Category: Բոլոր հայտարարությունները

Ուսման հնարավորություն Գրանադայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Գրանադայի համալսարանում (Իսպանիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով [...] Read More

Ուսումը Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ 2023-24 ուստարում 4 ամսով (2024 թ․ գարնանային կիսամյակ) Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է դիմում-հայտերի ընդունելություն «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակի համար

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վարձը: Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը: Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը [...] Read More

ՀԱԱՀ Ընդունող հանձնաժողովը սիրով սպասում է Արցախից բռնի տեղահանված ուսանողներին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը համալսարանի երկարամյա գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, ինչպես նաեւ Արցախի այլ բուհերի՝ բռնի տեղահանված ուսանողներին հրավիրում է Ագրարային համալսարան՝ ուսումը ըստ մասնագիտությունների շարունակելու հնարավորությունները դիտարկելու համար։ Ուսանողները ձեռքի տակ եղած փաստաթղթերով կարող են այցելել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին եւ ժամերին, հասցե՝ Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ․ հեռ․՝ (095) 52-17-53, [...] Read More

Գերմաներենի դասընթաց «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2024-2025 ուստարվա ընդունելության համար

Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ միջազգային մագիստրոսական ծրագրի 2024/25 թ․ ընդունելության և 2025թ-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0 մակարդակից: Դիմել կարող են` ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի առկա/հեռակա [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է սիլոսի արտադրության փորձացուցադրական մոդելի ներդրման գնառաջարկի մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում սիլոսի արտադրության փորձացուցադրական մոդելի ներդրման ծառայությունների գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է օրգանական ծագման պարարտանյութերի ցուցադրական մոդելի տարածման ծառայությունների գնառաջարկի մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում օրգանական ծագման պարարտանյութերի/կենսազանգվածի ստացման ցուցադրական մոդելների տարածման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ [...] Read More

Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնք չեն ավարտում ՀԱԱՀ-ը 2024 թ․ գարնանը եւ որոնց  սովորած առարկաները կհամընկնեն Արիստոտել  համալսարանի առաջարկած առարկաներին: Առարկաների ցանկը՝ այստեղ: Ուշադրություն, [...] Read More

Մեկնարկել է ՀԱԱՀ բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգ միասնական քննություններով ընդունվելու հայտադիմումների ընդունումը

ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովը իրազեկում է, որ սեպտեմբերի 5-ին մեկնարկել է 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունվելու համար դիմում-հայտերի ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ 25.09.2023: Հայտագրումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ dimord.am հարթակում: Նախքան հայտագրումը դիմորդը անձը հաստատող փաստաթղթով պետք է այցելի ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, վերցնի ԳԹԿ անձնական կոդը, որից հետո միայն հայտագրվի։ [...] Read More

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Սալոնիկի Արիստոտել (Հունաստան) համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) 2024 թ․ հունվարի 15-ից մինչեւ հուլիսի 19-ը 5 օրով վերապատրաստման կամ դասավանդման (նվազագույնը 8 ժամ դասավանդում) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սալոնիկի Արիստոտել համալսարանի ոլորտներին։ Մրցույթին մասնակցելու համար պետք է [...] Read More