Category: Բոլոր հայտարարությունները

spandanoci dasyntac սապծ հաահ

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ  կազմակերպում են  սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի նոյեմբերի [...] Read More

Ուսումը Արևմտյան Ատիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն 

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022թ․-ի գարնանային կիսամյակում Արևմտյան Ատիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր [...] Read More

Փորձուսուցման հնարավորություն Մշակութային երթուղիների եվրոպական ինստիտուտում

Համաեվրոպական գործունեության շրջանակում Մշակութային երթուղիների եվրոպական ինստիտուտը և Եվրախորհրդի ծրագրի մշակութային երթուղիների տեխնիկական գործակալությունը հայտարարում է պրակտիկանտների ընդունելություն։ 2022թ․-ի հայտադիմումներն արդեն ընդունվում են։ Պրակտիկան հնարավորություն է տալիս բացահայտելու և մանրամասն հետազոտելու եվրախորհրդի մշակութային երթուղիները, ավելի լավ հասկանալու սերտիֆիկացման գործընթացը, կառուցվածքը, առաքելությունները և ավելի լայն պատկերացում կազմելու եվրոպական մշակութային ժառանգության պաշտպանության աշխատանքների և բազմազանության խթանման մասին։ [...] Read More

Ուսումը Շչեցինի համալսարանում (Լեհաստան) շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մեկ տեղի մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Շչեցինի համալսարանում (https://dsm.usz.edu.pl/en/home-page/) շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի [...] Read More

Կենդանիների աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր կենդանիներ - հորթեր /2018-2019թ.թ.- 28 գլուխ/ - հորթեր /2020թ.- 16 գլուխ/ - հորթեր /2021թ.- 29 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ/ - մայր ոչխարներ /2016-2019թ.թ -114 գլուխ/ - խոյեր /2018-2020թ.թ – 5 գլուխ/ - գառներ [...] Read More

Աճուրդի հայտարարություն սեղաններ, վառարան, էլ. շարժիչներ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Փայտանյութե նստատեղով մետաղյա կմախքով և հենակով ուսանողական սեղաններ, Ուսանողական սեղանի մետաղյա կմախքներ, ասինխրոն էլեկտրական շարժիչներ մեծ և փոքր, վառարան) վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021թ․-ի նոյեմբերի 15-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. [...] Read More

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԱՀ պաշտոնական կայքում թարմացվել է դասացուցակի էջը: Այժմ բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրով թե՛ առկա, թե՛ հեռակա սովորողները կարող են առավել հեշտությամբ միանալ Zoom հարթակին: Դասացուցակներին ծանոթանալու համար անցեք հղմամբ: Read More
chocolate1

«Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության» դասընթաց

Ցանկանու՞մ եք սովորել և զբաղվել հացամթերքների և շոկոլադի արտադրությամբ։ ՈՒզո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ՝ հացաթխման և շոկոլադի արտադրության որորտում առկա զարգացման միտումների, հումքի ստացման և նախապատրաստման կանոնների և դրանց որակին ներկայացվող պահանջների, խմորի մշակման եղանակների, հացաթխման հավելումների դասակարգման, կիրառման եղանակների և նպատակահարմարության, դիետիկ հացամթերքների տեսականու, դրանց մշակման մեթոդների, բաղադրագրերի հաշվարկման մեթոդների և մշակման եղանակների, արտադրությանը [...] Read More

Ագրոձեռնարկատիրության կարճաժամկետ դասընթաց

Զբաղվու՞մ եք կամ ուզու՞մ եք զբաղվել ագրոբիզնեսով։ Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների ագրոձեռնարկատիրության իրավակազմակերպական ձևերի ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների ագրոձեռնարկատիրության մոդելների գյուղատնտեսության նորարարական տեխնոլոգիաների կապիտալ ներգրավելու և աջակցության ուղղությունների վերաբերյալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց: Դասընթացը տեղի է ունենալու [...] Read More

Կենդանիների աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր կենդանիներ - հորթեր (2018-2019թ.թ.- 28 գլուխ) - հորթեր (2020թ.- 16 գլուխ) - հորթեր (2021թ.- 29 գլուխ) մանր եղջերավոր կենդանիներ - մայր ոչխարներ (2016-2019 թ.թ -114 գլուխ) - խոյեր (2018-2020 թ.թ – 5 գլուխ) [...] Read More