Նախապատրաստական դասընթաց ՀԱԱՀ-ում «Մաթեմատիկա» առարկայից 2022-2023 ուստարվա ընդունելության համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իրականացնում է նախապատրաստական դասընթաց «Մաթեմատիկա» առարկայից 2022-2023 ուստարվա առկա և հեռակա կրթական համակարգեր դիմողների համար:

Նախապատրաստական դասընթացի նպատակը հանրակրթական հաստատությունների աշակերտների և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ուսանողների նախապատրաստումն է Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելուն ։

Նախապատրաստական դասընթացը մեկնարկելու է հոկտեմբերի 1-ից՝ 8 ամիս ժամկետով։ Շրջանների դիմորդների համար պարապմունքները կարող են կազմակերպվել նաև հեռավար տարբերակով։

Նախապատրաստական դասընթացը կվարեն համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները ընդունելության քննությունների պահանջներին համապատասխան ձևաչափով։ Ուսումնական տարվա ընթացքում դիմորդները պարբերաբար կմասնակցեն ընթացիկ ստուգումների՝ պատրաստվածության աստիճանին հետևելու նպատակով։

Դասընթացի առկա մասնակցության վճարը 140 000 դրամ է, հեռավար մասնակցության վճարը 120 000 դրամ։

Նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար դիմել՝ Տերյան 74, 1-ին մասնաշենք, 321 սենյակ:

Հարցերի դեպքում զանգահարել 012 585 828, 012  333 434 հեռախոսահամարներով, լրացուցիչ տեղեկությունների համար օգտվել www.anau.am կայքից։