Նորություններ

Հաշվապահական և հարկային հաշվառման դասընթացներ ՀԱԱՀ ուսանողների համար

Սթեփ Քընսալթինգ ընկերությունը  մեկնարկում է հաշվապահական և հարկային հաշվառման թեմայով վերապարաստման դասընթացներ։ Ծրագիրն իրականացվում է IATC հիմնադրամի հետ համագործակցությամբ և նպատակ ունի աջակցել Արցախի և հեռավոր մարզերի մեր հայրենակիցներին: Այս նախաձեռնությունը արժեքավոր հնարավորություն է ՀԱԱՀ-ում սովորող  արցախցի և մարզաբնակ ուսանողների համար՝ հաղորդակից դառնալու  հաշվապահական և հարկային հաշվառման ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետների գիտելիքներին ու փորձին։ Ծրագրի նպատակն [...] Read More

Շահագործման է հանձնվել Ագրարային համալսարանի 100 կվ հզորությամբ արեւային համակարգը

Գործարկվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքի տանիքում տեղադրված ընդհանուր 100 կվ  դրվածքային հզորությամբ արեւային համակարգը։ Այն հնարավորություն կտա էապես նվազեցնել ՀԱԱՀ-ում ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց կատարվող վճարումները։Համակարգը Ագրարային համալսարանի գործընկեր՝ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի հերթական առատաձեռն նվիրատվությունն է եւ հերթական առհավատչյան այն իրողության, որ ՀԱԱՀ-ի բազմաթիվ կարեւոր քայլեր ու նախաձեռնություններ արժանանում [...] Read More

Կրթության եւ գիտության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդում եւ AFISHE նախագծի կայունության ապահովում

ՀԱԱՀ-ի եւ, հատկապես, AFISHE Էրազմուս+ նախագծի թիմի համար պատիվ էր հյուրընկալել Խորվաթիայի Դուբրովնիկի համալսարանի պատվիրակությանը՝ ջրային եւ ձկնային տնտեսությունների ոլորտում առկա համագործակցության խորացման եւ միջազգային համագործակցության կայունության ամրապնդման համատեքստում։ UNIDU-ի պատվիրակության կազմում էին գիտության եւ կայունության գծով պրոռեկտոր, դոցենտ Մարիանա Պեչարեւիչը, Կիրառական էկոլոգիայի ամբիոնի պրոֆեսորներ Տատյանա Դոբրոսլավիչը եւ Վլաստա Բարուլովիչը, Ծրագրերի եւ տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի [...] Read More

Մեկնարկել է ՄՄՈՒՀ-ներից բարձր առաջադիմությամբ շրջանավարտների դիմումների ընդունումը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բարձր առաջադիմությամբ շրջանավարտների հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրսում ուսումը շարունակելու դիմում-հայտերի ընդունումը: Վերոնշյալ կրթական ծրագրերով դիմումներն ընդունվում են մինչեւ սույն թվականի օգոստոսի 29-ը ներառյալ: իմելու համար հարկավոր է ստորեւ նշված փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 1-ին մասնաշենքի 220ա սենյակ (հասցե՝ ք․ Երեւան, Տերյան փող․ [...] Read More

Իմ այցը Վալյադոլիդի համալսարան՝ փորձի փոխանակման եւ գիտական համագործակցության շրջանակում

2025 թվականի մայիսի 12-16-ը, Էրազմուս+ ծրագրի շրջանակում այցելեցի Իսպանիայի Վալյադոլիդի համալսարան։ Այցի նպատակն էր խորացնել մասնագիտական գիտելիքներս, ծանոթանալ ժամանակակից ուսումնական մեթոդներին ու տեխնոլոգիաների կիրառման փորձին, ինչպես նաեւ ձեւավորել նոր գործակցային կապեր։ Վալյադոլիդի համալսարանը՝ հիմնադրված 1212 թ․, Իսպանիայի ամենահին ու ամենահեղինակավոր բուհերից մեկը։ Ներկայումս այն ներառում է 4 ուսումնական կենտրոն, 24 ֆակուլտետ եւ տեխնիկական դպրոց եւ [...] Read More

