[/vc_column][/vc_row]
Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած նախկին և ներկա շրջանավարտների՝ առկա ուսուցման համակարգի (միայն Անասնաբուժություն եւ Ճշգրիտ գյուղատնտեսություն) եւ հեռակա ուսուցման համակարգի (բացառությամբ տնտեսագիտական մասնագիտությունների) 14 կրթական ծրագրերի գծով առանց քննության, դիպլոմի գնահատականների հիման վրա 1-ին [...] Read More
Մալթայի արվեստի, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջում էրազմուսյան շարժունության շրջանակում Ագրոնոմիական ֆակուլտետի փոխդեկան Սասուն Մամաջանյանի եւ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Հարությունյանի այցելությունը հագեցած էր հանդիպումներով եւ քննարկումերով ոչ միայն քոլեջի անձնակազմի, ստորաբաժանումների ղեկավարների, այլեւ դրա շրջանակներից դուրս՝ ագրարային ոլորտին առնչվող գիտահետազոտական կենտրոնների եւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Այցելության առաջին օրը Էրասմուս+ նախագծերի [...] Read More
Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի նախաձեռնությամբ մայիսի 28-ին Անասնաբուժություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն այցելեցին Լոռու մարզի Տաշիր համայնքի` իր տեսակի մեջ եզակի եւ Հայաստանում ամենամեծ «Երեմյան Ֆարմ» ընկերության խոշոր անասնապահական համալիր։ Երեմյան ֆարմի անասնապահական համալիրը ներառում է խոշոր եղջերավոր կենդանիների եւ խոզերի ֆերմաներ, կերախառնուրդի պահեստ, կերախառնուրդի պահեստ, կերային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված հողատարածք, ավտոմատ կթի գերժամանակակից սրահ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի եւ այլ ենթակառույցներ։ Ֆերման ունի 70․000 քառակուսի մետր կահավորված տարածք, 850 հեկտար մշակվող հող, 2500 գլուխ խոշոր եղջերավոր, որից 1500-ը կթու կով, 25 միավոր գյուղտեխնիկա։ Համալիրն ունի 130 [...] Read More
2025 թվականի մայիսի 28-29-ը Դուբրովնիկի համալսարանում կայացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող AFISHE միջազգային նախագծի հինգերորդ հանդիպումը, որն ընդգրկեց ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ աշխատանքային քննարկումներ՝ ուղղված ծրագրի կայուն իրականացմանը եւ արդյունավետ համագործակցությանը։ Հանդիպմանը նախորդող օրերին՝ մայիսի 26-ին եւ 27-ին, տեղի ունեցան երկկողմ աշխատանքային հանդիպումներ միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Դուբրովնիկի համալսարանի ներկայացուցիչների միջեւ։ Այս նախապատրաստական [...] Read More
Ավարտվել է 2025 թ. փետրվարի 17-ին մեկնարկած «Անասնաբուժական կիրառական համաճարակաբանության վերապատրաստում-Առաջնագիծ» (ԱԿՀՎ) պիլոտային դասընթացը, որն իրականացնում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի (ԿՎՆԾ) տեխնիկական եւ ֆինանսական աջակցությամբ: ԱԿՀՎ պիլոտային դասընթացի իրականացման գործում ԿՎՆԾ-ի աջակցությունը ներառել է ԱԿՀՎ-Առաջնագիծ ուսումնական ծրագրի եւ ձեռնարկների թարգմանությունը հայերեն, ինչպես նաեւ ԱԿՀՎ ծրագրի [...] Read More
Օրգանական տնտեսություններ եզրափակիչ գործնական այցելություններով ավարտվեց «Օրգանական գյուղատնտեսություն. ներածությունից գործնական կիրառում» կարճաժամկետ դասընթացը։ Այն կայացավ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում (SOAA) նախագծի շրջանակում` ՀԱԱՀ-ի հետ գործակցությամբ․ վերապատրաստման ծրագրի իրականացման գործընկերներից մեկն էլ «Օրգանական եւ վերականգնվող գյուղատնտեսության կրթության զարգացում Հայաստանում» նախագիծն էր, որն իրականացնում են էստոնական Peipsi Koostöö Keskus / Peipsi Center for Transboundary Cooperation-ը եւ «Օրգանական [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրի շրջանակում 2025 թ. մայիսի 19-ից 23-ը վերապատրաստման նպատակով այցելեցի տնտեսագիտության, բիզնեսի կառավարման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագետներ պատրաստող Պիրեուսի համալսարան (Հունաստան)։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթական ծրագրերին, մասնավորապես՝ ուսումնասիրել «Ֆինանսական մենեջմենթ» դասընթացի մոդուլը, գործնական պարապմունքների անցկացման ձեւաչափն ու օգտագործվող գրականությունը։ Բուհի 9 ֆակուլտետներից կայուն զարգացմամբ առանձնանում է Ֆինանսական մենեջմենթի եւ [...] Read More
Մայիսի 25-ից 30-ը ՀԱԱՀ պատվիրակությունը ռեկտոր Հրաչյա Զաքոյանի գլխավորությամբ գործուղվել էր Չեխիայի Պլզեն եւ Պրահա քաղաքներ՝ Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի «Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում» (VETFarm) նախագծի շրջանակում մոդուլային վերապատրաստում անցնելու եւ նախագծի կառավարման ժողովին մասնակցելու նպատակով։ Պատվիրակության կազմում էին Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ, նախագծի [...] Read More
Օրերս ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ընդունել էր «Այբ» դպրոցի մի խումբ տասներորդցիների՝ մանկավարժների գլխավորությամբ։ Այցի նպատակը Ագրարային համալսարանի նորարարական ենթակառույցներից եւ իրականացվող գիտական ու հետազոտական ծրագրերից մի քանիսին ծաոթանալն էր։ Տիկին Մնացականյան ուղեկցությամբ աշակերտները եղան Գարեջրագործության, Հացի եւ հրուշակեղենի, ագրոդրոնների եւ կենսատեխնոլոգիաների Բի-օն լաբորատորիաներում, ջերմատանը։ Տպավորություն էր, որ պատանիներին հետաքրքրում է ամեն ինչ՝ անկախ [...] Read More



