Կենսաբազմազանության տվյալների թվայնացման ինտենսիվ դասընթաց ԲիոԴատա նախագծի շրջանակում

ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժնի կողմից իրականացվող եւ Նորվեգիայի Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալությունից (DIKU) ֆինանսավորվող ԲիոԴատա նախագծի շրջանակում 2022 թ. մայիսի 1-ից 5-ը տեղի կունենա կենսաբազմազանության տվյալների թվայնացման ինտենսիվ դասընթաց:

Դասընթացի նպատակն է բարձրագույն կրթության ագրարային, բնապահպանական եւ կենսաբանական ոլորտների շահագրգռված ուսանողներին եւ մասնագետներին ուսուցանել կենսաբազմազանության տվյալների կառավարման եւ հրապարակման կենսա-թվայնացման ժամանակակից մեթոդներն ու հմտությունները։

Դասընթացի նվազագույն պահանջներն են՝ տվյալների կառավարման հիմնական գիտելիքներ, մեծ հետաքրքրություն կենսաբազմազանության տվյալների կառավարման եւ հրապարակման նկատմամբ, անգլերենի բավարար իմացություն։

Դասընթացը տեղի է ունենալու «Բեսթ Վեստերն պլաս փարադայս հոթել Դիլիջան» հյուրանոցային համալիրում: Մասնակիցների տեղափոխման եւ կեցության բոլոր ծախսերը հոգում է կազմակերպող կողմը:

Մրցույթին մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 17-ը, ժամը 24։00։  Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը հետեւյալ հղմամբ:

Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ 1-ին փուլով առցանց մասնակցության հայտը լրացնելուց հետո ԲիոԴԱՏԱ նախագծի միջազգային դասընթացավարներից կազմված հանձնաժողովը կուսումնասիրի ստացված հայտերը՝ նախապատվությունը տալով այն ուսանողներին, որոնք բավարարում են ծրագրի մասնակցության պահանջները։ Երկրորդ փուլով, ՀԱԱՀ ԲիոԴատա նախագծի համակարգող Արմինե Աբրահամյանի եւ ԲիոԴատա մենթորներից կազմված հանձնաժողովը կիրականացնի հարցազրույցի փուլը։ 

Նախագծի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք իմանալ՝ անցնելով հետեւյալ հղմամբ:

Նախագծի թիրախային խմբերն են՝

I-ուսանողներ

II- հետազոտողներ 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել նախագծի ՀԱԱՀ-ի համակարգող Արմինե Աբրահամյանին (1-ին մասնաշենք, 252 սենյակ, հեռախոս՝ 012 880 881)։