ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ, մայիսի 12-ը Հայաստանում այսուհետ կնշվի որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր): Ագրարային համալսարանը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշակել են օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք: Մայիսի 12-ին, ժամը 11։00-ին համալսարանում կազմակերպվելու է բույսերի պաշտպանությունում առկա խնդիրների, ձեռքբերումների եւ առաջիկա քայլերի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում։ Նույն օրը, ժամը 12.00-ին, միջոցառմանը [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար Ամբիոնի վարիչ՝ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի, Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի, Ֆիզիկական կուլտուրայի: Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուների [...] Read More
Մայիսի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դասագործընթացն առաջին ժամից սկսած իրականացվել է բնականոն հունով։ Կան բացակայություններ, հատկապես առաջին-երկրորդ ժամերին, որը գերազանցապես բացատրվում է քաղաքում առկա իրավիճակով պայմանավորված՝ տրանսպորտի ոչ բավարար աշխատանքով։ Համալսարանն առհասարակ գործում է բնորոշ ռիթմով ու ստեղծագործական մթնոլորտում։ Մասնավորապես մայիսի 6-ին կատարվելու է հերթական նորարարական ենթակառույցի՝ Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի Անօդաչու թռչող սարքերի լաբորատորիայի [...] Read More
2022 թ․ հունիսից կատարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2022/23 ուստարվա ընդունելություն։ Ի՞նչ ենք առաջարկում՝ Գործնական կողմնորոշվածություն ունեցող միջազգային ուսանողակենտրոն ուսուցում գերմաներեն լեզվով Հավատարմագրված ծրագիր (ԳԴՀ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) կողմից) միջազգային պահանջներին համապատասխանող գերմանական ուսումնական պլանով (ՎԿԳ համալսարանի) և գերմանական մոդուլներով Գերմանացի [...] Read More
Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի շրջանակում իրականացվող «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը կազմակերպում է պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացը։ Դիմելու վերջնաժամնկետը 2022 թ․ մայիսի 2-ն է։ Մանրամասն՝ այստեղ: Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող ուսանողական գիտական շաբաթին, որը կկայանա մայիսի 23-ից 28-ը: Ուսանողական գիտական շաբաթը ներառում է նաեւ Միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները: Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2022 թ. մայիսի 15-ը հոդվածները ուղարկել ՈՒԳԸ էլհասցեով՝ [email protected]: Գիտաժողովին ներկայացվող [...] Read More
Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի շրջանակում իրականացվող «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը կազմակերպում է պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացը։ Դիմելու վերջնաժամկետը 2022 թ․ ապրիլի 25-ն է: Մանրամասն՝ այստեղ: Read More
ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժնի կողմից իրականացվող եւ Նորվեգիայի Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալությունից (DIKU) ֆինանսավորվող ԲիոԴատա նախագծի շրջանակում 2022 թ. մայիսի 1-ից 5-ը տեղի կունենա կենսաբազմազանության տվյալների թվայնացման ինտենսիվ դասընթաց: Դասընթացի նպատակն է բարձրագույն կրթության ագրարային, բնապահպանական եւ կենսաբանական ոլորտների շահագրգռված ուսանողներին եւ մասնագետներին ուսուցանել կենսաբազմազանության տվյալների կառավարման եւ հրապարակման կենսա-թվայնացման [...] Read More
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակում առաջարկվում են կրթաթոշակներ եւ դրամաշնորհներ այն օտարերկրյա ուսանողներին, որոնք ավարտել են ուսուցման առնվազն 3-րդ տարին կամ սովորում են մագիստրատուրայում՝ 1-2 կիսամյակ Սլովակիայի համալսարաններից մեկում սովորելու համար, ասպիրանտներին՝ 1-10 ամիս Սլովակիայի համալսարանում սովորելու կամ հետազոտական աշխատանքների համար, դասախոսներին, գիտաշխատողներին եւ գեղարվեստական կրթության ոլորտի աշխատողներին՝ 1-10 ամիս [...] Read More
ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) եւ միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան (IACA) GRACE նախաձեռնության հետ միասին կազմակերպում է առաջին միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոցը արեւելյան Եվրոպայի ուսանողների եւ երիտասարդների համար: Ամառային դպրոցը կանցկացվի առցանց՝ IACA ուսումնական հարթակի միջոցով, 2022 թվականի մայիսի 9-15-ը։ Ծրագրի մասնակիցները կհասկանան, թե ինչ է կոռուպցիան եւ ինչ վնասակար ազդեցություն ունի հասարակության [...] Read More



