստարտափ թիմերի մրցույթի ժյուրիի կազմում էին: Չորս ամիս տեւած ինկուբացիոն փուլից հետո եզրափակիչ էին դուրս եկել 8 թիմեր: Կազմակերպիչն ու համակարգողը ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորն է եւ դրա անխոնջ համադրող Հովհաննես Երիցյանը: Մրցույթն իրականացվում [...] Read More
Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վրոցլավի բնապահպանության եւ կենսագիտության համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (1 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ բոլոր աշխատակիցները, ովքեր դասավանդում են մասնագիտական կամ նախամասնագիտական առարկաներ։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ [...] Read More
Այսօր հավաստագրեր ստացան Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում մեկամսյա հերթական՝ 3-րդ դասընթացի մասնակիցները: Խմբում ընդգրկված տարբեր տարիքի եւ զբաղմունքի տեր վերապատրաստվողների թվում էին նաեւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողներ: Մասնակիցներից յուրաքանչյուրն ունի իր հստակ նպատակը՝ որտեղ եւ ինչպես է օգտագործելու ձեռք բերած նորագույն գիտելիքներն ու հմտությունները: Ավելին, նրանք արդեն օգտագործում են դրանք՝ աշխատանքում, սեփական բիզնեսում եւ/կամ [...] Read More
Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի ավագ դպրոցի 11-12-րդ դասարանների աշակերտներից շատերն արդեն կողմնորոշվել են ապագա մասնագիտության հարցում: Սակայն, ինչպես խոստովանեցին ամբերդցի պատանիներն ու աղջիկները փետրվարի 17-ին Ագրարային համալսարան այցելության ժամանակ, նրանք չէին պատկերացնում, որ «աʹյս համալսարանն ունի այսպիսիʹ հնարավորություններ»: Շրջայցը հետաքրքիր էր ոչ միայն աշակերտների, այլեւ նրանց հետ համալսարան եկած դպրոցի փոխտնօրեն Վ. Խաչատրյանի եւ մանկավարժ [...] Read More
Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Տերամոյի համալսարանում 2 շաբաթով դասավանդելու (2 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժական բժշկագիտության եւ ագրոնոմիական ֆակուլտետներում եւ դասավանդում են մասնագիտական կամ նախամասնագիտական առարկաներ։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված [...] Read More
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող& Էդգար Գագիկի Մարգարյան Ծնվել է՝ 2000 թվականի նոյեմբերի 25-ին [email protected] Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող Կրթություն և վերապատրաստում 2018 թվականին ավարտել է Ա. Մարգարյանի անվան N29 ավագ դպրոցը։ 2018 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ 2019 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո շարունակում է ուսումը ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների [...] Read More
Այսօր՝ փետրվարի 17-ին, կայացավ Գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Օրակարգի հիմնական հարցերից առաջինը վերաբերում էր ՀԱԱՀ շրջանավարտների զբաղվածության վերլուծությանն ու խնդիրներին, իսկ զեկուցողը Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանն էր: Իրականացվել են երկու տեսակի հարցումներ եւ վերլուծություն՝ շրջանավարտների բավարարվածությունը եւ բուն զբաղվածության պատկերը պարզելու նպատակներով: Ըստ հարցման արդյունքների, աշխատում է [...] Read More



