Նորություններ

soil lab anau

Հողի, ջրի, բույսի լաբորատոր հետազոտություններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած օրգանական գյուղատնտեսության գիտաուսումնական լաբորատորիայում առևտրային հիմունքներով կատարվում է Հողի փորձաքննություն (բույսերին մատչելի սննդատարրեր՝ N P2O5, K2O, միկրոտարրեր, pH, ջրալույծ աղեր, CaCO3 և այլն), Բույսի փորձաքննություն (ճարպեր, սպիտակուցներ, ածխաջեր, թաղանթանյութ և այլն), Ջրի փորձաքննություն (pH, Ca, Mg, Cl, Na, CO3, HCO3 և այլն)՝ գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ տնտեսավարողների, ֆերմերային [...] Read More

Շարժունության պատմություն․ վերապատրաստում Ռումինիայում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2022 թ.-ի մայիսի 16-ից 20-ը մասնակցել եմ վերապատրաստման Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)։ Հանդիպման առաջին օրը հյուրերի  (Իսրայել, Ալգերիա, Եգիպտոս, Ուկրաինա) հետ ծանոթությունից հետո  ան. գ. թ. Միհաելա Նիկուլաեի ուղեկցությամբ ծանոթացել եմ հյուրընկալող համալսարանի ուսումնական և գիտական բազային, բուհի կրթական ռեսուրսներին և կարողություններին։ Ուշագրավն այն [...] Read More

Միջազգային աշխատանքային շաբաթ Իտալիայի Տուշայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում 2022 թ-ի մայիսի 23-27–ը Իտալիայի Տուշայի համալսարանը կազմակերպել էր միջազգային աշխատանքային շաբաթ, որին մասնակցեց նաև ՀԱԱՀ–ը։ Ագրարային համալսարանի պատվիրակությունը ներկայացնում էին ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ․ գ․ թ․ Ամալյա Գալստյանը, հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ․ գ․ թ․ Ռուզաննա Փիլոսյանը, կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կ․ գ․ դ․ Գայանե Մարմարյանը, հասարակական [...] Read More

Միջազգային աշխատանքային շաբաթ Իտալիայի Տուշայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ պատվիրակությունը մասնակցեց 2022 թ․ մայիսի 23-27–ը Իտալիայի Տուշայի համալսարանի կազմակերպած միջազգային աշխատանքային շաբաթին։ Պատվիրակությունը ներկայացնում էին ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ․գ․թ․ Ամալյա Գալստյանը, հայոց եւ օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ․գ․թ․ Ռուզաննա Փիլոսյանը, կենսաբանության եւ կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կ․գ․դ․ Գայանե Մարմարյանը, հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ․գ․թ․ Արուսյակ Ղարիբյանը, բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների [...] Read More

Տասնամյակներ ձգվող համագործակցության նոր, կարեւոր դրվագ

Ռուսաստանի՝ Տիմիրյազեւի անվան պետական ագրարային համալսարանն ու մեր բուհը դարից քիչ պակաս համագործակցության ավանդույթներ ունեն, որոնք էլ ավելի ընդգրկուն ու համապարփակ են դառնում: Շուրջ մեկ տարի առաջ էր, որ երկու բուհը ստորագրեցին հուշագիր եւ այդ հիմքի վրա մեկնարկեց կրթական նոր նախագիծ՝ «Գինու մարկետինգի կազմակերպում»: Դասընթացի մասին մեր ընթերցողներին պատմելու հնարավորություն արդեն ունեցել ենք: Այսօր՝ հունիսի [...] Read More

ԱՈՒԿ-ի եւ գինու ակադեմիայի հերթական շրջանավարտները  

Հունիսի 3-ին տեղի ունեցավ Ագրոբիզնեսի մագիստորսական ծրագրի եւ Ի Վի Էն գինու ակադեմիայի ավարտական համատեղ արարողությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի, Տեխասի А&M համալսարանի պրոֆեսոր Ջոն Նիքըլսի, ռեկտոր Վարդան Ուռուտյանի մասնակցությամբ։ Ջերմորեն ողջունելով շրջանավարտներին, տիկին Ուայթը եւ դոկտ․ Նիքըլսը ըստ արժանվույն գնահատեցին ԱՈՒԿ-ում եւ Ի Վի Էն-ում նրանց ստացած բարձրակարգ [...] Read More

Արդյունավետ գործուղում Իսպանիա՝ հետագա համագործակցության հաստատակամությամբ

2022 թ. մայիսի 23-27-ը Ագրարայինի աշխատակիցներ՝ ԱԷԿ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սերգեյ Մելոյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի փոխդեկան, գ.գ.թ., դոցենտ Սասուն Մամաջանյանը, Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արթուր Ալթունյանը, Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նաիրա Ավետյանը, Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նանե Խուդավերդյանը Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային [...] Read More

Գերմանացի փորձագետը հանդիպեց անասնաբույժների հետ

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանի նախաձեռնությամբ եւ ուղեկցությամբ, մայիսի 31-ին տեղի ունեցավ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դասախոսների եւ տարբեր կուրսերի ուսանողների հանդիպումը սննդի անվտանգության եւ անասնաբուժության գերմանացի փորձագետ Մարտին Հարտմանի հետ։ Հանդիպմանը մասնակցեց նաեւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Դոկտ․ Հարտմանը երկար տարիներ աշխատել է Գերմանիայի Սննդի անվտանգության տեսչությունում եւ ղեկավարել Գերմանիայի [...] Read More
Vardan Urutyan

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը վարժարանի շրջանավարտներին

Այսօր ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի յոթ 12-րդ դասարանցիների համար հնչեց վերջին զանգը։ Այս կարեւոր իրադարձության կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ վարժարանի շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին եւ ծնողներին։ Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ոտք եք դնում հասուն կյանք՝ հրաժեշտ տալով դպրոցական առօրյային, պատանեկությանն ու անհոգությանը։ Ես ուզում եմ, որ ձեր կյանքի հաջորդ փուլերում միշտ հիշեք հարազատ կրթօջախը, սիրելի [...] Read More

Միջազգային շաբաթ Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում

2022 թ․-ի մայիսի 23-27 Հունաստանի Աթենք քաղաքի Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում կազմակերպել էր միջազգային շաբաթ, որին մասնակցեց նաև ՀԱԱՀ-ը։ Վերապատրաստման առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ միջազգային կապերի և համագործակցության պրոռեկտոր Մարիանա Պսիլլան, ով հակիրճ խոսեց համալսարանի տեսլականի և առաքելության մասին։ Այնուհետև համալսարանի միջազգային կապերի և Եվրոմիության բաժնի աշխատակիցները [...] Read More