Category: Բոլոր նորությունները

Ուսումը շարունակելու, դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում 9 ամսով ուսումը շարունակելու (1 տեղ) եւ 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ հղումով՝ https://erasmus.usamvcluj.ro/students-and-staff-from-third-countries-not-associated-to-the-program-to-usamv-ka171-2022/ եւ սեղմել “Apply now” կոճակը, որից հետո ուսանողներն ու [...] Read More

Կայացավ «Մեկ օր Ագրարայինում» նախաձեռնության առաջին հանդիպումը

Երեկ՝ փետրվարի 20-ին «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ագրարային համալսարանում անցկացվեց «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետության դասերի շարքի առաջին հանդիպումը՝ Հայ-հունական պետական քոլեջի ուսանողների, Հայ-չինական բարեկամության դպրոցի եւ մի շարք այլ դպրոցների շուրջ 40 աշակերտների մասնակցությամբ։ Հանդիպումը մեկնարկեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանի ներկայացմամբ, որը վերաբերում էր համալսարանի առաջարկած [...] Read More

ՀԱԱՀ պատվիրակությունն ամփոփում է աշխատանքային այցը Արգենտինա

Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի ղեկավար Անտոնիո Սարաֆյանի կազմակերպած ընդունելությամբ ամփոփվեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանի աշխատանքային այցը Արգենտինայում։ ՀԲԸՄ-ում անցկացված հանդիպման ժամանակ արձանագրվեց, որ այցը շատ արդյունավետ էր համագործակցության ներկա հանգրվանն ամփոփելու եւ նոր ուղղություններ նախանշելու առումով։ Սպասվում է նոր հուշագրերի [...] Read More

Լոլիկի օրն ու արգենտինյան «Նապա հովիտը»․ ՀԱԱՀ պատվիրակների այցը շարունակվում է

Արգենտինյան այցի շրջանակում ՀԱԱՀ պատվիրակությունը մասնակցել է Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի` INTA-ի Լակոնսուլտա փորձարարական կենտրոնում կազմակերպված Լոլիկի օրվան։ Միջոցառմանը մասնակցում էր շուրջ 500 մարդ՝ ֆերմերներ, խորհրդատուներ, գյուղատնտեսական ներդրանքների մատակարարներ, գյուղմեքենաներ արտադրողներ եւ նորարարական ագրոծառայություններ առաջարկող այլ անհատներ ու կազմակերպություններ, լոլիկ արտադրողների ընկերակցություններ։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանի, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ [...] Read More

Վարպետության դասեր ավագ դպրոցի աշակերտների համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը հրավիրում է ավագ դպրոցների 11-ից 12-րդ դասարանների աշակերտներին՝ մասնակցելու ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի (@AWDA) շրջանակում կազմակերպվող «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետության դասերի շարքի առաջին հանդիպմանը, որը կանցկացվի փետրվարի 20-ին, ժամը 13:00-18։00։ Դպրոցականները հնարավորություն կունենան նաեւ ծանոթանալու ծրագրի ներքո առաջարկվող դասընթացներին [...] Read More

ՀԱԱՀ պատվիրակությունը Արգենտինայի Կույոյի ազգային համալսարանում

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանը, Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի պատասխանատուների հետ հանդիպումներից եւ դաշտային այցելություններից հետո, եղել են Կույոյի ազգային համալսարանում։ Այստեղ ռեկտոր Ուռուտյանը հանդիպել է համալսարանի ռեկտոր դոկտ․ Էսթեր Սանչեսի, պրոռեկտոր Գաբրիել Ֆիդելի եւ Ագրարային գիտությունների ֆակուլտետի դեկան դոկտ․ Մարիա [...] Read More

Սպասված լավ լուրերի շարքից. 2023-ը եւս բացառություն չէ գիտական պարբերականի համար

Փետրվարի 15-ին տեղեկացանք, որ ՀԱԱՀ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականը հերթական անգամ ընդգրկվել է 2023 թվականի ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրապարակման համար ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում: Ինչպես ասում են՝ ի գործ, հարգելի՛ գիտնականներ, «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը սպասում է ձեր հետաքրքիր եւ նորարարական հետազոտություններին: Read More

ՀԱԱՀ պատվիրակությունն աշխատանքային այցով Արգենտինայում է

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը եւ նույն ամբիոնի  դոցենտ Ռուդիկ Նազարյանը աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում են։ Այցը համաֆինանսավորել են ՀԱԱՀ արգենտինյան գործընկերները՝ Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը եւ Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Այցի առաջին երկու օրերին ՀԱԱՀ պատվիրակությունը մայրաքաղաք Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) գլխավոր [...] Read More

Քանաքեռավանի միջնակարգ դպրոցի աշակերտները Ագրարայինում էին

«Ի՞նչ կարծիք կազմեցիք Ագրարային համալսարանի մասին»՝ շրջայցի ավարտին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանի ուղիղ հարցին այսօր համալսարան եկած Քանաքեռավանի միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների միահամուռ պատասխանն էր՝ շատ դրական։ Եղան նաեւ աշակերտներ, որոնք հայտարարեցին, որ շրջայցից ու համալսարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներից անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո արդեն կողմնորոշվել են եւ դիմելու են [...] Read More

Հանդիպումն այդպես էլ չավարտվեց․ անասնաբուժության գրավիչ հեռանկարները

Քոլեջի եւ վարժարանի սաներն այսօր՝ փետրվարի 14-ին, շատ օգտակար հանդիպում ունեցան ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի շրջանավարտներ, Ժոլի անասնաբուժական կենտրոնի անասնաբույժներ Աննա Խաչատրյանի եւ Էրիկ Խաչատրյանի հետ։ Ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի նախաձեռնությունը նպատակային էր․ Աննան եւ Էրիկը խոսեցին դեռ ուսանողական նստարանից աշխատելու, ունեցած մասնագիտական ոչ երկար, բայց բավականին հաջողված փորձառության մասին։ «Վստահ եմ, որ [...] Read More