Սկյուռիկ Բենո եւ անանուն մկնիկ, կաթնաշոռային պանրի նոր բաղադրատոմս… ՈՒԳԸ աշխատաժողովը փայլուն ընթացավ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, անցնող շաբաթվա ընթացքում կայացան ՈՒԳԸ ֆակուլտետային նիստերն ու յուրաքանչյուրից ընտրված երեքական լավագույններն այսօր՝ հունիս 13-ին, լիագումար նիստում ներկայացրին իրենց աշխատանքների ամփոփումները: Մեկնարկին գիտաժողովին բեղուն աշխատանք մաղթեց ռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Նա ասաց, որ ՈՒԳԸ աշխատանքները հնարավորություն են տալիս սովորական սովորողից միտք արտադրող անհատ դառնալ: Իսկ միտքը մարդկությանն առաջ մղող հզոր գործոն [...] Read More

LISS24 նախագծի հերթական համդիպումը կայացավ Ագրարայինում, հերթական մրցույթը՝ Պոլիտեխնիկում

Էրազմուս+ ՀԳ2-ի շրջանակում «Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր» (LISS24) նախագծի մասնակից եվրոպական եւ կովկասյան համալսարանների ներկայացուցիչների հերթական հանդիպումը կայացավ երեկ՝ հունիսի 11-ին, Ագրարային համալսարանում։ «Երկար» օրը մասնակիցները սկսեցին ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ հանդիպմամբ, որի ժամանակ քննարկվեցին նախագծի աշխատանքային 3-րդ փաթեթով նախատեսված աշխատանքների ընթացքը։ Ֆինլանդիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ավստրիայից մեկական եւ վրաստանյան երեք համալսարանների, ՀԱԱՀ-ի, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի եւ [...] Read More

Ի գիտություն հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններին եւ գիտական ղեկավարներին

Մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի առկա եւ հեռակա ընդունելության տեղերի ձեւավորման գործընթացը: Տեղերի ձեւավորման համար հայտերը ներկայացվում են Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով՝ մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 20-ը՝ ժամը 18։00-ն։ Հայտերի ներկայացման ընթացակարգը. Գիտական թեմա ղեկավարող անձը. ասպիրանտուրայի հետազոտության ընդհանուր թեման ներկայացնում է հետբուհական կրթական [...] Read More

Կրկնակի հոբելյան. Ֆակուլտետներում ընթանում են երիտասարդների գիտաժողովները

Այս տարի գիտաժողովը կրկնակի հոբելյանական է եւ նվիրված է Ագրարայինի 95-ամյակին եւ քառորդ դար է, ինչ ուսանողները գիտահետազոտական ասպարեզում իրենց առաջին քայլերն անում են ՈՒԳԸ կամարների ներքո եւ ավանդաբար արդյունքներն ափոփում են գիտաժողովում: Երեկ՝ հունիսի 10-ին, մեկնարկեց այդ շատ կարեւոր աշխատանքը: Ֆակուլտետային փուլից հետո լավագույնները հանդես կգան լիագումար նիստում: Այստեղից արդեն ընտրված աշխատանքները կտպագրվեն: Ընդ [...] Read More

ՀԱԱՀ-ը վարժարանը հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սույն թվականի հունիսի  10-ին մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի հետեւյալ հոսքերում. Տնտեսագիտական (մաթեմատիկայի եւ անգլերենի խորացված ուսուցում), Ագրոկենսաբանական (քիմիայի եւ կենսաբանության խորացված ուսուցում), Տեխնոլոգիական (մաթեմատիկայի եւ քիմիայի խորացված ուսուցում), Ճարտարագիտական (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցում)։ Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ ս․ թ․ օգոստոսի 31-ը ներառյալ։ [...] Read More