Category: Նորություններ

Կամավորը․ Հայ կրթական հիմնարկությունը աջակցում է բուհերի երիտասարդներին

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Դիանա Խաչատրյանը կամավորության մեծ փորձ էր կուտակել դեռեւս դպրոցական տարիքում․ հիմա ամեն ինչ ավելի համակարգված ու լուրջ է: Դիանային բնութագրող հատկանիշները հաշվի առնելով էր, որ Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) նրան աջակցեց եւ կրթաթոշակ շնորհեց, որն էապես թեթեւացրեց երկու ուսանող ունեցող ընտանիքի հոգսը: Այսօր՝ մարտի 9-ին, ուսանողների հաջողության սրահում Ագրոբիզնես [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Մարտի 8-ի գեղեցիկ, իմաստալից ու բնության զարթոնքն ազդարարող տոնը պատեհ առիթ է արժեւորելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործընկերուհիների, ուսանողուհիների եւ, ընդհանրապես, ագրոպարենային ոլորտում դերակատարում ունեցող կանանց կատարած աշխատանքը։ Միավորված ազգերի կազմակերպությունը 2026-ը հռչակել է կին ագարակատերերի տարի, իսկ Կանանց միջազգային օրվա նշանաբան է ընտրել «Իրավունք։ Արդարություն։ Գործողություն»։ Այս երկու կարեւոր իրադարձությունները վկայում են մի կողմից [...] Read More

Ուսումը կամ փորձուսումը շարունակելու, դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի ԳԳԱԲ համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2026 թ․ աշնանային կիսամյակում Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)՝ ուսանողների դեպքում՝ ուսումը կամ փորձուսումը 60 օրով շարունակելու (2 տեղ) աշխատակիցների դեպքում՝ 10 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Կարող են դիմել միայն Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության [...] Read More

Ագրարային համալսարանի հյուրերն էին «Հերացի» ավագ դպրոցի սաները

Ագրարային համալսարան էին այցելել ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 11-րդ դասարանի սաները: ՀԱԱՀ կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանն Ագրիթեք սրահում աշակերտների ուշադրությանը ներկայացեց Ագրարային համալսարանում կրթություն ստանալու առավելությունները, ծանոթացրեց հիմնովին փոփոխվող եւ գյուղատնտեսականից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձող բուհի նորարարական ենթակառույցներին, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, հեռանկարային մասնագիտություններին: Այնուհետեւ աշակերտները  շրջայց կատարեցին [...] Read More

Փիլոսյան Ռուզաննա Գեորգիի

Հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար& Փիլոսյան Ռուզաննա Գեորգիի Ծնվել է՝ 1964 թվականի հուլիսի 3-ին [email protected]  Հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կրթություն և վերապատրաստում 2024 թ․ մայիսի 5-ից մինչեւ մայիսի 11-ը մասնակցություն Լիտվայի Հանրապետության Ռիգայի տեխնիկական համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը՝ «Աջակություն ագլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը. մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ [...] Read More