Նորություններ

Արցախից տեղահանվածները գիտելիքներ ձեռք բերեցին նաեւ չրագործությունից

Սիսիանի մասնաճյուղում  շարունակվում են  Արցախից տեղահանվածների համար անցկացվող գործնական դասընթացները գյուղատնտեսական արտադրության եւ վերամշակման թեմաներով: Մասնաճյուղի բնագիտական առարկաների բաժնի վարիչ Արմինե Շողունցի փոխանցմամբ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում սեպտեմբերի 10-ին Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների եւ մոնիթորինգի վարչության Սյունիքի բաժնի ավագ խորհրդատու Լեւոն Մկրտչյանի ուցեկցությամբ ծրագրի շահառուներն այցելել են Մեղրի քաղաքում [...] Read More

Հավաստագրողները եւ փորձորոշողները Կարբիում էին

Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցների հերթական գործնական պարապմունքը Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող  Իշխան Եսայանի տնկարանում էր։ Այն նվիրված էր պատվաստակալների որակական գնահատման հարցերին։ Տնկարանը զբաղվում է ծիրանենու, սալորենու, դեղձենու, նշենու, կեռասենու, սերկեւիլենու, խնձորենու, տանձենու եւ այլ պտղատեսակների տնկանյութի արտադրությամբ։ Տնկարանում առկա է ինչպես ցանքի դաշտ, այնպես էլ ձեւավորման բաժնի [...] Read More

ՈՒրախ-թախծոտ-անմոռանալի մի օր

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱգրիԹեք սրահում հանդիսավորությամբ դիպլոմներ հանձնեցին ագրոնոմիական մասնագիտությունների մագիստրանտներին: Արարողությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ… Որքան էլ պահը դժվարին լինի մեր երկրի ու ժողովրդի համար, այնուամենայնիվ, այս երիտասարդներն իրենց տարիների աշխատանքի ամփոփման մի կարեւոր հանգրվանում են եւ ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը ջանացել էր, որ ամեն ինչ արվի ըստ պատշաճի: -Այս հրաշք, լուսավոր [...] Read More

Դասավանդման հնարավորություն Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ  Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր աշխատում են անասնաբուժության և անտառագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար [...] Read More

2022 թ․-ի հոկտեմբերի 6-8-ը ՀՀ ԳԱԱ ռուսաստանյան առաջատար ուսումնական հաստատությունների մասնակցությամբ անցկացվելիք երկօրյա կրթական ցուցահանդես

Սույն թվականի հոկտեմբերի 6-8-ը Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցիչը ՀՀ-ում (Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Երևանում Ռուսկի Դոմ-ը) ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նախատեսում են անցկացնել երկօրյա մաշտաբային կրթական ցուցահանդես ռուսաստանյան առաջատար ուսումնական հաստատությունների մասնակցությամբ (Օ.Ե Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա, Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ, Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարան)։ Ցուցահանդեսին հրավիրվում են մասնակցելու ՀՀ բուհերի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը։ Ցուցահանդեսի մասին մանրամասները կներկայացվեն նախարարությանը [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցում է բուհերի ռեկտորների միջազգային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկով ռեկտոր Վարդան Ուռուտյանը կներկայացնի Հայաստանի բուհական համակարգը այսօր՝ սեպտեմբերի 14-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած Բուհերի ռեկտորների միջազգային համաժողովին` «Համալսարանների դերը ազգային նորարարական էկոհամակարգի ստեղծման գործում» թեմայով։ Համաժողովի գլխավոր նպատակն է ընդլայնել համալսարանների հետազոտական եւ նորարարական գործունեությունը՝ միջազգային լավագույն գործելակերպերի միջոցով։ Կքննարկվեն բուհերի գիտական ու տեխնիկական կարողականության ուժեղացմանը, [...] Read More

Ապագա ագրոնոմներն ու բույսերի պաշտպանները Ոսկեհատի «արգենտինական» ցանքերում են

Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանի գլխավորությամբ Ագրոնոմիայի ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների մի շարք ուսանողներ նախորդ շաբաթվա վերջում եղան Ոսկահատի ուսումնափորձարարական տնտեսությունում։ Այցը համընկավ համալսարանի գործընկեր Երեմյան փրոջեքթսի հետ համատեղ եգիպտացորենի բերքահավաքի հետ, որի ժամանակ օգտագործվեց հոլանդական բարձրակարգ տեխնիկա, այդ թվում մամլիչ-բարդոցիչը։ Բերքահավաքի գործընթացին հետեւելուց եւ դասախոսներից համապատասխան բացատրություններ ստանալուց [...] Read More

Դասավանդման և/կամ վերապատրաստման հնարավորություն Գայզենհայմի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) մեկ շաբաթով վերապատրաստվելու և/կամ դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ գերմաներենի իմացությամբ այն դասախոսները, որոնք աշխատում են գինեգործության, խաղողագործության կամ գինու բիզնեսի ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի [...] Read More

Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության դասընթաց

Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության դասընթաց Դասընթացի շնորհիվ կսովորես՝ պատրաստել ճիշտ տեխնոլոգիական պարամետրերով խմոր և ստանալ արտադրանք, ձևավորել մտքեր նորարարական արտադրատեսակների մշակման ուղղությամբ, պատրաստել տարբեր նորարարական հացատեսակներ, հաշվարկել բաղադրագրեր, պատրաստել տարբեր շոկոլադային զանգվածներ, տարբերել մթերքի սննդային, կենսաբանական և էներգետիկ արժեքները, ինչպես նաև հաշվել շոկոլադի և շոկոլադային արտադրատեսակների էներգետիկ արժեքները, գործնականում կատարել ստացված արտադրանքի որակի ստուգում լաբորատոր [...] Read More

Հասմիկ Ադամյանը պարգեւատրվել է ՀԱԱՀ Ոսկե մեդալով

Իր երկարամյա եւ բեղուն աշխատանքային գործունեությունն ավարտեց Գիտական գրադարանի վարիչ տիկին Հասմիկ Ադամյանը: Նրան հաջողություն մաղթելու եւ իրենց սրտի խոսքն ասելու համար 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում էին հավաքվել գործընկերներն ու հարազատները։ Համալսարանի գիտխորհրդի որոշմամբ տիկին Ադամյանը երկարամյա բերեխիղճ աշխատանքի, գրադարանային գործի արդյունավետ կազմակերպման համար պարգեւատրվել է շնորհակալագրով եւ ՀԱԱՀ ոսկե մեդալով: Ռեկտոր Ուռուտյանի անունից պարգեւները հանդիսավոր [...] Read More