Էրազմուսյան օրեր ՀԱԱՀ-ում

«Էրասմուսյան օրեր» #ErasmusDays միջոցառման շրջանակում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը կազմակերպում է Էրազմուս+-ի տեղեկատվական հանդիպումներ։ Հանդիպումների ժամանակ կներկայացվեն ՀԱԱՀ-ում գործող էրազմուսյան հնարավորությունները, դիմելու պայմանները եւ, վերջապես, թե ինչպես է էրազմուսյան այցը փոխում մարդու կյանքը․․․

Առավել խրախուսվում է ՀԱԱՀ առաջին կուրսեցիների մասնակցությունը միջոցառմանը։

Հանդիպումները կկայանան Ագրիթեք լսարանում (1-ին մասնաշենք, 4-րդ հարկ)։

Եվ այսպես՝

  • 13․10․2022, ժ․ 12։30 – Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետներ
  • 14․10․2021, ժ․ 12։30 – Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետ
  • 15․10․2021 – ՄԿԴ-ի պատրաստած «ՀԱԱՀ Էրազմուսյան լավագույն փորձը» նյութի առցանց հասանելիություն։