ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում ընդունելությունը սկսված է

Ագրարային համալսարանը հայտարարում է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սկսում է 2021-2022 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի հետևյալ հոսքերում.
Տնտեսագիտական (մաթեմատիկայի և անգլերենի խորացված ուսուցում)
Ագրոնոմիական (քիմիայի և կենսաբանության խորացված ուսուցում)
Տեխնոլոգիական (մաթեմատիկայի և քիմիայի խորացված ուսուցում)
Ճարտարագիտական (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցում)
Վարժարանի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը`
դիմում (լրացվում է վարժարանում ծնողի կամ ծնողին փոխարինող անձի կողմից),
դիմորդի սոցիալական քարտի պատճեն,
9-ամյա կրթության վկայականի բնօրինակը (մինչև վկայականը ստանալը տեղեկանք դպրոցից),
2 լուսանկար (3×4 չափի),
ծննդյան վկայականի պատճեն,
ծնողի (ծնողին փոխարինող անձի) անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
տեղեկանք դիմորդի առողջության մասին սպասարկող բուժ. հիմնարկից:
Վարժարան ընդունվելու համար կարող եք դիմել ընդունող հանձնաժողով կամ  առցանց։ Առցանց հայտագրման համար խնդրում ենք լրացնել ներկայացված հայտը:

Մեր հասցեն
ՀՀ, Երևան, 0009, Կորյունի 19 (ՀԱԱՀ 5-րդ մասնաշենք, 1-ին հարկ, 109 սենյակ):
Հեռ.`+374 12 52 43 59,  +374 12 52 80 36,   +37495 52 80 36,     +37491 95 77 07