Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

Ագրարային համալսարանը հայտարարում է

2021 թվականի մարտի 25-26-ը Տաշքենդի պետական ագրարային համալսարանի կողմից կազմակերպվում է «Գյուղատնտեսական գիտություններ․ Հիմնախնդիրներ և լուծումներ» (ICAS-PS 2021) թեմայով միջազգային գիտաժողով։

ICAS-PS-ը ներկայացնելու է նոր և հիմնարար մոտեումներ գյուղատնտեսության բնագավառում։ Հրավիրում ենք մասնակցելու այս գիտաժողովին, որը կնպաստի հաղորդակցության խթանմանը հետազոտողների, ուսանողների և պրակտիկ մասնագետների շրջանում, որոնք աշխատում են գիտական ​​բազմազան ոլորտներում, և ունեն ընդհանուր հետաքրքրություն գյուղատնտեսության հետ կապված տեխնոլոգիաների և մեխանիզմների կատարելագործման հարցի վերաբերյալ:

Մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկայացնել շնորհանդեսներ, տարածել տեղեկատվություն, հանդիպել ներկա և պոտենցիալ գիտնականների հետ, կիսվել նոր ձեռքբերումներով ու զարգացումներով, ինչպես նաև ձեռք բերել ճանաչում այս երկօրյա գիտական ​​միջոցառման ժամանակ:

ICAS-PS 2021 գրանցման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և նախնական օրակարգը հասանելի են համաժողովի կայքում http://icas-ps.tdau.uz/։